
1․ Wi-Fi-ի պատմությունը սկիզբ է առնում Հավայան կղզիներից
Հենց այստեղ է առաջին անգամ հայտնվել դրա նախնի ALOHAnet-ը, որի միջոցով տեղի համալսարանի գիտնականները առաջին անգամ ցուցադրեցին անլար ցացի աշխատնքը։
Այս ամենը դեռևս 1971-ին էր, wi-fi-ի անմիջապես նախորդող WaveLAN-ի ստեղծումից 20 տարի առաջ։ Իսկ 1997-ին արձակցեվ առաջին անլար արձանագրությունը՝ IEEE 802.11։
Իսկ ի՞նչ է IEEE 802.11-ը։
2․ Wi-Fi = IEEE 802.11
Որպեսզի երկու սարք կարողանան հաղորդակցվեն միմյանց հետ, նրանց անհրաժեշտ է կոնկրետ չափանիշներ(стандарты ) և արձանագրություններ(протоколы)։ IEEE 802.11-ը չափանիշների հավաքածու է, որը օգնում է սարքերին անլար կապ հաստատել։
Եվ այսպես, ի՞նչ պետք է իմանանք IEEE 802.11 մասին․ առաջինը, որ այն չափազանց ձանձրալի է, և երկրորդը, որ դժվարությամբ է արտասանվում։
Այդ իսկ պպատճառով, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ և ընդունելի լինի, մի քանի փոփոխություններ եղան․ անունը փոխվեց WiFi-ի և հայտնվեց լոգո, որի հիմքում ընկած է Ին-Յանի խորհրդանիշը։
Բայց իվերջո, ի՞նչ է նշանակում WiFi
3․ Wi-Fi-ը Wireless Fidelity-ի (беспроводная связь) հապավումը չէ․
Wi-Fi-ը ոչ մի հապավում էլ չէ, սա ուղղակի մոլորություն է, իսկ դրա գրության ճիշտ ձևը գծիկով տարբերակն է։
Լավ, իսկ ինչպե՞ս է աշխատում wi-fi-ը։
4․ Wi-Fi-ը օգտագործում է ռադիոալիքներ
Եթե Դուք հիշում եք ֆիզիկայի դասերը, ապա գիտեք, որ ռադիոալիքները էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ են։ Ձեր սարքերը տվյալները ռադիոազդանշանի փոխակերպելու համար օգտագործում են անլար ադապտեր և դրանք փոխանցում ալեհավաքի միջոցով։ Wi-Fi-ի ուղղորդիչը(роутер) ընդունում է ալեհավաքից ստացվող ռադիոազդանշանները և դրանք կրկին փոխակերպելով տվյալների փոխանցում է դրանք ինտերնետ։
Սովորաբար բոլոր անլար հաղորդակցությունները այս եղանակով են իրականացվում, բայց wi-fi-ը ունի մի քանի առանձնահատկություն։
5․ Wi-Fi-ը աշխատում է 2․4ԳՀց կամ 5ԳՀց հաճախականությամբ
Այս հաճախականությունները շատ ավելի բարձր են, քան նրանք, ինչով աշխատում է բջջային կապը։ Դա նշանակում է, որ դրանք կարող են ավելի շատ տվյալներ փոխանցել։ Բայց ամեն ինչի համար պետք է վճարել։ Եվ տվյալների մեծ ծավալների համար մենք վճարում ենք փոքր տարածքային ներգրավվածությամբ և էներգիայի սպառման բարձր ծավալներով։
6․ Wi-Fi-ը հնարավոր է տարածել մինչև 418կմ հեռավորության վրա․
Շվեդական տիեզերական ընկերությունը փորձով ապացուցել է, որ հնարավոր է wi-fi տարածել մինչև 418կմ հեռավորության։ Բայց իհարկե, փորձարկման ժամանակ օգտագործվել են ոչ սովորական սարքավորումներ և ազդանշանի 6 ուժեղացուցիչ, բացի այդ ազդանշանի ճանապարհին չի եղել ոչ մի ֆիզիկական առարկա։ Ինչևէ ապացուցվել է, որ wi-fi-ի ազդանշանը մինչև 418կմ կարող է հասնել։
7․ Կան wi-fi-ի բազմաթիվ տեսակներ․
Արդեն իսկ խոսել ենք 802.11-ի մասին, բայց դե սա ամենը չէ։ Գոյություն ունեն նաև՝
802.11a
802.11b
802.11g
802.11n
և 802.11ac
Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, թերությունները, արագությունը և գինը։
8․ Wi-Fi-ը լավագույն տարբերակը չէ IoT (интернета вещей) ծրագրերի համար
Իրերին ինտերնետի համար անհրաժեշտ չեն ծավալային տվյալներ, այլ բավարար է օրական բիտեր փոխանցել։ Կարևորը իրերը աշխատեն ամիսներով, ինչու ոչ տարիներով՝ առանց լիցքավորման։
Իսկ wi-fi-ը առաջարկում է հակառակը․ տրամադրում է շատ տվյալներ էներգիայի դիմաց։ Չնայած եթե ձեր սարքը անընդհատ միացված է լիցքավորմանը, ապա Դուք դժվար խնդիր ունենաք wi-fi-ի հետ։
Աղբյուրն այստեղ։
Leave a Reply