5 պարզ քայլ SMM մասնագետի ընտրության հարցում

Արդյունավետ բիզնեսի հիմնական նախապայմաններից մեկը բիզնեսի ճիշտ կառավարումն է։ Ժամանակակից բիզնեսի համար նաև պարտադիր պայման է, որ ունենան ներկայացվածություն Սոցիալական Մեդիաներում։

Օրինակ մեր  SMARTOLOGY-ն ունի Facebook-յան  էջ, Youtube ալիք  և Twitter հաշիվ։

Սովորաբար բիզնեսի սեփականատերը պրակտիկորեն ժամանակ չի ունենում զբաղվելու այնպիսի հարցերով, ինչպիսին է օրինակ Սոց Մեդիաներում իր բիզնեսի էջի առաջխաղացումը։ Այդ բարդ, բայց պատասխանատու գործը իրենց ուսերին են վերցնում Սոց Մեդիա Մասնագետները կամ Գործակալությունները։ Ինչպե՞ս հասկանալ տվյալ մասնագետը տիրապետում է իր գործին, թե պարզապես լավ «ֆոտոշոփ» գիտի, ինչպե՞ս ճիշտ հասկանալ որ տվյալ մասնագետը լիարժեք տիրապետում է Ձեր բիզնեսի նրբություններին և վերջապես ճիշտ գնահատել, թե տվյալ մասնագետը կարող է արդյո՞ք կատարել իրենից պահանջվածը։ Ներկայացնենք 5 պարզ քայլ, որի միջոցով հնարավոր է ճիշտ ընտրություն կատարել Սոց Մեդիա Մասնագետի հարցում։

[eth_color color=”tomato”]1․ Ճիշտ հարցեր։[/eth_color]

Առաջարկում ենք ճիշտ հարցեր տալ մասնագետին հանդիպման ժամանակ։ Մասնավորապես անհրաժեշտ է հարցնել օրինակ թե ունի արդյոք բիզնես էջի առաջխաղացման մեթոդիկայի ու ռազմավարության մասին պատկերացում, առաջարկեք գոնե 1-2 շաբաթվա համար առաջարկել այդ պատկերացրած ռազմավարությունը՝ կոնտենտ պլանի տեսքով։ Եթե այդ մասնագետը առաջարկի 5 դրամով լայքեր գնել, ապա միանգամից ցույց տվեք դռան ուղղությունը։

[eth_color color=”tomato”]2․ Վերլուծություն։[/eth_color]

Առաջարկեք վերլուծել Ձեր էջը, մրցակիցներին, ասել թեր և դեմ կողմերը։ Իդեալական տարբերակը կլինի դասական SWOT անալիզ, ու դրա համար առնվազն 2-3 օր ժամանակ տվեք տվյալ մարդուն/գործակալությանը։ Սակայն սովորաբար սոց մեդիա մասնագետին ընտրում են վերջին պահին (համարելով անկարևոր և երկրորդական գործ, սակայն կարծում ենք, դա սխալ մոտեցում է), ուստի հնարավոր է հենց տեղում բացել ինետը և առաջարկել բանավոր ներկայացնել։ Լավ ու փորձառու մասնագետը միանգամից կնկատի բացերը։

[eth_color color=”tomato”]3․ Բովանդակության աղբյուրներ։[/eth_color]

Հասկացե՛ք/հարցրե՛ք, թե տվյալ մասնագետը որտեղից է պլանավորում գտնել անհրաժեշտ բովանդակություն, եթե մինչ այդ այդ մասին ինքը չի խոսել։ Եթե տվյալ մարդը հատուկ գեներատորներով որոնելու է թեմատիկ ամենավիրուսային բովանդակությունը և վերահրապարակելու է Ձեր էջում՝ ավելի լավ է հենց այդ պահին դադարեցնեք հետագա բոլոր բանակցությունները։ Ձեզ պետք է մարդ, ով «կփորփրի» համացանցը, կգտնի Ձեր բիզնեսի վերաբերյալ պետքական ու հետաքրքիր ինֆորմացիա, այն կհարմարեցնի Ձեր էջի ոճին ու մոտեցումներին և կստեղծի ունիկալ հրապարակումներ։

[eth_color color=”tomato”]4․ Գովազդային համակարգերի տիրապետում[/eth_color]

Դուք բացի Ձեր էջից տվյալ մասնագետին եք տրամադրելու Ձեր «դրամապանակը»՝ գովազդային ակտիվության համար։ Հավաստիացե՛ք որ այդ անձը տիրապետում է գովազդի ստեղծման, կառավարման և օպտիմիզացիային բավականաչափ։ Անպայման հարցրեք գովազդի տեղադրման նախկին փորձի ու արդյունքների մասին թվային տեսքով (բիզնես էթիկայի մեջ չի մտնում հարցնել նախկին գովազդատուների անունները ու անվանական ցուցանիշները), թե օրինակ ինչքան է ստացվել իր մոտ միավոր կոնտակտը, միավոր լիդի գեներացիան կամ միավոր հավանումը։ Հարցրե՛ք թե ինչ ֆակտորներ կազդեն այդ գնի վրա։ Հետո, երբ մեկ օրում 1000$ Ձեր քարտից կգնա օրինակ ճապոնացիներին Ձեր ռեստորանի (լոկալ բիզնեսի) էջի հավանման համար, չասեք թե չէինք զգուշացնում:)

[eth_color color=”tomato”]5․ Թեսթային ժամանակահատված։[/eth_color]

Կանխանշեք թեսթային ժամանակահատված, որի ընթացքում այդ մարդը կամ գործակալությունը կիրականացնի աշխատանքներ ու հստակ կկանխատեսի արդյունքներ։ Անպայման հավաստեք, որ նույնիսկ թեսթային ժամանակահատվածի համար պլանավորում եք վճարել, որպեսզի չստացվի որ անվճար աշխատեցնելու եք և տվյալ մարդը/գործակալությունը առավելագույն ջանք չթափի։ Թեսթային ժամանակահատվածի համար իդեալական է 2-4 շաբաթը։ Երբե՛ք արդյունքը մի չափեք հավանումների կամ Follower-ների քանակով։ Չափման ցուցանիշներ կարող են լինել օրինակ հրապարակումների օրգանական հասանելիությունը(Organic Reach)։

Ամփոփելով հոդվածը, արժե նշել, որ չնայած ամեն բիզնես ունի իր սպեցիֆիկան, սակայն բիզնեսի առաջխաղացումը սոց մեդիայում հիմնականում իրականացվում են նույն մեխանիզմով։ Այլ հարց է թե այդ մեխանիզմները ինչքան կրեատիվ ու համապատասխան կիրականացնի Ձեր մասնագետը: Մի՛ վախեցեք նորորարություններից և եղե՛ք առաջինը։ Հիմա ո՞վ է հիշում, թե ով է երկորդ մարդը, ով ոտք է դրել լուսնի վրա։ Բայց օրինակ առաջին մարդուն՝ Արմսթրոնգին, բոլորը գիտեն:)

[eth_color color=”tomato”]Հաջողությու՜ն Ձեր բիզնեսում։[/eth_color]

SMARTOLOGY Digital Marketing Academy-ի համահիմնադիր

Արտակ Հարությունյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*