
Կոնտենտ մարքեթինգի կողմից արված հետազոտությունը ցույց է տվել, որ B2B մարքեթոլոգների 70%-ը պլանավորում է 2017թ․ ավելի շատ կոնտետ թողարկել, քան նախորդ տարի։
Եվ հենց նման աճն ապացուցում է կոնտենտ պլանի կարևորության փաստը։ Կոնտետի օրացույցը կդառնա Ձեր բիզնեսի ամբողջ սոցիալ մեդիա մարքեթինգի պլանի մի մասը, որն առավելապես կհեշտացնի և կհամակարգի Ձեր աշխատանքը։
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում 6 պատճառ, թե ինչու է կոնտենտ օրացույցը չափազանց կարևոր Ձեր բիզնեսի համար։
1. Երբեք բաց չեք թողնի կարևոր իրադարձությունները
Կոնտենտ օրացույցի կարևորագույն տարրերից մեկն այն է, որ այն պարունակում է Ձեր բիզնեսի հետ կապված կարևոր ամսաթվերը՝ տոներ, իրադարձություններ, ապրանքի թողարկման օրեր և այլն։
Սա Ձեզ հնարավորություն է տալիս ճիշտ պլանավորել Ձեր ժամանակը և պատրաստվել այդ իրադարձությանը առանց վերջին օրերին խառնաշփոթ ստեղծելու։
Բացի այդ կոնտենտ օրացույցը շատ հարմար է եթե օրինակ Դուք մատուցում եք B2B ծսռայություններ․ այսպես օրինակ, իմանալով, որ ձմռանը մեծ մասը հանգստանում են և չեն աշխատւմ, կարող եք Ձեր կոնտենտ օրացույցը ըստ դրա կարգավորել՝ համապատասխան աշխատանք իրականացնելու համար։
2․ Ստեղծեք կոնտենտ
Սոցիալական մեդիայի կոնտենտի օրացույցը օգնում է Ձեզ համակարգված պահել Ձեր հրապարակումների գրաֆիկը։ Կազմակերպված օրացույց ունենալը նշանաում է, որ Դուք ոչ միայն կհիշեք կարևոր իրադարձությունների մասին, այլև հստակ կիմանաք թե երբ, որտեղ և ինչ է հրապարակվելու։ Պետք չէ թերագնահատել այս գործիքի դերը Ձեր մարքեթինգային ծրագրի մեջ։
Բացի այդ, օրացույցը հնարավորություն է տալիս սոց․ ցանցերում Ձեր յուրաքանչյուր էջի համար ստեղծել գրաֆիկ և հետևել դրան։
3․ Հեշտությամբ համագործակցեք
Կոնտենտ օրացույցի ևս մի դրական կողմ․ այն հեշտացնում է թիմային աշխատանքը։ Անկախ նրանից, թե Դուք կիսվում եք տեղեկությամբ շահագրգիռ կողմերի հետ, թե թարմացնում եք Ձեր թիմը, այս օրացույցը հանդիսանում է միակ ճշգրիտ աղբյուրը, թե որտեղ ինչ է հրապարակվել։
Սա հիանալի տարբերակ է, եթե Դուք կիսվում եք Ձեր օրացույցով օրինակ Google Drive-ի կամ Dropbox-ի միջոցով։
4․ Խնայեք ժամանակ
Կոնտենտ օրացույցների կազմումը բարձրացնում է արդյունավետությունը։ Այսպես․ պլանավորելով կոնտենտը, նախապես իմանալով, թե երբ եք հրապարակում Ձեր մշտական կոնտենտներից, երբ եք ստեղծում նորը կամ երբ եք համագործակցում այլ մասնագետների հետ, Դուք այդ երկարաժամկետ հատվածում խնայում եք հսկայական ժամանակ։
5․ Ռեսուրսները ավելի արդյունավետ ծախսել
Եթե հաճած է եղել, որ ամեն ինչ որոշել եք վերջին րոպեին, սկսել եք ման գալ համապատասխան բովանդակություն, տեսանյութ կամ մասնագետ, ապա կոնտենտ օրացույցի շնորհիվ կարող եք ամեն ինչ ավելի պլանավորված և ճիշտ ժամանակին անել։ Այսպիսով․ Դուք կկարողանաք նախապես պատրաստվել տրվա օրվան և ամեն ինչ հասցնել և արդյունավետ իրականացնել։
6․ Ստացեք առավել խորքային պատկերացում հաջող կոնտենտի մասին
Ձեր կոնտենտի մանրամասն պլանավորումը Ձեզ հնարավորություն կտա բացահայտել, թե որոնք են առավել հաջողված կոնտենտները, որոնք են դուր գալիս Ձեր լսարանին, և արդեն ըստ դրա ստեղծել Ձեր հետագա կոնտենտները։
Այս տեսակ խորքային վերլուծությունը ցույց կտա թե որն է Ձեր թիրախային լսարանը, ինչ է նրանց հետաքրքրում, որ ժամերն են առավել արդյունավետ ու հակառակը և այլն։
Այսպիսով, եզրափակելով կարող ենք ասել, որ կոնտենտ օրացույցները Ձեր գործունեությունը կդարձնեն առավել համակարգված և արդյունավետ, կխնայեն Ձեր ժամանակը, ինչպես նաև կօգնեն վերլուծել և հրապարակումների ճիշտ գրաֆիկ ստեղծել։
Leave a Reply