10 հիանալի ֆիլմ ձեռներեցների համար

Ներկայացնում ենք 10 ֆիլմ, որոնք հնարավորություն կտան ուղեղով հանգստանալ և սովորել երբեք չհանձնվել:

1.Մարդ, ով փոխեց ամեն ինչ / Человек, который изменил всё 

Մարզիչը սկսում է գնել և բեյսբոլի dream-team ստեղծել ոչ թանկ խաղացողներից, ովքեր մասնագիտացած են միայն մի ուղղությամբ: Ֆիլմի անվանումն արդեն իսկ ամեն ինչ ասում է. պետք չէ վախենալ լինել առաջինը և փոխել խաղի կանունները: Նույնիսկ տիրապետելով նվազագույն ռեսուրսների` միշտ էլ հնարավոր է արդյունավետ կերպով լուծել խնդիրը:

 

2. Սոցիալական ցանց / Социальная сеть


Ֆիլմը հիմնված է բիզնես քեյսի ցուցադրության վրա. հանդիսատեսը հետևում է ներդրողների, գործընկերների, մրցակիցների, փաստաբանների, նախկին ընկերուհինների հարաբերություններին, բայց ֆիլմի գլխավոր նպատակը նոր ժամանակների ձեռներեցության հոգեբանության բացահայտումն է:

 

3. Կաթսայատուն / Бойлерная


Գլխավոր հերոս Սեթ Դևիսը աշխատանք է ստանում բրոքերային ընկերությունում և առանց երկար մտածելու անցնում է գործի։ Սովորելով հաճախորդների հետ աշխատելու բոլոր նրբությունները` շուտով Սեթը դառնում է բիզնեսի շնաձուկ։ Ֆիլմը իրենից ներկայացնում է օգտակար բիզնես քեյսերի հավաքածու։

 

4․ Միլիարդանոց դեռահասը / Тинейджер на миллиард

Ֆիլմը իրական պատմություն է երիտասարդ Տոպի մասին, ով, ցանկանալով գումար վաստակել, անընդհատ նոր բիզնես գաղափարներ է մտածում և կյանքի կոչում դրանք։ 16 տարեկանում նա արդեն ուներ սեփական մեքենան, որը գնել էր օնլայն խաղերի վաճառքի շահույթով, իսկ 17-ում ստեղծում է տապակած կաշտանների վաճառքի ընկերություն։ Եվ չնայած բազմաթիվ քննադատությունների և ֆինանսական դժվարությունների Տոպը կարողանում է դառնալ ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը։

 

5․ Թակեր. մարդը և իր երազանքը / Такер: человек и его мечта

Ֆիլմը քննադատների կողմից ճանաչվել է որպես ամենաանկեղծ կենսագրական ֆիլմը ձեռներեցության մասին։ Հերոսը մարտահրավեր է նետում այն տեսակետին, թե ինչպիսին պետք է լինի ավտոմեքենան։
Ֆիլմը ոգեշնչում և ստիպում է հավատալ սեփական ուժերին, չվախենալ կյանքի կոչել սեփական գաղափարները։

 

6. Սիլիկոնյան հովտի ծովահենները / Пираты силиконовый долины 

Լեգենդար պատմություն, այն մասին, թե ինչպես անձնական համակարգիչները հայտնվեցին տներում և ինչպես զարգացան։ Ֆիլմը հիանալի ուղեցույց է այն մասին, թե ինչպես պետք է քեզ պահես ներդրողների և ենթակաների հետ։

 

7. Նավթ / Нефть

Էպտոն Սինկլերի նույնանուն վեպի էկրանավորումը։ Գլխավոր հերոսը թանկարժեք մետաղների որոնման ժամանակ հայտնաբերում է նավթի աղբյուրը։ Ֆիլմը օգտակար է նրանով, որ պատմում է ձեռնարկատիրական ագահության և բարոյականության մասին։

 

8․ Ջոյ / Джой 

Հերոսուհու գլխավոր նպատակը՝ փախչել առօրյա ռեժիմից և հասնել իր կոչմանը, սովորական մի աղջկա դարձնում է մի ամբողջ բիզնես դիանաստիայի հիմնադրի։

 

9․ Ամերիկացիները / Гленгарри Глен Росс 

Ավելի քան 2 տասնամյակ առաջ դուրս եկած այս ֆիլմը պատմում է անշարժ գույքի գործարարների դաժան աշխարհի մասին, որոնք պայքար են մղում հաճախորդների համար։ Սա հիանալի օրիանակ է այն մասին, թե ինչպես վաճառել ապրանք և ինչպիսի գործոններ հաշվի առնել հաջողության ճանապարհին։

 

10․ Երջանկության հետևից / В погоне за счастьем 

Ամենաէմոցիոնալ և դասական ֆիլմերից մեկը Ուիլ Սմիթի հետ։ Դուք բոլորդ էլ քաջ տեղյակ եք այս ֆիլմի մասին․ այնպես, որ ներկայացնելու կարիք չկա։ Մեզ մնում է միայն հիշեցնել Ձեզ և մաղթել բարի դիտում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*