30+ անվճար Bot, որոնք հիմնովին կփոխեն պատկերացումները իրերի ու գործողությունների մասին

Վերջին ժամանակները շատ են խոսվում Bot- երի մասին, սակայն քչերն են գիտակցում դրանց իրական արդյունավետությունը։ Այ պատկերացրեք մի աշխատակից, ում երբ լուսանկարն ուղարկես, ֆոտոշոփով “մաքրի”, Ձեր ընկերության լոգոտիպը դնի լուսանկարի վրա և նույն մեծ չափերով հետ ուղարկի։ Հիմա պատկերացրեք, որ այդ գործողության վրա այդ աշխատակիցը ծախսի օրինակ 0,5 վայրկյան։ Պատկերացրեցի՞ք․․․

Այո, կա այդպիսի Bot։) Bot-երը անձնական փոքրիկ օգնականներ են մեր հատկապես մոբայլ տեխնոլոգիաների մեջ: Բոտերն այնքան օգտակար են ու արդյունավետ, որ դրանք սկսկել են կիրառել գրեթե բոլոր ոլորտներում։ Bot-երի ստեղծման համար ամենահարմար messenger-ը  Telegram-ն ու Facebook Messenger-ն են։

Այս հոդվածում հավաքել ենք մոտ 30 հետաքրքիր բոտ Telegram-ի Messenger-ից:

Բոտեր մուլտիմեդիայի հետ աշխատելու համար.

@iVideoBot – այս բոտը ամենահեշտ տարբերակն է YouTube-ից տեսանյութ բեռնելու համար: Ընդամենը պետք է բոտին ուղարկել հղումը և ընտրել ֆորմատն ու չափը:

@utubebot ևս @ytaudiobot – ևս երկու տարբերակ YouTube-ից ընդամենը մեկ քայլով տեսանյութ բեռնելու համար:

@SaveVideoBot – իսկ ահա այս բոտը կարող է տեսանյութ բեռնել նաև մնացած բոլոր հարթակներից, այդ թվում նաև Instagram -ից:

@auddbot – բավական է ձայնային նամակով այս բոտին ուղարկեք երգից մի փոքր հատված, և նա կգուշակի անվանումը:

@ImageSearchBot – օգնում է գտնել ցանկացած նկար. անհրաժեշտ է գրել միայն բառը և ընտրել որակը:

@joinstabot – ավելացնում է Instagram-ի լայքերը: Բայց հաշվի առեք, որ ավելի քան 1 000 լայք միանգամից ավելանալու դեպքում Ձեր էջը կարող են ժամանակավոր արգելափակել:

Ֆունկցիոնալ բոտեր

@topdf_bot – ամենաանհրաժեշտ բոտերից մեկը. այն փոխում է ցանկացած ֆայլի ֆորմատ pdf-ի: Ուղղակի ուղարկեք անհրաժեշտ ֆայլը և վերջ:

@pollbot – այս բոտի հետ Դուք կարող եք հեշտությամբ իրականացնել հարցում կամ քվեարկություն ցանկացած չաթում: Ի դեպ պատասխանների տարբերակնները գրում եք Դուք:

@MyTeleCloudBot – անսահման ամպիկ Telegram-ում. միայն պատկերացրեք, Դուք կարող եք պահպանել և դասավորել ըստ բաժինների ինչ ֆայլ ցանկանաք:

@temp_mail_bot – այս բոտն էլ կարող է 10 րոպեում ստեղծել էլ. փոստ, եթե Ձեզ հանկարծ պետք է եկել գրանցվել ինչ-որ մի կայքում:

@voicybot – կատարյալ տարբերակ է ծույլերի կամ հոգնած մարդկանց համար, ովքեր չեն կարողաոնում գրել նամակ. բավական է միայն բարձրաձայն ասել այն ինչ ուզում եք գրել, և բոտը Ձեզ կտրամադրի այն գրավոր տեսքով:

@uber_promo_bot – պարբերաբար տեղեկացնում է տաքսի Uber-ի ակցիաների մասին:

Բոտեր զվարճանքի համար

@Chess_Bot – այս բոտի հետ կարող եք շախմատ խաղալ:

@saytextbot – այս բոտն էլ Ձեր գրավոր նամակը կվերածի բանավորի:

@strangerbot – բոտ, որը ստեղծում է չատ այդ բոտի այլ օգտատերերից պատահական ընտրված մեկի հետ: Հնարավոր է հենց այստեղ էլ գտնեք Ձեր երկրորդ կեսին կամ ուղղակի լավ ընկերոջ:

@PandaQuizBot – հետաքրքիր հարցաշար շուրջ 25 հազար հարցով: Հիանալի միջոց ժամանակը անցկացնելու, երբ օրնակ հերթ եք կանգնած:

@zodiac_bot – եթե Դուք աստղագուշակի սիրահար եք, ապա Դուք հաստատ կհավանեք այս բոտը: Դրա հիմնադիրները, եթե չեն երաշխավորում դրա ճշմարտացիությունը, ապա կայունություն և ամենօրյա հիշեցում հաստատ կստանաք:

@PokerBot – պոկեր խաղալու համար նախատեսված բոտ: Այստեղ իհարկե գումար չեք կարող վաստակել, բայց այս բոտի պատահական 4 օգտատերերի հետ կկարողանաք մրցել:

@delorean_bot – ուղարկեք ինքներդ Ձեզ հաղորդագրություն ապագայի համար կամ ուղղակի հիշեցում:

@flibustafreebookbot – բոտի օգնությամբ կարող եք ձեռք բերել գրեթե բոլոր հեղինակների էլեկտրոնային գրքերը Ձեր նախընտրած ֆորմատով:

@andyrobot – այս անգլիացի ռոբոտը կխոսի Ձեզ հետ ցանկացած թեմայից` օգնելով Ձեզ բարելավել Ձեր անգլերենը:

@phistory – այս բոտը օրական մի քանի պատմական լուսանկար է ուղարկում Ձեզ` դրա մանրամասն նկարագրությամբ: Շատ նկարներ իսկապես զարմացնում են:

@science_pop – սա ընտրված գիտական հոդվածների, լուսանկարների և տեսանյութերի ալիք է:

@ProgrammingFAbot – այս բոտը կսովորեցնի Ձեզ ծրագրավորում: Այն իր մեջ պարունակում է ձեռնարկներ, թեգերի բացատրություն և կոդերի օրինակներ:

@chgk_bot  –  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ոչ դժվար հարցերով բոտ:

@pravorubot – դժվար է հավատալ այսպիսի բոտի գոյությանը: Այն իրենից ներկայացնում է անվճար իրավաբանական խորհրդատվություն մասնագետների կողմից: Բանն այն է, որ իրավաբաններն այն օգտագործում են իրենց փորձի և ուրիշներին օգնելու համար, իսկ հաճախորդները` խորհրդատվության:

Բոլոր ներկայացրածները Telegram-ի համար ստեղծված բոտեր էին։ Բայց Facebook Messenger-ի համար էլ կան բավականին հաջող Bot-եր։ Օրինակ՝

Fynd բոտը, որի միջոցով հնարավոր է օրինակ գտնել այն հագուստը կամ կոշիկը, որը փնտրում ես։ պարզապես ասա ինչ ես ման գալիս։

CNN -ի ինֆորմատիվ Bot-ը։ Բաժանորդագրվեք թեմային և ամեն օր վիրտուալ խմբագիրը կուղարկի նոր ու ակտուալ նորությունները այդ թեմայի մասին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*