9 հնարք որոնք կարելի է կիրառել Instagram Stories-ում

Պարզապես կիսվենք, թե ինչ է հնարավոր անել Instagram Stories-ով։

1. Ֆոտո և վիդեո, առանց նախնական մշակման

Եթե Insta էջում նկարներն ու վիդեոները տեղադրելը  իրականացվում է նախապես պլանավորված և հաստատված կոնտենտ պլանով, մշակված և մարքեթինգային “հարմարեցված”, ապա այստեղ  դրանք կարելի է տեղադրել այսպես կոչված հում տարբերակով։  Լավագույնը կարող եք տեքստային նշել թե երբ և որտեղ եք օգտագործել/օգտագործելու տվյալ բովանդակությունը։ Այս մոտեցումը ավելի վստահություն կներշնչի հետևորդների մոտ։

2. Backstage կամ վարագույրներից այն կողմ

Կարելի է ցույց տալ թե ինչպես է ծնվում պրոդուկտը, գործը կամ ծառայությունը, աշխատակիցների առօրյան, կամ այն, ինչը կորպորատիվ չափանիշներով չեք կարող ցույց տալ, բայց դրա ցույց տալը չի վնասի ընկերությանը։ Մարդկանց միշտ հետաքրքրում է, թե ովքեր են կանգնած այս կամ այն էջի հետևում, ինչ է կատարվում։

3. Հաճախորդների արձագանք

Ցույց տվեք հաճախորդների կենդանի էմոցիաները, թե ինչ են ապրել ծառայությունը ստանալուց, մինչև և հետո պատկերները Ձեր ծառայությունից կամ ապրանքից օգտվելիս։

4. Նոր ապրանք/ծառայություն

Stories-ով հնարավոր է ոչ միայն նոր ապրանք կամ ծառայություն ներկայացնել, այլ հնարավոր է հետևորդների ներգրավման միջոցով հենց նոր պրոդուկտ ստանալ։ Գրեք, թող Ձեր հետևորդները իրանք առաջարկեն Ձեր ապրանքի տարբերակները։ Տվյալ դեպքում ահավոր մեծ է հետևորդների ներգրավվածությունը։

SMARTOLOGY-ի  կուրսերի մասին կարող եք տեղեկանալ  այստեղ։

5. Մրցույթների և ակցիաների անոնս

Այս հարթակը շատ հարմար է մրցույթների ակտիվություններ համար։ Ինստագրամիստների մոտ խոսք կա՝ 1000 բառ մի նկար արժե, 1000 նկար՝ մեկ վիդեո։

6. Սերիալ

Այս տեխնիկան շատ պարզ է, միևնույն ժամանակ ահավոր էֆեկտիվ։ Նկարահանեք Ձեր ընկերության/բրենդի մասին սերիալ։ Ամեն նոր օր նոր թեմա տվեք, ներ անձեր ու պերսոնաժներ ներգրավեք սերիալին։ Ի դեպ, հետադարձ կապի շնորհիվ այն  սերիալը դարձրեք ինտերակտիվ՝ թող հետևորդները ընտրեն հետագա սյուժետային զարգացումները։

7. Ամենօրյա խորհուրդներ և լայֆհաքեր

Կիսվե՛ք Ձեր առօրյա խնդիրնելի լուծման տարբերակներով՝ ինչպես կապել փողկապ, ինչպես հեշտ տաքսի պատվիրել, ինչպես խուսափել անցանկալի հանդիպումներից և այլն։ Այս պրոցեսում շատ կարևոր է, որ Ձեր խորհուրդները լինեն արդիական ու օգտակար։

8. Քվեսթ

Այս մեկ բառով կարծես թե ասվեց ամեն ինչ։ Առաջարկում ենք տեղադրել տեսանոյութեր, ֆոտոներ և այլն, որոնք կունենան փոքրիկ հուշումներ։ Այս դեպքում կարող եք բարձրացնել ներգրավածությունը և նույնիսկ իսկական նվեր տաք հաղթողին/ամենաակտիվին։

9. Ակցիաներ

Այս հարթակը ֆանտաստիկ տեղ է մեկանգամյա և սահմանափակ կուպոններով զեղչերի ու ակցիաների խթանման համար։ Օրինակ առաջարկեք  հետաքրքրվածներին Direct  գրեն Ձեզ, իսկ հետո դուք կուղարկեք ինչ որ պրոմո կոդ, որը ակտիվ կլինի սահմանափակ ժամանակ։ Հաճելին օգտակարի հետ։

Եթե հետաքրքրեց, անպայման դրեք like  և կիսվեք, թող Ձեր ըն կերներն էլ իմանան, թե ինչ կարելի է անել Instagram Stories-ով։
.

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*