Տոնացույց կամ ինչպես են “մեռելոցները” կիրառվում SMM-ում

Ցանկացած կոնտենտ մենեջերի և SMM մասնագետի համար շատ կարևոր է տեղյակ  լինել ամենավերջին իրադարձություններից, թրենդներից, ինչպես նաև միջազգային տոներից։ Դա  օգնում  է ստեղծել առավել արդիական և բարձր ցուցադրողականություն ունեցող  բովանդակություն, որի հիմքում հետաքրքիր տենացույցերն են։ Իսկ որտեղի՞ց կարելի է իմանալ թե տարվա որ օրը ինչ տոն կամ հիշարժան օր է։

Ներկայացնենք  միջազգային տոները գտնելու մի քանի օգտակար գործիքներ՝ կայքեր և բջջային հավելվածներ։

Նախ ներկայացնենք կայքերը՝

Pikabu – ռուսական ամենահանրահայտ ռեսուրսներից մեկում արդեն բավականին ժամանակ է կա այս հրապարակումը, որի տակ օգտատերերը ավելացրել են նաև իրենց իմացածը։ Սակայն չմոռանաք, որ ազբյուրը ռուսական է և շեշտվածությունը ՌԴ-ում նշվող տոներն են։

Travelcalendar  – այս կայքը թույլ է տալիս փնտրել և գտնել բոլոր միջազգային տոները ըստ երկրների և կոնկրետ ժամանակահատվածի։

Daysoftheyear – այս կայքում հնարավոր է փնտրել ըստ ամիսների։ Ընտրում եք ձեզ անհրաժեշտ ամիսը և կայքի ֆիլտրը ձեզ համար առանձնացնում է այդ ամսվա բոլոր միջազգային տոն օրերը(Կրկին ուշադրություն դարձրեք, որ  այս կայքն էլ ամերիկյան է և շեշտվածությունը ԱՄՆ-ում նշվող տոներն են)։

Timeanddate – այստեղ կգտնեք տոների ամբողջական ցանկը (ուշադրություն դարձրեք, որ կայքը ամերիկյան է և շեշտվածությունը ԱՄՆ-ում նշվող տոների վրա է)։

Nationaldaycalendar  –  այս կայքը նույնպես ամերկյան է, բայց միջազգային տոները նույնպես ընդգրկված են դրանում։ Սակայն կայքի մի մասը դեռևս ստեղծման փուլում է, այնպես, որ որոշ տոներ հնարավոր է չգտնեք։

Wikipedia  – Եվ իհարկե սխալ կլիներ շրջանցել  Վիքիպեդիան։ Հղումը Վիքիպեդիայի համապատասխան բաժինն է, որտեղ կարող եք գտնել միջազգային տոները՝ ըստ ամիսների և երկրների։

Ժամանակի հրամայականն է, որ SMM մասնագետը աշխատի նաև “դաշտային” պայմաններում, ուստի կան նաև մի քանի բջջային հավելվածներ հենց այս թեմայով։ Ստերև ներկայացնենք այդ հավելվածներից մի քանիսը։

Հավելվածները՝

International holiday calendar (Android) – Այս հավելվածում հնարավոր է գտնել բոլոր միջազգային տոն օրերը՝  ըստ բաժինների և ամսաթվի։ Հավելվածում կա տասնյակից ավել բաժիններ (օրինակ՝ կենդանիներին նվիրված կամ առողջությանը վերաբերող) և դրանցով շատ հեշտ է գտնել սպասող մոտակա տոն օրը։

On this Day (Android)- Այս հավելվածում հնարավոր է գտնել կոնկրետ որևէ օրը նշվող բոլոր միջազգային տոն օրերը, ինչպես նաև կրոնական տոները։ Այս հավելվածը հնարավորություն ունի նաև կարգավորել ծանուցումները և սեփական մոբայլ սարքի վրա ստանալ այդ օրվա սպասվող տոների և գլոբալ միջոցառումների ցուցակը, ինչպես նաև այն  հայտնիների անունները, ում ծննդյան կամ մահվան օրը տվյալ օրն է։

Holiday Calendar Free (Android) – Իսկ այս հավելվածում հնարավոր է գտնել միջազգային տոն օրերը ըստ երկրների և ամիսների։ Հասանելի են գրեթե բոլոր երկրները։

On This Day – What Happened Today in History (iOs) -Այս հավելվածը նախորդներից շատ քիչ է տարբերվում իր ֆունկցիոնալով։

On this day…(iOs)-Ի տարբերություն վերը նկարագրվածների, այս հավելվածում հնարավոր է տեսնել ոչ միայն հիշարժան ամսաթվեր, այլ նաև նորագույն պատմության հիշատակելու արժանի օրերից։ Օրինակ՝ 2006 թվականի Հավայան կղզիներում տեղի ունեցած 6,7 մագնիտուդայով երկրաշարժի ամսաթիվը և հակիրճ ինֆոն։

What happened on this day? Historical events and famous birthdays calendar (iOs) – Այս հավելվածը բավականին  հետաքրիր է նրանով, որ բավականին մեծ պատմական իրադարձությունների օրացույց է առկա, որը թարմացվում է պարբերաբար։

calendar-08

Պետք է հիշել նաև,  որ կան տոն օրեր, որոնք ամեն տարի նշվում են տարբեր ամսաթվերի՝  կապված տոնը նշելու շաբաթվա օրվա հետ, օրինակ «մեռելոցները»։   Այս հանգամանքը ևս  կարևոր է հաշվի առնել կոնտենտ ռազմավարություն ստեղծելիս։

Դե՛, սկսեցինք․․․

Գրի առավ Ալբերտ Աբրահամյանը`  IP Marketing  գործակալության SMM  մասնագետ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*