Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

Ձեզ ենք ներկայացնում գրքեր, որոնք խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը։ Պահպանեք ցանկը և հարստացրեք Ձեր գրադարանը ճիշտ գրքերով:

1. «Я состою из множеств. Микробы внутри нас», Эд Йонг

 

Էդ Յոնգը իր գրքում պատմում է այն ամբողջ քաոսի և կարգի մասին, որ միաժամանակ տեղի է ունենում մարդու ներսում։

Ինչու է Գեյթսը խորհուրդ տալիս այս գիրքը․ նա նշում է, որ Յոնգին հաջողվել է ընդարձակ անդրադառնալ ողջ կենդանականին, միաժամանակ չդիմոլով մոնումենտալ ընդհանարացումները, ինչը մեծապես պարզեցրել է ներկայացվող թեման։

 

 

 

2. «Когда дыхание становится воздухом», Пол Каланити

«Ես չգիտեմ, թե որտեղից է Կալանիտին այդքան ուժ գտել՝ այս գրքի վրա աշխատելու համար․ դրա գրման ընթացքում նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Բայց ես շատ ուրախ եմ, որ նա ի վերջո կարողացել է ավարտել այս գիրքը։ Իր ամբողջ կյանում նա փորձել է գտնել կյանքի իմաստը կարդալով գրքեր, զբաղվելով ստեղծագործական աշխատանքով, մեդիտացիայով, աշխատելով որպես վիրաբույժ և կատարելով հետազոտություններ։ Ինձ համար մեծ երջանկություն է, որ այս գրքի շնորհիվ ես կարողացա դառնալ հետաքրքիր ճանապարհի մի հատվածի մասնակիցը։ Ափսոս, որ այն շատ կարճ էր» – նշում է Բիլ Գեյթսը։

 

 

 

3. «Семь Ев», Нил Стивенсон

«Այս գիրքը ինձ հիացրել է նրանով, որ այն կարողանում է ընթերցողին ստիպել մտածել մասշտաբային, այդ թվում նաև ժամանակի հետ կապված հարցերում։ Եթե մենք իմանայինք, որ 2 օրից աշխարհի վերջն է, կսկսվեր խուճապ։ Իսկ ի՞նչ եթե աշխարհի վերջը լիներ 2 տարուց․ մադիկ կշարունակեի՞ն գնալ աշխատանքի, երեխաները կհաճախեի՞ն դպրոց։ Եթե այո, ապա ի՞նչ նրանց կսովորեցնեին»։

 

 

 

4. «Экологически устойчивые материалы», Джулиан Аллвуд и Джонатан Каллен

«Ես զարմացա, երբ իմացա, որ գույություն ունեն բազմաթիվ մեթոդներ մարդու կողմից օգտագործվող ֆիզիկական ռեսուրսները կրճատելու համար։ Հեղինակները պատմում են, որ երբ ինչ-որ իր դառնում է անպետք, նյութերը, որոնցից այն պատրաստված է, կարելի է օգտագործել երկրորդ անգամ։ Ավելին, երկրորդ անգամ օգտագործելը ավելի շահավետ է, քան վերամշակումը, քանի որ այն պահանջում է հավելյալ էներգիա։ Այդ նույն սառնարանը, որը ուղարկում են աղբավայր, պատրաստված է դեռևս պիտանի նյութից։ Այդպես էլ գրեթե ցանկացած բան կարելի է օգտագործել երկրորդ անգամ»։

 

 

5. «Интервенции: жизнь в войне и мире», Кофи Аннан

«Հետաքրքիր էր իմանալ այն մասին, թե ինչպես են Աննանը և ՄԱԿ-ը զբաղվում նախաձեռնություններով ուղղված տարբեր երկների կոնֆլիկտների խաղաղ հարթեցման և Անվտագության Խորհրդի աշխատանքին։ Դա, անկասկած, շատ դժվար է եղել։ Այսօր գլխավոր քարտուղարը պետք է օգնի վերացնել երկու երկրների միջև կոնֆլիկտը, իսկ վաղը արդեն գտնել տարբերակ այն երկրների վրա ազդելու, որոնք, ըստ իրեն, կարող են սպառնալ երկրի խաղաղությանը։ Եվ այն հանգամանքը, որ Աննան իր պաշտոնին 10 տարի մնացել է, արդեն իսկ շատ բան է ասում»։

 

 

 

6․ «Грандиозные меры: Один доктор, семь миллионов пациентов», Джереми Смит

«Շատ օգտակար գիրք է հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ Քրիստոֆեր Մյուրեի աշխատանքի հետ և հասկանան, թե ինչու է այն այդքան կարևոր։ Սմիթը ասում է, որ իր աշխատությունը պատմություն է ինդիվիդուալ ջանքերի, երկար տարիների պատրաստման և այն ամենի մասին ինֆորմացիայի հավաքման, ինչը սպառնում է յուրաքանչյուրիս կյանքին։ Դրա նպատակն է հետո այդ բոլոր տվյալների բազաները բացել բժիշկներին, առողջապահության համակարգի աշխատակիցներին, քաղաքական առաջնորդներին և անհատներին ամբողջ աշխարհից»։

 

 

7․ «Sapiens: Краткая история человечества», Юваль Ной Харари

«Հարարին պատմական հեռանկարը մեզ ներկայացնում է այնպես վարպետորեն, որ նույնիսկ ակնթարթային ցանկություն չի առաջանում թողնել գիրքը։ Իր տեսակաետները նա պատկերում է կենդանի նկարագրություններով, նկարներով և դիագրամներով։ Նա անհավանական տաղանդավար է և կարողանում է ներգրավել ընթերցողին պատմության մեջ»։

 

 

 

 

8․ «Стоит ли нам употреблять мясо?», Вацлав Смил

«Ինձ համար դժվար է անվանել այլ մասնագետի, որը հասկանում է այս հարցից ավելի լավ և ավելի պարզությամբ, քան Վացլավ Սմիլը։ Երբ նա ուսումնասիրում է որևէ հարց, նա չի դիտարկում այն միայն մի տեսանկյունից։ Նա հետազոտում է ամեն կողմը։ Մի քանի եզրահանգումների հետ ես համաձայն չեմ, բայց միշտ բազմաթիվ նոր բաներ եմ իմանում նրա գրքերից»։

 

 

 

 

9․  «Жизненно важный вопрос», Ник Лейн

«Երբ ես կարդում էր Նիկի աշխատանքները կամ շփվում նրա հետ անձամբ, ինձ մոտ երբեք այնպիսի զգացողություն չէր առաջանում, որ նա ասոմ է ավելորդ բաներ կամ շտապում է տալ ինֆորմացիան ստուգանշանի համար։ Միշտ շատ հստակ երևում է , թե երբ է նա ներկայացնում ուրիշի միտքը, իսկ երբ իր սեփականը․ նա չի փորձում ներկայացնել առաջինը երկրորդի փոխարեն։ Եվ առաջինը  նա կասի, որ ինքը սխալվել է։

 

 

 

 

10․ «Как не ошибаться. Сила математического мышления», Джордан Элленберг

«Այս գրական ստեղծագործությունը զվարճալի է, հեշտ և հասկանալի․ մաթեմատիկայի գրքից նման բան չէի սպասում։ Էլլենբերգը, ըստ էության, գրել է սիրո խոստովանություն մաթեմատիկային։ Ընդհանուր եզրահանգումը հետևյալն է՝ մաթեմատիկայով զբաղվելը դա օրերից մի օր հասկանալն է, որ քեզ դիպչել է կրակը և ներթափանցել քո մեջ շատ խորը, բայց քո մարդկային մտքի հնարավորությունները սահմանափակված են։ Եվ բացի այդ․ մենք բոլորս այսպես թե այնպես զբաղվում ենք մաթեմատիկայով, անըդհատ»։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*