5 հիմնարար փոփոխություն Facebook pages-ի մեջ

Ստորև ներկայացված է մի քանի հիմնական փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել FB բիզնես էջերի փոփխություններից հետո:

Էջի ինտերֆեյս

smartology interfeys

Էջի գլխավոր նկարը տեղափոխվել է ձախ կողմ և պատի պաստառը(cover)-ը ամբողջությամբ բաց է։ Սա հնարավորություն է տալիս ավելի լայն կիրառել պատի պաստառի վիզուալ հնարավորությունները։ Տեղադրության փոփոխությունը չի ազդել դրանց չափերի վրա։ Ի տարբերություն նախկինի, Cover-ի վրայի թեթև գրադիենտային ֆոնը, որը facebook-ը ավտոմատ դնում էր, այլևս չկա, կամ առնվազն այդպիսի տեսանելի չի։

TAB-երի ցանկ

Ձախ կողմի Profile Pic-ի տակ ուղղահայաց կերպով դասավորվել են tab-երը։ Դա շատ հնարավորություն է հատկապես այն դեպքում, երբ կան մի քանի հավելյալ Tab-եր։ Օրինակ հնարավոր է ավելացնել այլ սոց մեդիա feed-եր, կամ հենց մրցույթների կամ ֆոտո հավելվածների tab-եր։
Վիզուալ առումով սա հիանալի բարելավում է հատկապես մարքեթոլոգների համար, քանի որ հնարավոր է բոլոր հավելվածները ցույց տալ։
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻՆ
Սա շատ լավ առիթ է ռեստորանի մենյուն ըստ ուտեստների ու խմիչքների առանձին կատեգորիաներով կախել FB էջում:)

Call To Action կոճակ

smartology call to action
Երրորդ ու էական փոփոխությոններից է Էջի աջ անկյունում CTA(Call To Action) կոճակի ավելացումը։ Նախկին էջի դեպքում, այս կոճակը հիմնականում չէր լինում, որովհետև շատ ադմիններ պարզապես “Հավես” չէին ունենում այն կարգավորել։ Չնայած CTA կոճակը դեռ վաղուց կար, բայց այն հիմնականում կիրառվում էր մոբայլ տարբերակներում, երբ էկրանի ողջ երկայնքով ակտիվ հղումով կոճակ էր լինում։ Ներկայիս ինտերֆեյսի շնորհիվ FB մարքեթոլոգները կարծում են որ այսպես ավելի ինտերակտիվ կլինեն Բրենդերը։

Սեկցիաներ և դրանց կառավարում

smartology sections
Հենց CTA կոճակի տակ, նույն լայությամբ տեղավորվել է Էջին բնորոշող հիմնական բաժինները։ Նախկինում էջի ձախ մասում տեղավորված էջի Ինֆոն, Նկարները, Կարծիքները, Վիդեոներ կամ այլ օգտակար բաժինները տեղափոխվել էն աջ և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․Ավելացել է որոնման հատված։ Նախկինում էջի մասին ինֆոյի մեջ որոնում հնարավոր չէր իրականցնել։ Այն որոնվում էր FB հիմնական որոնման միջոցով։ Այս բաժինը հնարավոր է խմբագրևել, բարձրացնել կամ իջեցնել՝ բացառությամբ վերևի երեք հիմնական բաժինների։

Բովանդակությանն ուղված էջի ինտերֆեյս

Եվ վերջապես էջերի տեսքի փոփոխությունների հետ կապված մի հետաքրքիր նորարարություն։ Էջի հավելյալ բաժինների ծանրության կետրոնը տեղափոխված է աջ կողմը։ Իրականում սրա դրականը կայանում է նրանում, որ էջի այցելուի համար էջը դառնում է ավելի պարզ ու ավելի ընկալելի և հիմնական կենտրոնացվածությունը դառնում է ավելի բովանդակային մասին ուղղված։Իսկ հավելյան ինֆոն արդեն ըստ ցանկության ու բրենդի ինգեյջմենթին համահունչ։

BONUS

Նոր ինտերֆեյսում էջերի էջում բացակայում է right column ad-երը:) Բրենդի պատասխանատուներ՝ ցնծացեք, Ձեր էջում Ձեր մրցակցի գովադ ցույց չի տա:)
Եթե հետաքրքրված եք նմանատիպ նյութերով, ապա հետևեք մեր էջին  Ֆեյսբուքում
Կամ բաժանորդագրվեք և ստացեք Ձեր էլ փոստին մեր նորությունները բոլորից 24 ժամ շուտ։ Բաժանորդագրության հղումը ստորև https://goo.gl/ke7pvi

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*