
Մենք հավաքել ենք գործիքների ցանկ, որը կօգնի բիզնեսի առաջխաղացումը Instagram-ում իրականացնել առավել արդյունավետ կերպով։
Պահպանի՛ր այս հղումը, որ միշտ լինի ձեռքի տակ։
Լսարանի և հրապարակումներ անալիզ, բոտերի որոնում և այլ օգտակար հնարավորություններ, որոնց կարիքը մենք զգում ենք Instagram-ում։
1․ Picalytics
Հանրահայտ ծառայություն Instagram-ի էջի խորը վերլուծության համար։ Սրա միջոցով Դուք կարող եք վերլուծել մեկ կամ մի քանի բիզնես էջեր, իսկ դուրս գալիս ստանալ մանրամասն տվյալներ օգտատերերի ակտիվության մասին։
Այս գործիքի օգնությամբ կարող եք հետևել 35 ցուցիչների։ Ահա դրանցից մի քանիսը՝
- կորցրած և ձեռք բերած օգտատերերի քանակը
- ջնջված բոտերի կշիռը հետևորդների ընդհանուր քանակից(հատկապես ակտուալ է massfollowing ծառայություններից օգտվելուց հետո)
- հետևորդների հասանելիությունը
- հետևորդների հետաքրքրությունները
- տարածաշրջանը, լեզուն, սեռը և լսարանի այլ հատկանիշները
Ինչպես նաև այս ծառայությունը ցույց է տալիս օգտատերերի ներգրավվածության աստիճանը՝
- փոստերի լայքերի և մեկնաբանությունների քանակը
- հեշթեգներով ներգրավվածների ցուցանիշները
- էջի լավագույն հրապարակումները
- հետևորդների ակտիվությունը ամսաթվով և ժամանակով
Picalytics- ից դուրս գալիս համակարգը տվյալները PDF ֆայլ է դարձնում։ Փորձնական տարբերակը գործում է 3 օր։ 1 էջի համար ծառայության գինը 5$ է։
2․ Minter.io
Վերլուծության համար նախատեսված ևս մի հզոր գործիք, որի միջոցով հնարավոր է վերլուծել միանգամից մի քանի էջ։
Այստեղ կարող եք գտնել՝
- հետևորդների աճի դինամիկան
- հետևորդների դասակարգումը ըստ երկրի, տարիքի և սեռի
- հետևորդների հասանելիությունը ըստ իրենց հետևումների
- լայքերի և մեկնաբանությունների քանակով ներգրավվածությունը
- հեշթեգների արդյունավետությունը
- էջի լավագույն հրապարակումները
- լայքերի և փոստերի հրապարակման ժամերի միջև կապը
Minter.io-ում մեկամսյա գրանցումը արժե 20$, եթե էջի հետևորդների թիվը չի անցնում 5000-ից։ Փորձնական տարբերակը գործում է 14 օր։
3․ Iconosquare
Այս կայքը հարմար է ինչպես սկսնակ մարքեթոլոգների, այնպես էլ մարքեթինգային կազմակերպությունների համար։ Հնարավորություն է տալիս վերլուծել և կառավարել էջը, լուսանկարներ հրապարակել, պատասխանել օգտատերերի մեկնաբանություններին և այլն։
Կայքը ցուց է տալիս՝
- էջի հետևորդների թվի փոփոխություն
- հետևորդների գտնվելու վայրը
- լսարանի տեսքը ըստ սեռի և հետաքրքրությունների
- հետևորդների ակտիվության գրաֆիկը
- ստացած լայքերի և մեկնաբանությունների ընդհանուր քանակը
- բիզնես էջերի լավագույն լուսանկարները ըստ օգտատերերի արձագանքի
- հեշթեգների և ներգրավվածության միջև կապը
Iconosquare տրամադրում է տեղեկություն, որը կհեշտացնի բովանդակության պլանսվորման գործընթացը և կօգնի ճիշտ ժամ ընտրել հրապարակման համար։ Ծառայության մեկ ամսվա արժեքն է 9-49$՝ կախված ֆունկցիաների քանակից։ Բոլոր հնարավորությունները անվճար կարող եք օգտագործել ընդամենը 14 օր։
4․ Рicaton
Որակյալ ծառայություն վերլուծության համար։ Հետաքրքիր գործիք, որը թույլ է տալիս հետևել և պատասխանել մեկնաբանություններին Telegram-ի միջոցով։
Էջի վերլուծության տվյալներն էլ են բավարար։ Ահա, թե ինչպես է այն աշխատում՝
- վերլուծում է հետևորդներին ըստ սեռի, երկրի և քաղաքի
- որոշում է լսարանի հասանելիությունը և հետևորդների թեմատիկան
- որոշում է հրապարակումների համար լավագույն ժամանակը
- վերլուծում է թեգերը և առանձնացնում է ամենարդյունավետները
- ցույց է տալիս բաց և փակ էջերը
- ցույց է տալիս, թե ինչպես են ֆիլտրերն ու ֆորմատներն ազդում ներգրավվածության վրա
Ծառայությունը տվյալները բաժանում է 2 խմբի՝ ստատիկ և անալիտիկ, որոնց համար վճարումը կատարվում է առանձին։ Եթե Ձեր հետևորդների քանակը չի գերազանցում 1000-ը, ապա բոլոր ֆունկցիաները անվճար են, իսկ եթե ավելին է, ապա արժեքը սկսվում է 6$-ից։ Առաջին 3 օրը կարող եք օգտվել փորձնական տարբերակից։
Այս կայքը իրենից ներկայացնում է ծառայություն մասնագիտական վերլուծության համար, որը հետազոտություն է անում ավելի քան 30 չափանիշներով:
Ամենակարևորները՝
- բիզնես էջի առաջխաղացման տվյալներ
- հետևորդների մասին տեղեկություն՝ սեռ և աշխարհագրական տվյալներ
- ներգրավված հետևորդների ցուցանիշներ
- օգտատերերի ակտիվության գրաֆիկը՝ կախված ժամանակից
- ամենաարդյունավետ հեշթեգների տվյալները
- օգտատերերի փոխազդեցությունների քանակը ամեն հրապարակման համար
Այս ծառայությունը անվճար տարբերակով հասանելի է այն բիզնես էջերի համար, որոնց հետևորդների թիվը չի գերազանցում 1000-ը, սակայն այն թույլ չի տալիս վերլուծել մրցակիցներին: Իսկ վճարովի տարբերակը սկսվում է $9-ից և հասնում մինչև $750:
6․ Appaction
Այս ծառայությունը հետազոտում է Instagram-ի առանցային չափանիշները և արդյունքները ուղարկում էլեկտրոնային հասցեին:
Նախևառաջ պետք է Instagram-ի էջի միջոցով մուտք գործել, այնուհետև նշել էլեկտրոնային հասցեն և ժամանակը՝ նշված ժամանակահատվածի համար տվյալներ ստանլու համար:
Ծառայությունը ուղարկում է հետևյալ տվյալները՝
- հետևորդների թվի փոփոխությունները
- էջի հետևորդների ակտիվությունը
- ներգրավվածության գործակիցը
- էջի հրապարակումների քանակը
Փորձնական տարբերակը տևում է 14 օր, իսկ վճարովիի արժեքն է $5: Ի դեպ, այս ծառայության միջոցով հնարավոր է ինստագրամի հրապարակումները վերահրապարակել twitter և facebook-ում։
7․ FlyStat
Ռուսական այս կայքը հավաքում է վերլուծություն 24/7 և հնարավորություն է տալիս պարզել փոփոխությունները՝ ժամի ճշտությամբ:
FlyStat-ը ցուց է տալիս՝
- էջի հետևորդների և այլևս չհետևողների դինամիկան
- ստացված լայքերի և մեկնաբանությունների ընդհանուր քանակը
- արդյունավետ ժամը հրապարակումների համար
- էջի հետևորդների ներգրավվածության աստիճանը
Ծառայության 1 ամսվա վճարը կախված է ձեր էջի հետևորդների քանակից:
8․ «Гудлайк»
Հաջորդ ծառայությունը, որ ցանկանում ենք ներկայացնել, հնարավորություն է տալիս պլանավորել բովանդակությունը, կառավարել և վերլուծել էջը:
Այն հավաքում և վերլուծում է հետևյալ ցուցանիշները՝
- էջի հետևորդների և այլևս չհետևողների քանակը
- հետևողների աճի դինամիկան
- լավագույն հրապարակումները ըստ
- հրապարակումների մեկնաբանությունների բաշխումը ըստ օրերի և ժամանակի
Բացի այդ, ծառայությունը օգնում է գտնել բոտեր: Ջնջել դրանք հնարավոր է 2 եղանակով՝ ավտոմատ կամ ձեռքով:
Փորձնական տարբերակը տևում է 3 օր, իսկ վճարովի տարբերակը օրինակ 1500 հետևորդ ունեցող էջի համար կարժենա $60՝ բոլոր հնարավորությունները ներառված:
9․ Ink361
Ink361 կայքը նույնպես էջի կառավարումը հեշտացնելու համար է: Վիճակագրությունը ստանալուց բացի, կայքի միջոցով կարող եք պատասխանել մեկնաբանություններին և հեշթեգների միջոցով գտնել ձեր թիրախային լսարանին:
Վիճակագրությունը ներառում է՝
- էջի հայտնիությունը ըստ ներգրավվածության գործոնի
- էջով հրապարակված բովանդակության օրինաչափությունը
- ստացված լայքերի և մեկնաբանությունների քանակը
- լուսանկարները, որոնց նկատմամբ եղել է ամենից շատ հետաքրքրվածություն
- էջի կողմից օգտագործվող հեշթեգների որակը(համընկնում են արդյոք դրանք տարածվածների հեշթեգների հետ, ինչպես նաև որ թեգն է գերակշռում հրապարակումներ մեջ)
- լուսանկարների համար օգտագործված ֆիլտրների ազդեցությունը հետևորդների ներգրավվածության աստիճանի վրա
Եվ ամենակարևորը. բոլոր ֆունկցիաները անվճար են:
10․ Feedspy
Խոշոր ծառայություն, որը աշխատում է ոչ միայն Instagram-ի, այլև Facebook-ի, YouTube-ի, Vk-ի և Ok-ի հետ:
Այս ծառայության միջոցով կարող եք՝
- համեմատել մրցակիցների էջերը
- հետևել հետևորդների աճի փոփոխությունների գրաֆիկին
- որոշել էջի լավագույն լուսանկարները
- կառավարել հետևորդների ներգրավվածությունը
Ծառայության անսահմանափակ 1 ամիս օգտագործելու համար հարկավոր է վճարել $3,5: Բայց հնարավոր է նաև փորձել ծառայությունը՝ անվճար 5 վերլուծություն անելով:
Leave a Reply