Ի՞նչ անել երբ Ձեր տվյալներով էջ են բացել (Քայլ առ քայլ պլան)

Շատերս ենք Facebook-ում հանդիպել այսպես կոչված fake էջերի: Դրանք օգտագործում են այլ մարդկանց տվյալներ, լուսանկարներ։ Իսկ ի՞նչ անել, եթե այդպիսի Fake էջ է բացվել Ձեր իսկ նկարով կամ անունով։

Այս հրապարակումը կօգնի Ձեզ բողոքել և արգելափակել էջը, որն օգտագործել է Ձեր տվյալները կամ նկարները։ Պարզապես քայլ առ քայլ հետևեք մեր էկրանի screen shoot-երով  հրահանգներին։

Ամենասկզբում պետք է համոզվել, որ մեր անունն օգտագործող հաշվետերը իսկապես ունի այդ անուն ազգանունը։ Սա իհարկե կբացառվի այն դեպքում, երբ անվանից բացի օգտագործել է Ձեր լուսանկարները։

Քայլ 1

Բացեք այդ օգտատիրոջ էջը և նկարուն նշված հատվածում առկա է բողոքարկման կոճակը, սեղմեք այն։

Քայլ 2

Հաջորդ քայլով պարզապես նշում եք բողոքարկելը։

Քայլ 3

Նշվում է համապատասխան կետը, օրինակ տվյալ դեպքում, որ այդ մարդը Ձեր կամ Ձեր ծանոթի անվան տակ է ներկայանում։

Քայլ 4

Հաջորդ քայլով նշվում է կոնկրետ ում անունը կամ ինֆորմացիան է կիրառվում։ Երբ նշվում է “իմ փոխարեն”  տարբերակը․ այդ դեպքում անհրաժեշտություն կարող է առաջանալ FB-ին տրամադրել փասթաթուղթ՝ անձնագիր կամ այլ պետական վկայական, որտեղ ֆիքսված է Ձեր անունն ու նկարը։

Քայլ 5 

Հաջորդ էջով բացվում է  մի պատուհան, որտեղով հնարավոր է՝

  • Ուղարկել հաշիվը վերիֆիկացիայի ադմինների կողմից, այսինքն եթե տեղադրում է վատ բովանդակություն, հաշիվը կբլոկավորվի,
  • Արգելափակել հաշիվը։ Սա ակտուալ է, եթե Fake օգտատերը չսանկցիավորված գործողություններ է ձեռնակկում Ձեր դեմ, ասենք անպատշաճ նկարների վրա թագ է անում Ձեզ,
  • Երրորդ տարբերակում օգտատերը Ձեզ համար դառնում է անտեսանելի։

Այս պարզ քայլերն իրականացնելուց հետո Ձեր հայտը FB-ի կողմից ընդունվելու պատուհան է բացվում, ապա շարունակելու եք աշխատել բնականոն ընթացքով։

#lifehack 1։ Մի մտածեք, որ Ձեր նամակը չի հասել և 10 անգամ կրկնեք նույն գործողությունը, բազմակի կրկնությունը կբերի նույնիսկ Ձեր էջի արգելափակման,

#lifehack 2։ FB-ում օրական հազարավոր այսպիսի բողոքներ են գնում և խեղճ մոդեռատորները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում,

#lifehack 3։ Ամեն դեպքում աշխատեք բողոքարկման գործողություն իրականացնելուց առաջ Ձեր անձնական նկարներից գոնե մի հատ, որտեղ հստակ երևում է Ձեր դեմքը ներբեռնել FB, թեկուզ այն փակեք միայն ընկերների համար, կամ միայն Ձեր դիտման համար։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*