Հարթակներ SmartBot ստեղծելու համար

Արդեն հասցրել ե՞ք ծանոթանալ մեր Սեմի հետ։ Եթե ոչ, ապա կարող եք նամակ գրել մեր էջին, իսկ եթե արդեն ծանոթացել եք և գիտեք բոտերի բասին, ապա կհամաձայնեք, որ դրանք իսկապես հիանալի գործիք են։ Եվ ամենակարևորը, որ Դուք ինքնուրույն կարող եք պատրաստել։

Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում կայքեր, որոնց օգնությամբ կարող եք ստեղծել Ձեր բոտը։

1․ Chatfuel


Կիրառելի է Facebook-ում, Messenger-ում, Telegram-ում։
Այն անվճար է և բավական հայտնի, իսկ դրա մշակողները նշում են, որ բոտ ստեղծելու համար Ձեզնից կպահանջվի ընդամենը 7 րոպե։

 

2․ Botsify


Կիրառելի է Facebook-ում, Messenger-ում։

Chatfuel-ի պակիստանյան մրցակիցն է։ Այստեղ բոտ կարող եք պատրաստել ընդամենը 5 րոպեում։ Նամակները ուղարկվում են հատուկ նշված ժամանակացույցով, ինչպես նաև հասանելի է ծառայության ստատիստիկա։
Ծրագիրը անվճար է, սակայն այլ հարթակներում կիրառելիս պետք է վճարել։

 

3․ Converse.ai


Կիրառության հարթակներ՝ Facebook Messenger, Twitter, SMS, Slack, Intercom, Layer և Smooch։

Այստեղ գործում են անվճար տարբերակներ։ Ինչպես նաև խոստացել են ինտելեկտուալ բոտեր, որոնք ճանաչում են կոնտեքստը և ապահովում են վճարման գործընթացը։

 

4․ Flow XO


Հարթակներն են Facebook Messenger, Slack, Twilio SMS, Telegram։

Flow XO-ն մասնագիտացած է վաճառքների և մարքեթինգի համար նախատեսված բոտերի վրա։ Flow XO-ի կողմից ստեղծված չատը հավաքում է տվյալներ և ուղարկում push ծանուցումներ։ Այստեղ հիմնական ծառայությունները տրամադրվում են անվճար, իսկ հավելյալի համար պետք է վճարել։

 

5․ Imperson


Հարթակներն են Facebook Messenger, Skype, Kik, Slack, Twitter, Amazon Echo, SMS։

Imperson-ը անվճար բոտից բացի տրամադրում է նաև դասընթացների կուրս։ Ռոբոտը ունի արհեստական ինտելեկտ, ինչպես նաև սովորելու հատկություն(այդպես են ասում)։

 

6․ Kore


Հարթակներն են Facebook Messenger, SMS, Slack, websites, email, Kore Messaging։

Առավել հարմար է բանկային ծառայությունների և մանրածախ առևտրի համար, ինչպես նաև բավականին դժվար բոտեր ստեղծելու համար։ Այստեղ հիմնական ֆունկցիաները անվճար են, բայց լրացուցիչ ծառայությունները, ինչպիսին են օրինակ վերլուծությունը և օպերատիվ հիշողությունը, հասանելի են որոշակի վճարի դիմաց։

 

7․ Massively


Կիրառելի հարթակներն են Amazon Echo, Slack, Line, WeChat, SMS, Twitter, Facebook Messenger, Skype, Kik։

Այս ծառայության բոտերը օգտագործվել են «Черепашки-Ниндзя» և «Бегущий в лабиринте» ֆիլմերի արշավների ժամանակ։ Ուստի, ինչու՞ չփորձել։

 

8․ Motion AI


Հարթակներն են Facebook Messenger, Slack, SMS, web sites, email։

Այս ծրագրի կարգախոսն է՝ «Եթե Դու կարող ես կազմել աղյուսակ, ապա կարող ես ստեղծել բոտ»:

 

9․ Sequel


Կիրառվում է Facebook Messenger-ում, Telegram-ում, Kik-ում։

Sequel-ը հարմար է զվարճանքի և խաղային բոտեր ստեղծելու համար։ Այստեղ հասանելի են արդեն պատրաստ տեսակներ ամսագրերի, նշանավոր մարդկանց և մրցույթների անցկացման համար։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*