
Սովորաբար թյուր կարծիք կա այն մասին, որ Սոցիալ Մեդիա Մենեջերը պետք է տիրապետի միայն ֆոտոշոփին ու վերջ։ Մնացածը ի՞նչ է որ, մի երկու բառ գրի էլի․․․
Այդ թյուր վերաբերմունքը կոտրելու համար, ներկայացնենք 10 հմտություն, որը պարզապես անհրաժեշտ է SMM-ի մասնագետին։
Community Management կամ հանրության կառավարում
Սովորաբար SMM-ի յուրաքանչյուր հարթակ, կլինի դա Facebook, Twitter, Instagram թե մեկ այլ հանրահայտ կամ ոչ անյքան սոցիալական ցանց, ունենում է իր հանրությունը՝ հետևորդները, լայքեռները և այլն։ Տվյալ մարդիկ տվյալ էջին կամ պրոֆիլին հետևում են կոնկրետ նպատակով կամ ակնկալիքով։ Այդ կտրվածքով կարևոր է հասկանալ “հանրության” պահամջմունքները, բավարարել դրանք, ուստի և կառավարել այդ հանրությանը։
Անալիտիկա և վերլուծական հսկողություն
Յուրաքանչյուր հրապարակում թողում է հետք։ Իսկական “որսորդը” պետք է ոչ թե “հոտառությամբ” զգա այդ հետքը, այլ վերլուծելով նախկին փորձի արդյունքները կարողանան ճիշտ ուղղության վրա դնել SMM առաջխաղացումը։ Դե ամենասկզբի համար կարելի է օգտվել ամենահասանելի վերլուծական անալիտիկ գործիքներից, ինչպիսիք են Google Analytics-ը և Yandex Metrica-ն։
Պլանավորում
SMM-ի մասնագետի ամենակարևոր գործերից մեկը՝ պլանավորումն է։ Այն ավելի կարևոր է, քան հենց բուն գործընթացը։ Պլանավորման արդյունքում ստեղծված բովանդակությունը լինում է համակարգված, հավասարակշռված(առանց էմոցիաների) ու աշխատող, քանի որ նախորդ փորձի անալիզի հիման վրա է ստեղծվում (տես նախորդ կետը)։
Նախագծերի կառավարում
SMM-ի մասնագետը պլանավորելուց հետո պետք է կարողանա ատամներով պահել սեփական “գործը”։ Copywriter-ը զբաղված է, Designer-ը դեդլայն ունի, Coder-ը “ծերանում” է նոր նախագծի վրա։ Social Media Manager-ը պետք է կարողանա այս աշխատանքային թոհուբոհի մեջ սեփական նախագիծը առաջ տանելու հմտություն ու կամք ունենա։ Հակառակ դեպքում․․․ես լուռ եմ։
Գրաֆիկական մտածելակերպ/գործելակերպ
Սոցիալական մեդիայում վիզուալիզացիաներն ամեն ինչ են։ Լավ SMM-ի մասնագետը չպետք է ընկրկի գրաֆիկական բովանդակության պակասի համար։ Վատագույն դեպքում այն ստեղծիր ինքդ, փորձի տարբեր ծրագրեր և գործիքներ։ Զարգացրու՛ քո գիտելիքները ֆոտո/վիդեո բովանդակության հետ աշխատելու գործում։ Բա՞ որ ստացվեց։
Առաջնահերթության տարբերակում
SMM մասնագետի կարևոր հատկանիշներից մեկը միաժամանակ պլանավորված գործերի մեջ առաջնահերթությունը տարբերակելն է։ Դա որոշվում է շատ պարզ եղանակով՝ որ աշխատանքը չանելու դեպքում կլինի նվազագույն կորուստը՝ գումարային, մարդկային ռեսուրսների կամ այլ։ Ըստ այդ ցուցանիշի տեղաբաշխվում է աշխատանքերի արաջնահերթությունը և կատարվում ըստ նախատեսված պլանի։
Լսելու կարողություն
Միշտ չի որ SMM մասնագետը պարտավոր է “խառնվել” հրապարակումների տակ ծավալվող երկխոսություններին։ Լսե՛ք, երբեմն այդ լսելն ավելի կարևոր է, քան ամեն քոմենթին հակադարձելը։ Այս ունակությունը հուսով եմ մասնագետին տրվում է փորձի հետ։
Հավասարակշռվածություն
Քանի որ ցանկացած անանուն hater-ը կարող է ինչ որ մի վատ բան գրել Ձեր, ձեր ընկերության կամ անմիջական ղեկավարի մասին, ուստի շատ դժվար է այս ինտերնետի դարում պահպանել հավասարակշռվածությունը։ Հավասարակշռվածությունը այն հիմնական հատկությունն է, որը թույլ կտա troll-երի ֆիլտրերի միջով անցնել։ Երբեմն հասարակ ban-ը ավելի շատ հարց է լուծում, քան երկար ու հետևողական սեփական կարծիքի ու դիրքորոշման ճշմարտացիության ապացուցումը։
Եղե՛ք ճկուն ու “էժան”
Սոցիալական Մեդիա ոլորտը համեմատաբար նոր ոլորտ է, ուստի ոչ բոլոր գործատուներն են հասկանում դրա կարևորությունը, առավել ևս ընդունում այն։ Ինչպես Իլֆի ու Պետրովի հայտնի ստեղծագործության մեջ է ասվում՝ “Утром деньги: вечером стулья, вечером деньги: утром стулья”. Տվյալ դեպքում ամեն ընկերություն չի պատրաստ մեծ գումարներ ծախսել ֆոտո/վիդեո բովանդակության, հատուկ տեքստեր գրելու և հատուկ նյութեր պատրաստելու համար, որի արդյունքը իրենց համար առնվազն կասկածելի է։ Այս պարագայում շատ կարևոր է, որ Social Media Manager-ը կարողանա նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստանալ որակյալ բովանդակություն։ Էժանը չի վերաբերվում հենց արժեքին, վերաբերվում է նախատեսվածից բացի լրացուցիչ այլ ծախսերի համար գումարներն չպահանջելուն։ Կամ իսկզբանե կարողացեք նախատեսեք տվյալ ծախսերը կամ․․․
Եղե՛ք նորարար
Իսկական SMM-ի մասնագետը երբեք չի վախենա նոր փորձերից ու նոր տեխնոլոգիաների կիրառումից։ Ձեր շրջապատում նոր բանը փորձեք առաջինը։ Հետո երբ բոլորը դա անեն, դու կլինես առաջինը, ով արեց դա։ Եվ այդ ժամանակ կլինես հաղթող։)
Ի դեպ, այս և այլ հմտությունների, ինչպես նաև դրանց պրակտիկ կիրառման մասին կարող եք ծանոթանալ մեր կուրսերից։
Առաջիկա դասընթացը՝ Facebook Master Class
Leave a Reply