Ինչպե՞ս Facebook-ում ավելացնել Ձեր բիզնեսի ծառայությունները (Քայլ առ քայլ պլան)

Շատերն ունեն Facebook-ում բիզնես էջեր, բայց ոչ բոլորը գիտեն, որ կարող են այդ էջերում ավելացնել իրենց ծառայությունները՝ որտեղ կարտացոլվի իրենց ծառայության մասին հակիրճ տեղեկատվություն, հնարավոր է նաև գինը։ Այս գործիքը հնարավորություն է տալիս առավել համապարփակ ինֆորմացի տրամադրել էջի այցելուին՝ բիզնեսի մասին, ինչն էլ հնարավոր է մեծացնի էջի հետ կոնվերսիան։

Այս հրապարակումը Ձեզ քայլ առ քայլ ցույց կտա, թե ինչպես պետք է  ավելացնել ծառայությունների մասին տեղեկությունը՝ ծառայություն բաժնում։

Քայլ 1

Մտե’ք “Услуги” կամ “Services” բաժինը և սեղմեք “add a service” կոճակը:

Քայլ 2

Բացված պատուհանում լրացրե’ք համապատասխան դաշտերը` ծառայության անվանումը, գինը, նկարագրությունը, ինչպես նաև կարող եք ավելացնել լուսանկար կամ մանրապատկեր(icon):

Կարևոր է՝ նկարագրությունը չպետք է գերազանցի 200 նիշը։ Գինը նշելով հնարավոր է բարձրացնեք Ձեր էջի նկատմամաբ հետաքրքրությունը, եթե այն մրցունակ է, սակայն կա ռիսկ, որ մրցակիցները իրենց գինը նույնպես կիջեցնեն, կամ կհավասարեցնեն։ Ամեն դեպքում հաճախորդի հետ թափանցիկ գնային քաղաքականությունը բարձրացնում է ընկերության նկատմամբ վստահությունը։

Քայլ 3

Առաջին և երկրորդ քայլերը կրկնել այնքան ժամանակ, մինչ Ձեր ֆեյսբուքյան էջում կլինի լրիվ ինֆորմացիա Ձեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին։

Եթե այս հոդվածը օգտակար էր, ապա անպայման կիսվեք Ձեր ընկերների հետ։

Գրե՛ք Ձեր խնդիրները և մեր մասնագետները քայլ առ քայլ գործողությունների պլանով կներկայացնեն Ձեր հարցի լուծումը։

Չմոռանաք առաջիկա ամռան ընթացքում կարդալիք գրքերի ցանկում ընդգրկել  12 հիանալի գրքերի հավաքածուն, որը անպայման արժե կարդալ մարքեթինգի մասնագետներին կամ առաջիկայում դիտել 17 հետաքրքիր ֆիլմերը, որոնք կընդլայնեն մարքեթինգային մտահորիզոնը։

Հաճելի երեկո։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*