
Այսօր շատերս ենք առնչվում հաղորդագրությունների միջոցով հաճախորդներ գրավելու և դրանց միջոցով վաճառաք իրականացնելու խնդրի հետ։ Եվ հավանաբար ինքներդ էլ համոզվել եք, որ միայն գրագետ տեքստ գրելը բավարար չէ այդ խնդրի լուծման համար։
Այսպիսով մեր այս նյութով Ձեզ կներկայացնենք հնարքներ, որոնց օգնությամբ նամակները կարող եք դարձնել առավել վաճառող և արդյունավետ։
1․ Նամակի սկզբում օգտագործեք մագնիս բառեր («Ուշադրություն», «Ակցիա» և այլն)։ Դրանք միանգամից կգրավեն հասցեատիրոջ ուշադրությունը և կդնի ճիշտ ուղու վրա։
2․ Ամենակարևոր տեղեկությունը գրեք մեծատառերով (ԶԵՂՉ 30% նշված տեսականու համար)։
3․ Խուսափեք «մենք», «մեր» դերանունները օգտագործելուց, շեշտը դրեք Ձեր հաճախորդների և նրանց խնդիրների վրա՝ օգտագործելով «Դուք», «Ձեր» դերանունները։
4․ Օգտագործեք թվեր․ դրանք համոզում են ավելի լավ, քան խոսքերը։ Բացի այդ դրանք Ձեր նամակին հաղորդում են ճշգրտություն, իսկ հստակ ժամանակային սահմանափակումները առավել ազդեցիկ կդարձնեն տեքստը։
(ԶԵՂՉ 30% նշված տեսականու համար մինչև 07․07)
5․ Եթե ունեք նեղ լսարան, կարող եք օգտագործել խոսակցակն լեզուն, իրենց ավելի մոտ լինելու և վստահություն ձեռք բերելու համար։
6․ Գրեք նամակներ «հարց-պատասխան» ֆորմատով։
7․ Անհնարինը դարձրեք հնարավոր, և մարդիկ կձգվեն դեպի Ձեզ։
(Կասկածում էիք, որ այսպիսի բան կլինի․․․Վաղը եկեք բացմանը․․․․)
8. Երաշխիքներ տվեք Ձեր հաճախորդներին։
(Կես ժամում կառաքենք Ձեր պատվերը կամ կվերադարձնենք գումարը)
9․ Եթե չունեք անվճար ապրանք, ծառայություն կամ բոնուս ակցիայի համար, կարող եք այն հնարել։
(ԱԿՑԻԱ․ յուրաքանչյուր 3 ամսյա փաթեթին + 1-ը նվերը)
10․ Համեմատեք գները։
(Միայն այսօր 10$, երեկվա 15$-ի փոխարեն)
Եվ վերջում․ կարող եք ամեն հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերել, օրինակ նշելով, որ միայն այս նամակի հասցեատիրոջը տալիս եք այսքան զեղչ։
Leave a Reply