
Instagram-ը երկար ճանապարհ է անցել այն բանից հետո, երբ Kevin Systrom-ը և Mike Krieger-ը ստեղծեցին այն 2010-ին, այնուհետև 2 տարի անց վաճառեցին Facebook-ին։ Այսօր այն համարվում է ամենահզոր սոցիալական ցանցերից մեկը։ Եթե Դուք դեռ լավ ծանոթ չեք դրան, Ձեզ ենք ներկայանում 100-ից ավել փաստեր և տվյալներ ամենասիրելի սոցիալական ցանցերից մեկի մասին։
Մի քիչ պատմություն, փաստեր, տվյալներ և շատ ավելին։ Եկեք խոսենք դրանցից մի քանիսի մասին, այնուհետև ավելի ներքևում կարող եք գտնել էլ ավելի հետաքրքիր փաստեր։
1․ 1 միլիոն օգտատեր է ունեցել Instagram-ը իր մեկնարկից 2 ամիս անց։ Այդ նույն շրջանում Facebook-ն էլ ուներ 600 միլիոն օգտատեր։
2․ 1 միլիարդ է վճարել Facebook-ը 2012-ին Instagram-ը գնելու համար։
3․ 300 միլիոն օգտատեր է ունեցել Instagram-ը 2014-ի դեկտեմբերին։
4․ Ավելի քան 80%-ը օգտատերերի գտնվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս։
5․ 32%-ը օգտատերերի քոլեջից է կամ եղել է քոլեջում։
6․ 30%-ը օգտատերերի համարվում են բարձրաստիճան մարդիկ։
7․ 42 միլիարդ նկարի կամ տեսանյութի հավանում է լինում Instagram-ում ամեն օր։
8․ Մոտ 6 միլիոն հավանում ունի Instagram-ի ամենաշատ լայք ունեցող հրապարակումը։
9․ Մոտ 220 միլիոն հետևորդ ունի Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցող էջը, որն էլ հենց իր էջն է։
10․ Clarendon-ը Instagram-ի ամենաշատ օգտագործվող ֆիլտրն է աշխարհում։
11․ #Social-ը մարքեթինգային հրապարակումների ժամանակ օգտագործվող ամենատարածված հեշթեգն է։
12․ #Love-ը ամենաշատ օգտագործվող հեշթեգներից մեկն է Instagram-ում։
13․ #Foodporn-ն էլ ռեստորանների կողմից ամենաշատ կիրառվող հեշթեգն է։
14․ 48.8% է կազմում Instagram-ն օգտագործող ապրանքանիշների թիվը։
15․ 50%-ը օգտատերերի հետևում են գոնե մեկ ապրանքանիշի էջի։
16․ Nike-ը Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցող ապրանքանիշն է։
17․ 280 միլիոնից ավելի են կազմում սելֆիների քանակը Instagram-ում։
Նյութի աղբյուրն այստեղ։
Leave a Reply