
Եթե ցանկանում եք ընդլայնել Ձեր բիզնեսը՝ օգտագործելով #live-ը որպես առաջխաղացման գործիք, ապա այս նյութը Ձեզ համար է։
Instagram-ի live-ի միջոցով Դուք կարող եք նոր հնարավորություններ ստեղծել Ձեր բիզնեսի համար։ Սա հիանալի գովազդային գործիք է, որի միջոցով Դուք կարող եք առաջ անցնել մրցակիցներից, որոնք դեռ չեն կողմնորոշվել և դեռ չեն կիրառում այն սեփական բիզնեսի առաջխաղացման մեջ։
Ինչ է Instagram Live-ը
Instagram #live-ն ինստագրամի նորագույն սթրիմինգային ծառայությունն է, որը հասանելի է ողջ աշխարհում։ Այն տեղակայվում է Story-իների կողքին, tap անելիս բացվում է մոբայլ սարքի վրա ողջ էկրանով։ Հենց այս հանգամանքն է, որ որոշիչ է գործիքը լայնորեն կիրառելոը համար։
Նաև, ի տարբերություն այլ հարթակների, live մտնելուց անմիջապես հետո, Ձեր հետևորդներին համակարգը տեղեկացնում է դրա մասին։ Դրանից հետո օգտատերերը կարող են հետևել, ինչպես նաև շփվել Ձեզ հետ հենց այդ պահին։ Ի տարբերություն նման հնարավորություն ունեցող այլ սերվերների, Instagram-ը ջնջում է տեսագրությունը, եթե Դուք այն չպահպանեք։
Live-ը սկսելուց հետո Ձեր հետևորդները ստանում են ծանուցում դրա մասին, իսկ story-ների դաշտում կավելանա Ձեր live-ի նշանը։
Որոնման դաշտում գտնվում է առավել հետաքրքիր live-երի շարքը։ Փորձեք հայտնվել այդ ցուցակում և մեծացնել Ձեր live-ի հետևորդների քանակը՝ չսահմանափակվելով միայն սեփական հետևորդներով։
Ձեզ ենք ներկայացնում երեք #lifehack, որոնք ցույց կտան թե ինչպես կարելի է #live-ի միջոցով նոր հաճախորդներ ներգրավել։
#1 Ընկերության առաջխաղացում անոնսների միջոցով
Այս տարբերակը առավել հարմար է, եթե ունեք միջոցառում կամ նորություն, որը արդիական է հենց այդ պահին։ Կարիք չկա օգտագործել live-ը, եթե պատրաստվում ենք ներկայացնել տեղեկությունը, որն արդիական կլինի ավելի ուշ։ Հիմնական փաստարկն այն է, որ ավելի ուշ արդիականություն ունեցող նյութի դեպքում ավելի հարմար են Facebook Live-երը, քանի որ դրանք մնում են Ձեր էջում։
Օրինակ նկարիչ whenwewake-ը live-ը օգտագործում է իր նոր նկարները ցուցադրելու համար։
Live-երը հնարավորություն են տալիս Ձեզ դառնալ առավել հետաքրքիր և գրավիչ, քանի որ օգտատերերը չգիտեն, թե երբ կավարտվի Ձեր Live-ը։ Նրանք հասկանում են, որ պետք է ավելի հաճախ այցելեն Ձեր էջ, որպեսզի բաց չթողնեն նոր տեղեկություն այն մասին, ինչն իրենց հետաքրքիր է։ Այդպիսի անորոշությունը հետևորդների մոտ արթնացնում է ցանկություն իմանալ ավելին։
Անոնսից հետո խնդրեք Ձեր դիտորդներին գրանցվել Ձեր կայքում՝ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու և ապրանքի նախնական պատվեր տալու համար։ Այդ քայլը Ձեր տեսանյութին տալիս է բացառիկություն, որը դրդում է հետևորդներին անմիջապես գործելու՝ այդպիսով մեծացնելով հնարավոր հաճախորդների քանակը։
#2 Գրավե՛ք հաճախորդներ մրցույթների միջոցով
Մրցույթները հրաշալի միջոց են Ձեր ընկերության համար։ Կազմակերպեք մրցույթ և սկսենք դրա առաջխաղացումը live-ով։ Այդպես Դուք կհասնեք ակտիվ փոխհարաբերությունների Ձեր թիրախային լսարանի հետ։
Մրցույթները հաճախ անցկացնում են Instagram-ի միջոցով, բայց live-ի շնորհիվ Դուք կարող եք առավել մեծ արդյունքների հասնել՝ լրացուցիչ տեսանելիության և իրական ժամանակում գործելու հնարավորության շնորհիվ։
Live-ի միջոցով Դուք կարող եք՝
Ցույց տալ հաղթողի մրցանակը։ Դա կստեղծի իրարանցում և կմեծացնի ապրանքանիշի ճանաչելիությունը՝ այն հաճախ հիշատակելու հաշվին։
Մրցույթի ավարտից հետո ցուցադրել դիմումները (որոնք մասնակիցները արել են մասնակցելու համար)։ Դրա համար Դուք կարող եք կարդալ մեկնաբանությունները կամ այլ էկրանի վրա ցույց տալ դիմումների նկարները կամ տեսագրությունները։
Խոսել մրցույթի մասին, ինչպես նաև հիշեցնել սպասվող միջոցառումների մասին։
Instagram-ի live-ը կարող է լինել մի մեծ մրցույթի մի մասը։ Օրինակ, ամենշաբաթյա մրցանակ շահելու իրավունք ստանալու համար օգտատերերը պետք է պատասխանեն live-ի ժամանակ տված հարցերին։
Ձեր live-երը արեք հանկարծակի՝ առանց հստակ ժամ նշելու։ Այդպես օգտատերերը կսկսեն հետևել իրենց հեռախոսներին Ձեր live-ի մասին ծանուցում ստանալու համար։
#3 Հավաքեք էլեկտրոնային փոստի հասցեներ
Հարց-պատասխանը շատ տարածված միջոց է, որը ներկայացնում է որոշակի արժեքներ, որի շնորհիվ էլ գրավում է հաճախորդների։ Եթերի ժամանակ հարց ու պատասխանի մեթոդն օգտագործելու համար, լավ կլինի, որ հացերը մշակեք նախօրոք, հատկապես, եթե եթերին հետևի փորձագետ։
Այն ժամանակ, երբ շատ ընկերություններ Facebook-ի միջոցով են պատասխանում իրենց հաճախորդների հարցերին, Դուք կարող եք գնալ այլ ճանապարհով՝ օգտագործելով էլեկտրոնային հասցեները։ Եթե Դուք օգտատերերին ուղարկում եք Ձեր կայք իրենց հարցերը տալու համար, Դուք կարող եք փոխարենը ստանալ նրանց էլեկտրոնային հասցեները։
Այս մեթոդը հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց բազա ունենալ։
Ավելին, Դուք կարող եք Ձեր հաջորդ live-ի համար օգտագործել էլ․ փոստերի միջոցով ստացված հարցերը։ Դա կխթանի հարցերի ուղարկմանը, և նրանք էլ, ովքեր կուղարկեն իրենց հարցերը կդիտեն live-ը։ Եթե մարդիկ այդքան էլ լավ տեղեկացված չեն Ձեր բիզնեսի մասին, ապա նրանց հնարավորություն տալով ուղղել իրանց հարցերը, Դուք կարող եք հեշտությամբ գրավել նրանց ուշադրությունը և դարձնել պոտենցիալ հաճախորդներ։
Խորհուրդներ
Instagram-ի live-ի ժամանակ ավելի շատ պոտենցիալ հաճախորդներ ձեռք բերելու համար կան մի քանի կանոներ, որոնց անհրաժեշտ է հետևել։
Տեղեկացրեք Ձեր live-ի մասին նախապես (Բացառուիթյամբ հենց առաջխաղացման պլանով նախատեսված հանկարծակի եթերներից)։ Չնայած որ Instagram-ը որոշ օգտատերերի տեղեկացնում է Ձեր live-ի մասին, այնուամենայնիվ անհրաժեշտ է նախապես տեղեկացնել եթեր մտնելու Ձեր պլանների մասին։
Օգտագործեք հեշթեգներ։ Որպեսզի Ձեր լսարանը կարողանա Ձեզ հեշտությամբ գտնել, օգտագործեք թեմատիկ հեշթեգներ։ Այլ հարթակներում տեղադրեք անոնսներ՝ դիտումների քանակը ավելացնելու համար։
Ձայնի և տեսանյութի որակի ստուգում։ Մի տեսագրություն արեք և ստուգեք ֆոնային ձայները և հետին պլանը։ Հեռացրեք այն ամենը ինչ չեք ցանկանում, որ Ձեր հետևորդները տեսնեն։
Պահպանե՛ք հետաքրքիր և լավատեսական բովանդակությունը։ Եթե Ձեր եթերը կառոցված լինի լավատեսական նոտայի վրա, և այն լինի ուրախ, ապա Ձեր դա Ձեր դիտորդներն էլ կզգան։
Որոշե՛ք լավագույն ժամը live-ի համար։ Սա շատ կարևոր է։ Օրվա երկրորդ կեսին կամ երեկոյան ժամերը, այն ժամերն են, երբ շատ օգտատերեր լինում են օնլայն։
Եվ իհարկե, այս ամենը օգուտ կտա միայն մի դեպքում՝ երբ սկսեք այն կիրառել։ Մի վախեցե՛ք և արեք փորձարկումներ, չէ որ հաղթում են համարձակները։)
Leave a Reply