Վիրուսային տեսանյութի 8 գաղտնիքները

Այսօր լայն տարածում են ստացել վիրուսային տեսանյութերը։ Դրանք համարվում են ամենաարդյունավետ միջոցը ապրանքների, ծառայությունների, մի խոսքով ամեն ինչի առաջխաղացման համար:

Եկեք հասկանանք, թե ինչ անհրաժեշտ բաղադրիչներ կարող է ունենալ վիրուսային տեսանյութը.

Դինամիկ սյուժե. Պատկերացնում եք տեսանյութ, երբ առաջարկում են ընտրել պատմության ավարտը` կմահանա հերոսը, թե՞ ոչ, կհամբուրի հերոսուհուն, թե՞ ոչ, և այլ այսպիսի օրինակներ:

Լավ սկիզբ` վատ ավարտ, կամ հակառակը. Այս հնարքը գրեթե միշտ աշխատում է, քանի որ այստեղ գործում է անսպասելիության սկզբունքը: Եթե Ձեր տեսանյութը սկսել եք ինչ-որ վատ դրվագով, ապա ավարտեք այն դրական նոտայի վրա:

Զգացմունքներ. Արթնացրեք զգացմունքներ. կարևոր չէ, թե այն կլինի ուրախություն, խղճահարություն, թե զայրույթ: Կարևորը կարողանաք առաջացնել ուժեղ զգացմունքներ:

Հրապուրանք. Կարևոր է, որ մարդը ոչ միայն լարված հետևի իրավիճակին, այլև գտնի իրեն այդտեղ: Թող տեսանյութի հերոսը լինի ոչ թե թոփ մոդել, այլ սովորական մեկը, ով նույնպես կարող է հայտնվել այնպիսի իրավիճակներում, ինչպիսին առօրյա կյանքում հայտնվում ենք մենք:

«Պատահական» տեսանյութեր. Չնայած էֆֆեկտների բացակայությանը, այսօր հենց այսպիսի տեսանյութերն են առավել հայտնի: Օրինակի համար վերցրեք հենց բլոգերների տեսանյութերը:

Ինտրիգա վերնագրում կամ նկարագրությունում. Բայց պետք չէ օգտագործել «նայել մինչև վերջ» արտահայտության նման խոսքեր:

Մեկնաբանություններ. Կարող եք ինքներդ էլ սկսել քննարկել տեսանյութը սոց. կայքերում: Հաճախ մարդիկ ուղղակի չեն ցանկանում առաջինը մեկնաբանել:

Գաղափար, որը գրավում է. Հիանալի կլինի, եթե տեսանյութի մեջ լինի նոր մոտեցում սովորական իրերին, կամ լինի բոլորովին նոր բան:

Եվ վերջ․ հիմա դուք արդեն գիտեք ամեն ինչ վիրուսային տեսանյութերի մասին։

Թող Ձեր մեջ ծնվի Մարչելո Մաստրոյանին և ստեղծեք ամենաանկանխատեսելի ու անսպասելի հոլովակները, որոնք կունենան շլացուցիչ տարածում։

Մատո՜ռ․․․

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*