11 առցանց գործիք սոց մեդիայում ոգեշնչող նկարներ ստեղծելու համար

Սոցիալական մեդիայում հրապարակումներ անելիս շատ կարևոր է ունենալ գրավիչ և հետաքրքիր նկարներ, բայց ամենևին էլ պարտադիր չէ ունենալ ֆոտոշոփի փայլուն գիտելիքներ կամ դիմել մասնագետի նման նկարներ ստանալու համար։ Այսօր շատ առցանց ծառայություններ մեզ հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկարի հաղորդել ավելի գրավիչ տեսք և դարձնել դրանք առավել էֆֆեկտիվ։

Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում 11 այդպիսի առցանց ծրագիր․

1․ Canva

Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել նկարներ  Pinterest-ի, Facebook-ի, Twitter-ի համար, պատրաստել պրեզենտացիաներ և այլն։

Լուսանկարի ամեն տեսակի համար առկա են բազմաթիվ շաբլոններ։ Դուք կարող եք ոչ միայն ձևափոխել առկա էլեմենտները, այլև ավելացնել Ձեր սեփականը։

Բավական է ընտրել ֆոնը, ավելացնել դրա վրա էլեմենտները և տեքստը։ Ի դեպ այստեղ գործիքների մեծ մասը անվճար է։

 

2․  PicMonkey

Ծառայությունը թույլ է տալիս փոխել նկարի ֆոնը, ավելացնել էլեմենտներ և տեքստ, ստեղծել կոլաժ կամ Facebook-ի ետնանկար և այլն։

 

3. FotoJet

Այս ծառայությունը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի սեխմումով լուսանկարներց ստեղծել կոլաժ կամ ընտրել շաբլոններից մեկը և ստեղծել նկարներ սոցիալական ցանցերի համար։

 

4․ Piktochart 

Piktochart -ը հզոր և միևնույն ժամանակ շատ հեշտ ծառայություն է արդյունավետ ինֆոգրաֆիկա ստեղծելու համար։ Այն Ձեր պրեզենտացիան կվերածի հետարքիր մի պատմության։

 

5․ Pixlr 

Այս ծառայությունը հասանելի է 3 ռեժիմներով՝ online, offline և mobile. Սրա օգնությամբ հեշտությամբ և արագ կարող եք ավելացնել տեքստ, էֆֆեկտ, ստեղծել կոլաժ և այլն։

 

6․ Easely 

Հնարավորություն է տալիս ստեղծել ինֆոգրաֆիկա արդեն իսկ պատրաստ շաբլոններից։ Դուք կարող եք Ձեր աշխատանքը պահպանել համակարգչում, ինչպես նաև օգտվել վճարովի տարբերակից, որի դեպքում չի գործում գովազդը, կարող եք օգտագործել ավելի շատ գործիքներ և այլն։

 

7. Social Media Image Maker

 

Եթե անհրաժեշտ է շատ արագ փոխել նկարների չափերը տարբեր սոցիալական ցանցերին համապատասխան, ապա Social Media Image Maker  հիանալի տարբերակ է դրա համար։

 

8. Infogram

Հեշտ և միաժամանակ շատ ֆունկցիոնալ օնլայն ծառայություն վիզուալ տվյալների համար։

Ձեր էջը ստեղծելուց հետո (հնարավոր է նաև մուտք գործել Facebook-ի և Twitter-ի միջոցով) Դուք կհանդիպեք ուղեցույցի, որը քայլ առ քայլ կտանի Ձեզ Ձեր նախագծի ստեղծման բոլոր փուլերով։

 

9. Timeline Slicer 

Այս ծառայությունը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր մտածում են իրենց Facebook-յան էջի դիզայինի մասին։ Սրա միջոցով Դուք այլևս ստիպված չեք լինի մտածել, թե որ նկարը և ետնանկարը կհամապատասխանեն միմյանց։ Բավական է ներբեռնել լուսանկարը, համապատասխանեցնել դրա չափերը և այնւոհետև ավելացնել սոց․ ցանցում։

10. Recitethis

Պաստառների պատրաստման համար սա ամենահեշտ տարբերակն է։ Դուք պետք է միայն  գրեք խելացի մի միտք և ընտրեք շաբլոններից մեկը։

Մի քանի վայրկյանից Ձեր պաստառը պատրաստ է սոց․ ցանցերում հրապարակման համար։ Ոչ մի ձևափոխումներ, կարգավորումներ․ ամեն ինչ շատ հեշտ է և արագ։

 

11. Venngage

Եվս մեկ ծառայություն ինֆոգրաֆիկա ստեղծելու համար։ Օգտատերերի ընտրությանն են առաջարկում բազմաթիվ շաբլոններ և նկարներ։ Venngage-ի ամենահետաքրքիր պահն այն է, որ Դուք կարող եք Ձեր աշխատանքը բեռնել ամենատարածված ֆորմատներով, ինչպիսիք են օրինակ PNG-ը, PDF-ը և այլն։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*