17 հետաքրքրաշարժ ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին (Ոսկե հավաքածու)

Ձեզ ենք ներկայացնում մարքեթինգի և գովազդի մասին լավագույն ֆիլմերից մի քանիսը: Պահպանե՛ք ցանկը՝ հանգստյան օրերին դիտելու համար:

 

  1. Շնորհակալություն ծխելու համար / Thank You for Smoking (2005)

Ֆիլմը պատմում է Նիկ Նեյլլորի մասին, ում աշխատանքն է, որքանով որ դա հնարավոր է, ծխելը քարոզելը: Անհեթեթություն է թվում ծխախոտի դեմ ակտիվ պայքար մղող մարդկանց հետ այդ հարցի շուրջ վիճելը և նույնիսկ ապացուցել դրա օգտակարությունը. բայց սա Նիկի աշխատանքն է:

Եվ Նիկն իր աշխատանքում հասել է զգալի արդյունքների՝ կարողանալով ծխելու քարոզ անել հեռուստաշոուի ժամանակ և նպաստել ծխախոտների առաջխաղացմանը ֆիլմերում: Չնայած այս ամենին, Նիկը երբեք չի համարել ծխելը օգտակար, և ավելին, դրանց տարածումը նրա համար ուղղակի միջոց է ապրելու և որդուն մեծացնելու համար:

Դիտել ֆիլմը

 

  1. Սերունդ Պ / Generation П (2011)

Այս խելացի և տեղ-տեղ ահավոր ծիծաղելի, հատուկ էֆֆեկտներով հարուստ ֆիլմը պարզ և հասկանալի ներկայացնում է բարդ պատմություն այն մասին, թե ինչպես նախկին պիոներները դարձան գովազդատուներ՝  Իշտար աստվածուհուն ծառայություն մատուցելու համար, իսկ «Պեպսիի սերունդը» ընտրեց Կոկա-Կոլան:

Ֆիլմում Վավիլեն Տատարսկին նոր կյանք է սկսում՝ դառնալով գովազդային գործակալության աշխատակից, ում աշխատանքն է գովազդել արևմտյան ապրանքանիշները և հարմարացնել դրանք «ռուսական մտածողութանը»:

Դիտել ֆիլմը

 

  1. Սիլիկոնային հովիտ / Silicon Valley [սերիալ] (2014 – …)

Սերիալը պատմություն է նրանց մասին, ովքեր պատրաստվում են սկսել սեփական գործը Սան Ֆրանցիսկոյի բարձր տեխնոլոգիաների կենտրոնում: Հերոսները սկսում են անվճար ապրել տեղացի միլիոնատիրոջ տանը՝  պայմանով, որ իրենց ապագա նախագծերից ստացված շահույթի 10%-ը պետք է տան նրան:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

 

  1. Սուրբ Մարդը / Holy Man (1998)

Հաջորդ ֆիլմը, որ ցանկանում ենք ներկայացնել, «Խանութ բազմոցի վրա» սիրված հեռուստաշոուի մասին է, որը հայտնվել է դժվար կացության մեջ: Հեռուստադիտողները հոգնել են ձանձրալի գովազդից, հաղորդման վարկանիշը գնալով իջնում է, իսկ դրա ղեկավար Ռիկ Հեյմանի փորձերը փրկել դրությունը ապարդյուն են:

Ռիկը որոշում է դիմել իր ընկեր քարոզչի օգնությանը: Եվ այսպես Ջին հայտնվում է ուղիղ եթերում… Նման զվարճալի գովազդ հեռուստադիտողը դեռ չէր տեսել:

Դիտել ֆիլմը

 

 

  1. Երբևէ վաճառված ֆիլմերից լավագույնը / The Greatest Movie Ever Sold (2011)

Վավերագրական ֆիլմ ապրանքանիշների, գովազդի և ապրանքների թաքնված գովազդի մասին, որոնց գոյությունը և կապիտալիզացիան հնարավոր չէին լինի, եթե չլինեին ապրանքանիշները, գովազդը և թաքնված գովազդը ֆիլմերում:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

 

  1. Պոչն է շարժում շանը / Wag the Dog (1998)

ԱՄՆ նախագահի հետ կապված սկանդալից ուշադրությունը շեղելու համար արտակարգ իրավիճակների մասնագետ Կոնրադ Բրինը և իր ընկեր Ստենլի Մոտսը, ով հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է, որոշում են բեմադրել մի փոքր պատերազմ:

Այսպիսով նրանց հաջողվում է կազմակերպել համաշխարհային մասշտաբի շոու:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

  1. Ջոնսոնները / The Joneses (2010)

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Ջոնսոնների ընտանիքը, տեղափոխվելով մի փոքրիկ քաղաք, անմիջապես սիրվում տեղի բնակչների կողմից և դառնում նրանց կուռքը: Ահա, թե ում են ցանկանում նմանվել բոլորը:

Բայց Ջոնսոնները ամենևին էլ ամուսիններ չեն, ավելին, նրանց երեխաներն էլ իրականում իրենցը չեն: Ո ՛չ նրանք լրտեսներ կամ այլմոլորակայիններ չեն, նրանք պարզապես մարքեթնիգային ընկերության աշխատակիցներ են: Նրանց հատուկ են վարձել և ուղարկել այդ քաղաք` ոչ ստանդարտ մեթոդներով գովազդելու «իդեալական» կյանքը և դրա հետ մեկտեղ միլիոնավոր ապրանքներ:

Դիտել ֆիլմը

 

 

  1. Ջոբս / Jobs (2013)

Նա երիտասարդ էր, գեղեցիկ, տաղանդավոր: Սկսելով զրոյից՝ նա կարողացավ կառուցել գայթակղության համաշխարհային կայսրություն: Կանայք նրա մասին էին երազում, իսկ տղամարդիկ նախանձում: Նա կարողացավ գերել միլիոնավոր մարդկանց: Նա Սթիվ Ջոբսն էր:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

 

  1. Ինչպե՞ս հաջողության հասնել գովազդում / How to Get Ahead in Advertising (1989)

Գովազդային գործկալության հաջողակ աշխատակիցը նյարդային հիվանդության եզրին է: Նա պետք է պզուկների դեմ միջոցի գովազդ հորինի: Ստացվում է այնպես, որ նրա պարանոցին աճում է մեծ պզուկ և շուտով զբաղեցնում է նրա գլխի տեղը: Բայց դա տեսնում է միայն նա. շրջապատող մարդկանցից ոչ ոք չի նկատում խոսող պզուկին:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

 

  1. Սպառող երեխաները. Մանկության առևտրականացում/ Consuming Kids: The Commercialization of Childhood (2008)

«Սպառող երեխաները. Մանկության առևտրականացում» ֆիլմը փորձում է լույս սփռել բազմամիլիարդանոց մարքեթինգային մեքենայի անդադար աշխատանքի վրա: Այն երեխաներին և նրանց ծնողներին վաճառում է ամեն ինչ՝ սկսած վնասակար արագ սննդից և դաժան վիդեո խաղերից մինչև կեղծ կրթական ծրագրեր և ավտոմեքենաներ գիրությունից տառապող երեխաների համար:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

  1. Լիմոնադ / Lemonade (2009)

Վավերագրական ֆիլմ գովազդատուների մասին, ովքեր ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը, բայց չեն կորցրել իրենց ստեղծագործական մտածողությունը և աշխատելու կարողությունը:

Այս ֆիլմը կմոտիվացնի Ձեզ և կսովորեցնի չհուսահատվել:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

  1. Արվեստը և կրկնօրինակումը / Art & Copy (2009)

Հաջորդ ֆիլմը, որ ցանկանում ենք Ձեր դատին ներկայացնել, գովազդի և ոգեշնչման մասին է: Այստեղ խոսվում է ամենաազդեցիկ գովազդատուների մասին, ովքեր չնայած որ մեծ ազդեցություն ունեն ժամանակակից մշակույթի վրա, այնուամենայնիվ բոլորովին անհայտ են արդյունաբերության ոլորտից դուրս: 60-ականներից սկսած այս արվեստագետներն ու հեղինակները սկսեցին իրենց աշխատանքների ըմբոստ ոգին բերել բիզնեսի ոլորտ, որը առավել հաճախ ասոցացվում է միջակության և մանիպուլյացիայի հետ:

Դիտել ֆիլմը

 

 

 

  1.   Անհատականության դարը / The Century of the Self (2001)

100 տարի առաջ Զիգմունդ Ֆրեյդը առաջարկեց մարդու էության նոր տեսություն: Նա ասում էր, որ գտել է «սեռական և ագրեսիվ պարզունակ ուժեր, որոնք խորը թաքնված են ողջ մարդկության մտքում»: Այդ ուժերին, եթե չկառավարես, նրանք կարող են մարդկանց և հասարակությանը տանել քաոսի և ոչնչացման:

Այս ֆիլմերի շարքը այն մասին է, թե ինչպես էին կառավարող էլիտաները օգտագործում Ֆրեյդի տեսությունը՝ համընդհանուր ժողովրդավարության դարաշրջանում` վտանգավոր ամբոխին կառավարելու համար:

Դիտել ֆիլմը

 

 

  1. Խենթ մարդիկ / Crazy People (1990)

Կարող ե՞ք ասել, թե ում մտքով կանցնի գովազդում ասել ճշմարտությունը: Օրինակ այսպես. «Գնե՛ք ավտոմեքենաներ ինչ-որ ընկերության, դրանք ծանրաշարժ են և առանձնապես ոչ գեղեցիկ, բայց շատ հուսալի են»: Եթե որևէ գովազդատու նման կարգախոս առաջարկի, ամենայն հավանականությամբ նրան կհամարեն կատարյալ հիմար և կուղարկեն հոգեբուժարան:

Դիտել ֆիլմը

 

 

 

 

  1. Չեխական երազանք / Český sen (2004)

Ֆիլմ-ակցիա, որը բաղկացած է 2 միմյանցից անբաժան իրադարձություններից: Առաջինը հանրային միջոցառում էր, որտեղ հեղինակները հանրությանը մոլորեցրին՝ հայտարարելով Պրահայի ծայրամասում հերթական հիպերմարկետի բացման մասին:

Պատրանքն իրականություն էր թվում. գովազդային վահանակներ, լուսային և տպագիր գովազդ, գովազդ ռադիոյով և հեռուստտեսությամբ, թռուցիկներ, որոնք արթնացրին չեխ սպառողների սպասումները կապված առևտրի կենտրոնի բացման հետ, որտեղ գները համեմատ ավելի ցածր էին:

Եվ այսպես առաջինի գագաթնակետը և արդեն փաստագրված հաջորդ քայլը եղավ հիպերմարկետի հանդիսավոր բացումը, որտեղ հանրությունը նետվեց դեպի բաց դաշտի մեջ շինարարական ձողերից կախված գունազարդ պաստառները:

Դիտել ֆիլմը

  1. Օշարակ / Syrup (2011)

Ֆիլմը պատմում է մի ամբիցիոզ երիտասարդի մասին, ով աշխատում է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մեծ ընկերությունում և մշակում է միլիոն դոլարանոց մի հիանալի ծրագիր: Ծրագրի էությունը նոր ըմպելիքի ստեղծումն է, որը նրան կդարձնի ավելի հարուստ և կհասցնի կարիերայի սանդուղքի գագաթնակետին:

Բայց այս հիանալի ծրագրի իրականացման ճանապարհին կա մի հանգամանք. Դրա համար հերոսը պետք է միանա իր գործընկերոջ հետ և սովորի վստահել նրան, ինչպես նաև հաշտվի իր տնօրենի հետ՝ ստեղծելով նորմալ և վստահելի աշխատանքային հարաբերություններ:

Դիտել ֆիլմը

 

 

  1. Ի՞նչ են ուզում կանայք / What Women Want (2000)

Եվ վերջին ֆիլմը, որը տեղ է գտել մեր ցուցակում «Ի՞նչ են ուզում կանայք» ֆիլմն է, որը պատմում է, թե ինչպես ընկերության ղեկավարը, կարծելով, որ կինը ավելի լավ է հասկանում կանացի իրերի շուկայից, ընկերությունէ հրավիրում տաղանդավոր փորձագետ և հմայիչ Դարսի Մակգուայերին, ով էլ դառնում է Նիքի ղեկավարը:

Նոր ղեկավարի հանձնարարած առաջադրանքի տնային փորձարկումների ժամանակ էլ Նիքի հետ տեղի է ունենում մի դժբախտ պատահար, որից հետո Նիքը իր մոտ հայտաբերում է մի բացառիկ կարողություն. նա կարողանում է կարդալ կանանց մտքերը:

Դիտել ֆիլմը

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*