Ինչպե՞ս ստեղծել ակտիվ կոճակով հայտարարություն Odnoklassniki սոց ցանցում

Одноклассники սոց. ցանցը թողարկել է գործողության դրդող «ակտիվ կոճակով» գովազդային հայտարարություններ: Նոր ֆորմատը հնարավորություն է տալիս օգտատերերին արագ կապ հաստատել ապրանքանիշի հետ, անցնի նրա առաջարկած էջ կամ այլ գործողություններ կատարել: Ապրանքանիշների համար սա հիանալի հնարավորություն է բարելավել օգտատերերի հետ փոխհարաբերությունները և արագացնել նրանց փոխազդեցությունը առաջարկի հետ:

Եթե ցանկանում եք օգտվել այս նոր ծառայությունից, ապա մեր նյութը Ձեզ մանրամասն կներկայացնի, թե ինչպես ստեղծել նման հայտարարություն և ինչ մանրուքներ հաշվի առնել: 

Քայլ 1. Համոզվեք, որ հանդիսանում եք այդ խմբի ադմինի հանդիսացող պաշտոն ունեք՝ ադմինիստրատոր, սուպերմոդերատոր, մոդերատոր: Գովազդային կոճակով հրապարակումներ կարող են ստեղծել խմբի այն բոլոր ադմինները, ովքեր իրավասու են խմբում հրապարակումներ անել:

Քայլ 2. Հրապարակում արեք սովորական տարբերակով: Անպայման կարգավորումների մեջ գտեք «Скрытая тема»-ն և միացրեք այն: Միայն այդպես Դուք կարող եք ակտիվացնել «Рекламная ссылка» հնարավորությունը:

Քայլ 3. Ավելացրեք տեքստը և սեղմեք «Рекламная ссылка» կոճակը, որից հետո կհայտնվի նոր դաշտ: Այդտեղ Դուք կարող եք ավելացնել կոնտակտային հեռախոսահամար կամ կայքի, խմբի, էջի կամ ցանկացած այլ հղում, ցանկացած բան, ինչը ցանկանում եք գովազդել:

Հղում ավելացնելու դեպքում Դուք ունեք հնարավորություն ընտրելու կայքի նախնական տեսքը կամ բեռնել նկար, ինչպես այս օրինակում է.

Բացի այդ, հայտնվում է գործողության դրդող կոճակ, որը կարող եք ընտրել առաջարկված տարբերակներից՝ կախված կայք այցելող օգտատերերի նպատակից:

Խորհուրդ ենք տալիս առավելագույնս հստակ ձևակերպել կայքի, խմբի կամ էջի պոտենցիալ այցելուի նպատակային գործողությունները: Օրինակ խաղային կայքերի կամ ծրագրերի համար առավել նպատակահարմար է օգտագործել «Играть» կոճակը: Որքան հստակ Դուք ձևակերպեք օգտատերերի վերջնական գործողությունը, այնքան արդյունավետ կլինի Ձեր գովազդը:

Դուք ստացել եք հեռախոսահամարն ավելացնելու համար նախատեսված դաշտ և հնարավորություն բեռնելու նկար, ինչպես նաև զանգահարելու կոչով վերնագիր գրելու հնարավորություն: Բայց անպայման ստուգեք Ձեր երկրի և քաղաքի կոդը:

Այս տեսակ գովազդային հրապարակումները ավելի շատ ուղղված են բջջայինով օգտատերերի լսարանին, քանի որ անմիջապես զանգահարելը օգտատերերի համար առավել հարմար է բջջային հեռախոսից:

Քայլ 4. Սեղմեք «Поделиться» կոճակը և արեք գովազդային կոճակով Ձեր հրապարակումը: Եթե Դուք նշել եք Ձեր հեռախոսահամարը, ապա համակարգչով այն կունենա հետևյալ տեսքը.

իսկ բջջային տարբերակով կլինի այսպես.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*