Ինչպե՞ս ստեղծել կոնտենտ օրացույց

Ներկայումս կոնտենտ օրացույցի կարևորության և Ձեր արդյունավետ գործունեության մասին խոսել ենք մեր նախորդ նյութում:
Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարող եք հեշտությամբ ստեղծել Ձեր սոցիալ մեդիայի կոնտենտ օրացույցը:

1. Մտածեք Ձեր լսարանի մասին.

Լավ կոնտենտի համար միշտ պետք է սկսեք հենց այս քայլից: Սա նշանակում է, որ Դու շատ լավ պետք է ծանոթ լինեք Ձեր լսարանին:

Լավագույն տարբերակը Ձեր լսարանին գնահատելու և հասկանալու, թե տվյալ կոնտենտը նրանց կհետաքրքրի, թե ոչ, անձնավորված լսարան ստեղծելն է: Այս տարբերակը Ձեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել Ձեր տիպիկ լսարանի մասին, ինչպես նաև նրանց մասին այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են օրինակ ցանկությունները, պահանջմունքները կամ ցավոտ կողմերը:

Եվ չնայած կարևոր է հետևել Ձեր ներկայիս լսարանին և պարզել, թե ինչ կոնտենտ են ցանկանում տեսնել նրանք, Դուք միաժամանակ կարող եք մտածել և հասկանալ, թե ովքեր եք ցանկանում, որ տեսնեն Ձեր կոնտենտը: Այս տեղեկությունը կարող եք օգտագործել Ձեր ցանկալի լսարանին հասնելու համար:

Անկախ նրանից` Դուք հետևում եք Ձեր ներկայիս լսարանին, թե նպատակային լսարանին, Դուք պետք է տեղեկացնեք Ձեր անդամներին Ձեր կողմից ստեղծված կոնտենտի մասին: Իսկ եթե համոզված չեք, որ պետք է ստեղծեք հենց այդ կարգի կոնտենտ, ապա հարցրեք ինքներդ Ձեզ` արդյոք այն համապատասխանում է Ձեր անդամներից որևէ մեկին:

2. Բացահայտեք, թե որ կոնտենտին են ավելի շատ արձագանքում.

Որպեսզի կարողանաք պլանավորել և ստեղծել հաջող կոնտենտ, նախ Դուք պետք է հասկանաք, թե որն է հաջողված կոնտենտը: Սկսեք վերլուծել Ձեր նախկին կոնտենտները և բացահայտեք, թե որոնք են իսկապես աշխատող:

Հարցրեք ինքներդ Ձեզ.

  • Ո՞ր կոնտենտն է ստացել ամենաշատ հավանումները:
  • Ո՞ր կոնտենտն է ստացել ամենաշատ մեկնաբանությունները:
  • Ո՞ր կոնտենտն է ստացել ամենաշատ կիսումները:
  • Ո՞ր կոնտենտն է ստացել ամենաշատ դիտումները:
  • Ո՞ր կոնտենտն է ստացել ամենաշատ ներգրավվածությունը:

 

3. Վերստուգեք արդեն գոյություն ունեցող կոնտենտը.

Հիմա, երբ արդեն գիտեք, թե ինչն է լավ աշխատում, կրկին նայեք Ձեր առկա կոնտենտին:

Եվս մեկ անգամ անցեք առկա տեղեկատվությամբ և որոշեք տեսակները և կատեգորիաները: Այսպես, օրինակ կոնտենտի տեսակների տեսանկյունից Ձեր բիզնեսը կարող է ստեղծել բլոգային գրառումներ, տեսանյութեր կամ վեբինարներ: Իսկ ինչ վերաբերում է կատեգորիային, ապա կարող եք օգտագործել հարց-պատասխանի կամ ցուցակների տարբերակը:

Տվեք ինքներդ Ձեզ այս հարցերը.

  • Ի՞նչ կարելի է դեռ օգտագործել:
  • Ի՞նչն է կարելի թարմացնել:
  • Ի՞նչն է կարելի ձևափոխել:
  • Ի՞նչը չենք կարող մեկ անգամից ավելի օգտագործել:

Առաջին երեք կատեգորիային համապատասխանող կոնտենտները կարող եք Ձեզ համար դառնալ այսպես ասած “կանաչ կոնտենտ” և Ձեր կոնտենտ օրացույցի հիմնական մասը:

4. Ստեղծեք Ձեր խոշոր իրադարձությունների ցուցակը. 

Ձեր ակտիվ կոնտենտենրը ստեղծելուց հետո որոշ ժամանակով թողեք դրանք և անցեք օրացույցի ստեղծմանը:

Դա կարող է լինել doc-ի տեսքով, աղյուսակի կամ ուղղակի սովորական օրացույցի. կարևորը, որ այն ընդգրկի տարվա ամենակարևոր իրադարձությունները, հատկապես նրանք, որոնք Դու եք ցանկանում ստեղծել:

Ձեր օրացույցի մեջ ներառեք`

  • տոները,
  • արտադրանքի թողարկումը,
  • արշավները,
  • ամենամյա միջոցառումները կամ այլ առանձնահատուկ օրեր:

Ձեր բիզնեսի տեսակից է կախված Ձեր օրացույցը, քանի որ բացի նշվածները այն կարող է պարունակել զանազան տոներ: Օրինակ այնպիսի տոն, ինչպիսին է պոնչիկի միջազգային օրը: Բացի այդ եթե Ձեր բիզնեսը սեզոնային է, ապա դա էլ անպայման պետք է նշվի օրացույցում:

5. Որոշեք գործընթացների օրացույցի տեսքը.

Եվ այսպես, Դուք ունեք կոնտենտ և օրացույցի դատարկ վանդակներ. ժամանակն է պլանավորել Ձեր հետագա քայլերը:

Սկզբում որոշեք, թե ինչ հաճախականությամբ եք պլանավորում հրապարակումներ անել յուրաքանչյուր սոց. ցանցում:

Այնուհետև որոշեք Ձեր կոնտենտի խառնուրդը, այսինքն` որքան եք պլանավորում հրապարակել ամեն տեսակից և կատեգորիայից:

Սա որպես կանոն ստանում է հարաբերակցության տեսք, որի լավագույն տարբերակն է 80/20-ը: Այսինքն` 80% օգտակար և հետաքրքիր կոնտենտ, իսկ արդեն 20%-ի ժամանակ Դուք փորձում եք վաճառել ապրանք:

Բացի այդ որոշեք, թե ինչպես են ստեղծվելու նոր կոնտենտները, ովքեր են լինելու պատասխանատու օրացույցի լրացման համար, ովքեր են կոնտենտի գաղափար  տալու, ովքեր հետևելու գործընթացի կատարմանը և այլն:

6. Մինչ հրապարակելը կոնտենտը պլանավորեք և ստեղծեք ժամանակացույցը.

Հիմա, երբ Դուք նշեցիք օրացույցում Ձեր բոլոր կարևոր իրադարձությունները, այդ թվում կոնտենտի պլանավորման գործընթացը, եկել է ամենազվարճալի պահը` նոր կոնտենտ ստեղծելու:

Նախ և առաջ առանձնացրեք այն խոշոր թեմաները, որոնք Դուք կցանկանայիք լուծել: Այսպես, օրինակ Դուք ունեք խմիչքի արտադրության ընկերություն և ցանկանում եք իրականացնել ամառային արշավ Ձեր նոր տեսակի խմիչքի համար:

Ընտրեք թեմաները, որոնց Դուք ցանկանում եք անդրադառնալ և նշեք դրանք Ձեր օրացույցում: Այս ամենն անելով հիշեք, որ ավելի լավ է անել մի քանի փոքր բան, բայց լավ, քան խոշոր, բայց կիսատ:

Անցեք կոնտենտի առանձին մասերի մշակմանը: Սկսեք այսպես ասած “ուղեղային փոթորիկից”: Հրավիրեք կրեատիվ մարդկանց տարբեր խմբերից և մտածեք տարատեսակ թեմաներ, այնուհետև հավաքեք, ընտրեք և խմբագրեք մտքերը և նշեք Ձեր օրացույցի մեջ:

Եթե Դուք օրացույցում ունեք ակնկալվող մեծ իրադարձություն, որի կոնտենտը ցանկանում եք պլանավորել, ապա համոզվեք, որ Ձեր այդ “ուղեղային փոթորկում” տեղ են գտել դրան վերաբերող թեմաները: Եվ համոզվեք, որ Դուք բավարար ժամանակ եք հատկացրել դրա իրագործման համար:  Ի վերջո, չէ որ Դուք կարող եք ունենալ հինալի արշավ Ամանորի համար, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնի հունվարից հետո:

Պլանավորեք Ձեր կոնտենտը, ստեղծեք կոնտենտը և ժամանակագրեք կոնտենտը: Տեսականորեն հեշտ է, բայց մի փոքր դժվար է իրագործելիս: Բայց հավատացեք, որ կոնտենտ օրացույցի շնորհիվ Դուք կսկսեք ավելի էֆֆեկտիվ և գործել և ստեղծել ամեն անգամ ճիշտ ժամանակին ստեղծել որակյալ կոնտենտ:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*