
Եթե ցանկանում եք Ձեր մրցակիցներից գտնվել առնվազն մեկ քայլ առաջ, ապա այս նյութը Ձեզ համար է։
Ամեն տարի սոց մեդիա հարթակները զարմացնում են մեզ նոր թրենդներով, ուստի ամեն տարին մի նոր մարտահրավեր է բիզնեսի համար։ Ինչպիսի՞ն է սոցիալական մեդիան 2017-ին։ Եկե՛ք ուսումնասիրենք միասին։
1․ Live-երը շատանում են
Եթե 2016-ին օգտատերերի միայն 13%-ն էր օգտագործում live-ը, ապա 2017-ին այդ թիվը հասնում է մինչև 43%-ի։ Մարդկանց ավելի շատ է սկսել հետաքրքրել live-երը, որոնք կարող ենք նայել ցանկացած պահի։ Periscope-ի տվյալներով 2016-ին օգտատերերի ամենօրյա նայած live-երի ընդհանուր տևողությունը կազմում է 110 տարի։
Այդ է պատճառը, որ սոցիալական ցանցերը իրար հետևից ավելացնում են live- հնարավորություն։ Periscope-ի և Facebook Live-ից բացի, արդեն հասանելի են Instagram-ի, Vkontakte-ի և OK-ի live-երը։
1-ին քայլը, որ պետք է անեք, դա բացահայտումն է, թե Ձեր լսարանը, որ սացիալական ցանցից է օգտվում։ Այս գործողությունը պետք է անել ամեն 6 ամիսը մեկ(եթե տեխնոլոգիական ինչ որ նորամուծություն է ի հայտ գալիս, ապա կոռեկցիան պետք է իրականացնել ավելի հաճախ), քանի որ սոցիալական ցանցերի հնարավորությունները փոխվում են, դրա հետ մեկտեղ փոխվում է նաև Ձեր լսարանի նախասիրությունները։
Դուք կարող եք օգտագործել live-ի հնարավորությունը՝ Ձեր գնորդների համար ստեղծելով հարց ու պատասխանի միջավայր, ինչպես նաև ցուցադրելու և գովազդելու Ձեր ապրանքը։
Հետևեք live-երի զարգացումներին, քանի որ օրինակ Facebook-ը պատրաստվում է թողարկել 360 աստիճանի հնարավորություն, որը թույլ կտա live-ի ժամանակ ցուցադրել ամբողջ միջավայրը։
Smartology-ում հաճախ օգտագործում ենք #Live հրապարակումները, որոնք էապես բարձրացնում են թիրախային լսարանի ներգրավածությունն ու նրանց ներքաշում «խաղի» մեջ։
2․ Վաճառքը սոցիալական ցանցերում կավելանա
Facebook-ը և Instagram—ը արդեն առաջարկել են իրենց օգտատերերին գնել ապրանքը հենց այնտեղից, քանի որ շատ գնորդներ հենց սոցիալական ցանցերում են փնտրում նման առաջարկներ։ Եվ պատահական չէ, որ սպառողների 56%-ը հետևում են իրենց սիրելի ապրանքանիշների էջերին՝ նորություններ բաց չթողնելու համար։ Իսկ օգտատերերի 31%-ը օգտագործում է այս հարթակները՝ գնելու համար նոր ապրանքներ գտնելու համար։
Դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել գնորդների այս սովորությունները 2017-ի համար SMM ռազմավարությունը մշակելիս։ Բայց պետք է հաշվի առնել, որ բացահայտ վաճառքը օգտատերերը չեն սիրում։ Լավագույն տարբերակը ընտրել վաճառելու տակտիկա՝ առանց վաճառքի։ Օրինակ ինչ-որ տանի առթիվ կարող եք առաջարկել Ձեր ապրանքը որպես նվեր կամ կիսվել նոր թրենդներով։ Եվ այս մասին է վկայում այն, որ օգտատերերի 24%-ը փաստում են, որ դա այդպես է․ նրանք ավելի շատ են վստահում նման առաջարկների։
3․ Կարճաժամկետ կոնտենտը դառնում է առավել հայտնի
Եթե առաջ միայն Snapchat-ն էր հնարավորություն տալիս Ձեր հրապարակումները անել միայն 24 ժամով, ապա այժմ Facebook-ն ու Instagram-ն էլ են ավելացրել այդպիսի ֆունկցիա։
Սա դարձել է թրենդ, քանի որ ոչ միշտ են մարդիկ կարողանում նկարել տեսանյութեր, էֆֆեկտներ ավելացնել կամ մշակել այն, իսկ այս ֆունկցիայի միջոցով հնարավոր է հենց տեղում, երբ միտք է ծագում այդ մասին, նկարել և կիսվել ընկերների հետ արդյունքով 24 ժամով։
Սա ավելի շատ է գնահատվում, քանի որ այստեղ Դուք իրական եք, չեք պատրաստվում կամ սցենար չեք գրում։ Ուղղակի ասում եք այն ինչ ուզում եք ու վերջ, նույնիսկ հումորային տեսագրություն կարող է լինել, որը ավելի է խրախուսվում։
Օրինակ Instagram Story-ները հայտնվելով 2016-ի օգոստոսին 2 ամսում հավաքեց 100 մլն․ ակտիվ դիտորդ։ Սա Snapchat-ի օգտատերերի 2/3-ն է կազմում։ Բացի այդ Instagram-ի լսարանի թիվը կազմում է 600 մլն․ օգտատեր, իսկ Snapchat-ինը միայն 150 մլն․։
4․ Մոբայլ գովազդը կդառնա ավելի շատ
Անցած շաբաթ Business insider հայտնի պարբերականը հրապարակեց մի նյութ, որտեղ ներկայացված էր Stat counter-ի ցուցանիշները։ Այդ հրապարակումը բեկումնային էր այն առումով, որ ըստ հաշվարկող համակարգի Android-ը օգտագործողների քանակը անցավ Windows օգտագործողների քանակին, այսինքն Mobile-ն վերջնական հաղթեց Decktop-ին։
Ներկայումս գովազդից ստացվող հասույթի առումով Facebook-ն է առաջատարը։ 2016-ին աս սոցիալական ցանցը աշխատեց $7 մլրդ․, որից 80%-ը կազմում էր մոբայլ հայտարարությունների վճարը։ Այսօր սոցիալական ցանցերի քաղաքականությունը փոխվում է այնպես, որ այն դառնա ոչ միայն ընկերների հետ շփվելու հարթակ, այլ նաև վայր, որտեղ բիզնեսը կարող է առավելապես ներկայացնի իր առաջարկները։ Եվ այս է պատճառը, որ ապրանքանիշների 75%-ը վճարում է, որպեսզի իրենց պոտենցիալ հաճախորդների էջերի պատին հայտնի լավագույն դիրքում։ Instagram-ն էլ իր հերթին ավելացրեց հենց այդ պահին գնելու հնարավորություն տվող կոճակ։
Ամեն դեպքում Ձեր գովազդը լավ կլինի փորձարկեք տարբեր հարթակներում, քանի որ միայն այդպես կարող եք հասկանալ, թե ինչն է առավել արդյունավետ Ձեր թիրախ խմբի համար։
Եվ ամենակարևորը, այս հրապարակումը կարող եք պահպանել ողջ տարի, քանի որ հետևելու ենք smm թրենդերին և նոր փոփոխության դեպքում, անպայման կավելացնենք կամ կփոփոխենք հենց այս հոդվածի վրա։
Մի մոռացեք հետաքրքիր ու պետքական բովանդակությամբ կիսվել Ձեր ընկերների հետ: Այ օրինակ հենց այս հրապարակումը։)
Leave a Reply