Facebook Live: Նոր հնարավորություններ Facebook-ից

Թարմ տեղեկատվություն Facebook-ից։ Facebook-ը թարմացրել է մի շարք կարգավորումներ առցանց հեռարձակման համար։

  • Եթե պարբերաբար իրականացնում եք FB Live-եր, ապա շնորհավորում ենք, այսուհետ այն կարող եք անել նաև համակարգչից կամ նոթբուքից և օգտվել վեբ տեսախցիկից  կամ ներկառուցված տեսախցիկից առանց լրացուցիչ ծրագրերի։
  • Եթե Ձեր անձնական էջը (չխառնել բիզնես էջի՝ Page-ի հետ) ունի 5000-ից ավել հետևորդ (follower), ապա հերառձակումից հետո կարող եք տեսնել ցուցադրությունների ստատիստիկան։
  • Այսուհետ բիզնես էջերի ֆեյսբուք լայվերը ունենալու են առանձին հղումներ։ Դա կօգնի հենց լայվի ընթացքում/լայվի վիդեոն ավելի հեշտ տարածել։
  • Բիզնես էջերում ավելացել է նոր ադմին մակարդակ՝ “Live Contributor”․ Այդ տիպի ադմին մակարդակ կարող եք տալ օրինակ հրավիրյալ բանախոսին իրեն հարմար վայրից ու սարքով հենց Ձեր էջում live անելու համար։
  •  Ուղիղ եթերի ժամանակ հնարավորություն ունեք ֆիքսել քոմենթներից մեկը։ Դա օրինակ կօգնի ինչ որ կոնկրետ ապրանքի կամ ծառայության առաջխաղացման հարցում։
  • Եվ իհարկե ամենասպասվածներից՝ Քրոս փոսթինգի հնարավորությունը Business Manager-ի ներսում ակտիվ է նաև live վիդեոների համար։

Աղբյուրը՝ FB Media

Մանրամասները FB Live տեսանյութում`

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*