7 խորամանկություն Instagram առաջխաղացման համար

Դուք ունեք Instagram հաշիվ: Շնորհավորում ենք։

Իսկ Դուք օգտագործու՞մ եք այդ հաշվի ողջ ռեսուրսը:

Ճիշտ պատասխանն է՝ Ո՛Չ։

Նախաբանի փոխարեն

Հիմա արդեն ոչ ոք չի կարծում, որ Instagram-ում միայն շիկահր ու խենթուկ աղջիկներ կամ փիսիկ-շնիկների սիրահարներ են: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր դեռևս այդպես են մտածում, պարզապես տեղեկացնենք, որ մոտ երեք ամիս առաջ Instagram-ը հաղորդեց, որ օգտատերերի քանակը անցավ 500 միլիոնի սահմանը : Պատկերացնու՜մ եք՝  500 միլիոն:

Հիմա պատկերացրեք, որ ունեք փոքրիկ խանութ, որը գտնվում է օրինակ Երևանում, որտեղ ապրում են 1 միլիոն մարդ, որոնցից ասենք 20000-ը օրական անցնում են Ձեր խանութի մոտով (Երևանի ամենամարդաշատ վաճառքի կենտրոնների՝ մոլերի միջին ցուցանիշ): Ու այդ անցորդների 2-3%-ը լավագույն դեպքում մտնում է Ձեր խանութ, որոնցից օրինակ 2-3%-ը գնում է կատարում: Վերլուծենք ծախսերը՝ խանութի վարձակալություն, աշխատակիների աշխատավարձ, ինկասացիոն ծախսեր, կոմունալ վճարումներ, գովազդային ու փրոմոուշն ծախսեր: Իսկ հիմա պատկերացրեք՝ Դուք ունեք հենց այդքան հաճախորդ, ովքեր ԱՄԵՆ ՕՐ են այցելում Ձեր խանութ, ԱՄԵՆ ՕՐ են դիտում Ձեր ապրանքատեսականին և իհարկե գնում կատարում, իսկ ծախսերը՝  0 դրամ: Այդ Ձեր պատկերացրածը հենց INSTAGRAM-ն է:

[eth_color color=”tomato”]Հիմա ավելի պրակտիկ[/eth_color]

Instagram-ում ամենավաճառող հրապարակումները նրանք են, որոնք փոխանցում են ներշնչանք/ոգևորություն և կրում են ինֆորմացիան: Ինչպես համատեղել այս երկու գործոնները՝ արդեն ստորև:

1.Բովանդակություն

Արդեն պարզ է, որ Instagram-ը վիզուալ լուծումների ցանց է: Հեղինակը, նկարը, պրոդուկտը բոլորովին կապ չունեն: Կարևորը վիզուալ տեսքը լինի վառ, հարմար և նորարար: Այս առումով նաև կա վիզուալ ընկալելության համար կանոն, որը շատ լավ են պատկերացնում դիզայներներն ու լուսանկարիչները: Խոսքը 9 ուղղանկյունների կանոնի մասին է:

agape

2.Ֆոկուս

Պոտենցիալ հաճախորդի ուշադրությունը գրավելու համար դուք ունեք առավելագույնը 2 վայրկյան: Եթե այդ ընթացքում մարդը չըմբռնի ձեր հրապարակման  իմաստը՝ վերջ, դուք կորցրում եք հաճախորդ: Հաճախորդի ուշադրությունը գրավելու համար նկարները պետք է լինեն պարզ և ընկալելի, առավելագույնը երկու օբյեկտ մեկ պատկերի վրա: Օրինակ սա՝

3.Միջավայր կամ էներգետիկա

Պարտադիր չի որ հաճախորդը գտնվի ձեր կողքին, որպեսզի պատկերացնի միջավայրը, զգա էներգետիկան:  Այս մոտեցումը հատկապես ակտուալ է վայրերի համար: Օրինակ սրճարանի Insta հաշվի առաջխաղացման համար այս խորհուրդը օգտատգործելը պարտադիր է:

A velvety cascade of delicious. #NitroColdBrew Regram: @hanseldoan

A photo posted by Starbucks Coffee ☕ (@starbucks) on

4.Լոգոտիպ

Շատերը կարծում են, որ կորպորատիվ էջի առաջխաղացման ժամանակ պարտադիր է հաճախորդին պատեհ-անպատեհ հիշեցնելը, թե այդ նկարը որ բրենդինն է: Մեծ, գունավոր, վառ լոգոտիպ: Իրականում լոգոն կարևոր է, սակայն մշտապես ու նպատակաուղղված լոգոտիպ ցույց տալը հակառակ էֆեկտն է: Արեք դա նուրբ ու առանց կպչունության:

5.Գույն/կոնտրաստ

Գունավոր ու վառ նկարը ուժ է: Դրանում կարող եք համոզվել ինքներդ: Հրապարակեք վառ ու պայծառ, գույներով հարուստ (բայց ոչ #աջաբսանդալ) նկար և հետևեք դրա ցուցանիշներին: Նմանատիպ նկար, սակայն խամրած ու լղոզված գույներով հրապարակելուց հետո պարզապես ծիծաղեք արդյունքների վրա: Գնացի՜նք:

A photo posted by gopro (@gopro) on

6.Նույնատիպ Բովանդակություն

Կարծես թե պարզաբանեցինք հիմնական հարցերը: Հիմա բովանդակության տիպը: Իդեալականն է, որ բոլոր հրապարակումները լինեն դրանք վիդեո թե ֆոտո, իրականացվեն նույն թեմայի մեջ և նույն ոճի մեջ։ Եթե գունային երագներն ու ֆիլտրներն էլ լինեն նույնը, ապա դա հետևորդների համար կլինի նաև որոշակի տարբերակվող առանձնահատկություն, որպեսզի ընդհանուր պատի վրա վիզուալ առանձնացնեն Ձեր նկարը/վիդեոն: Օրինակ այս հաշիվը՝

A post shared by Zhenya Aerohockey (@aerohockey) on

7.Տեքստ,մեջբերում(mention),  թագ, հաշթագ

Բոլորս էլ հասկանում ենք, որ Instagram-ը վիզուալ սոցիալական ցանց է: Սակայն առանց տեքստի վիզուալը չի հասկացվի: Իսկ տեքստն էլ իր հերթին  ծանրաբեռնում է նկարը: Ստացվում է փակ շրջան: Ի՞նչ անել։  Իրականում այս հարցում չկա իդեալական լուծում ու յուրաքանչյուր բիզնեսի համար տեքստերի քանակը տարբեր է: Անհրաժեշտ է պարզապես ճանաչել հետևորդներին, հասկանալ նրանց պահանջմունքները և բավարարել: Իհարկե կարող եք ամեն նկարի հետ գրել փոքրիկ մեգապոեմ, սակայն ամեն դեպքում կարճությունը կոնկրետացնում է հիմնական հաղորդագրությունը: Insta-յում կարող եք նաև մեջբերել կամ  թագ անել նաև բրենդերին: Մեջբերմոն դեպքում տեքստի մեջ ավելացվում է մեջբերվող բրենդի անվանումը՝ դիմացից “@”, որի արդյունքում այդ մեջբերումը դառնում է ակտիվ հղում հենց բրենդի Insta հաշիվ։ Թագի(tag)-ի դեպքում այն իրականացվում է հենց նկարի վրա, որի արդյունքում այդ հրապարակած նկարը հայտնվում է տվյալ բրենդի սեփական feed-ի վրա։ Այս հնարավորությունը չօգտագործելը պարզապես “հանցագործություն” է, չնայած դրա չարաշահումը նույնպես տեղավորվում է “հանցագործության” բոլոր չափանիշների մեջ: Ինչ վերաբերվում է հաշթագերերին, սա նույնպես հետաքրքիր գործիք է: Instagram-ի համար իդեալական տարբերակ է, երբ ամեն բիզնես հորինում է հատուկ իր համար ունիկալ հաշթագ և այն առաջ տանում: 5-8 հատ հաշթագը  համարյա իդեալական քանակ է: Օրինակ՝

This outfit on the blog now and on @lookave • #ootd

A photo posted by • zaruhi • surmenyan • (@zarasurmeni) on

Վերջաբանի փոխարեն

Անհրաժշտ է հիշել, որ մարդիկ շուտ հոգնում են միօրինակությունից:

Եղե՜ք ստեղծագործ, եղե՜ք նորարար, եղե՜ք հետաքրքիր (Խորհուրդ ենք տալիս առավելագույն էֆեկտի համար այս կոչը կարդալուց լցվել Ջոբսական Stay hungry, Stay foolish պաթոսով։)

Եվ հիշե՛ք,  հետևողական ու անդադար աշխատանքի դեպքում հաջողությունը պարզապես անխուսափելի է:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*