Շաբաթվա Digital նորությունները

Այս շաբաթվա Digital նորությունների ամփոփումը․

Հակիրճ տեսանյութում նշված նորությունների մասին․

1․ Այսուհետ Facebook-ում կարող եք պլանավորել ոչ միայն էջի հրապարակումները, այլև խմբի։ Բոլորիս շատ հայտնի schedule գործիքը այժմ հասանելի է նաև ֆեյսբուքյան խմբերի համար։

2․ Facebook-ը թույլ կտա story-ները ցուցադրել ոչ միայն ընկերներին, այլև բոլոր օգտատերերին։ Նկարը բեռնելուց հետո Դուք ուղղակի կարող եք կարգավորել դրա տեսանելիությունը՝ դարձնելով այն հասանելի բոլորին կամ միայն ընկերներին։

3․  Facebook-ը կցուցադրի վստահելի աղբյուրների հղումները կեղծ կամ կասկածելի լուրերի կողքին Related Articles միջոցով։

4․ Facebook-ի ստեղծած արհեստական ինտելեկտի համակարգի բոտերը իրենց համար հորինել էին նոր լեզու և սկսել միմյանց հետ դրանով շփվել։

5․ Չինական QQ մեսենջերի 2 բոտեր սկսել են օգտատերերի հետ խոսել կուսակցության նկատմամբ իրենց հակակրանքի, ԱՄՆ տեղափոխվելու երազանքի մասին և այլն։  Ընկերությունը հնարավորինս շուտ ջնջել է բոտերը, բայց նրանք հասցրել են դառնալ ինտերնետի հերոսներ։ 

6․ Օգոստոսի 22-ին Yandex-ը կներկայացնի որոնման համակարգի նոր ալգորիթմը և կցուցադրի, թե որոնման ժամանակ ինչ է կատարվում էկրանից այն կողմ։

7․ Ըստ վերջին տվյալների օրական 600 հազար մարդ է գրանցվում Telegram-ում։ «Яндекс.Музыка»-ն  էլ թողարկել է նոր Telegram բոտ, որը հնարավորություն է տալիս գտնել ցանկացած երգ։ 

Ի դեպ չմոռանաք հետևել մեր Smartology-ի  channel-ին։

8․ Одноклассники-ին որոշել է թողարկել պիլոտային սերիաներ 4 նախագծի շրջանակում՝ 3 սերիալ և 1 ռեալիտի շոու։ Նախատեսվում է, որ ամեն սերիան կունենա մոտ 3 միլիոն դիտում։

9․ Microsoft-ը ստեղծել է տեխնոլոգիա համակարգիչը հայացքով կառավարելու համար։ Eye Control ֆունկցիան հնարավորություն է տալիս կառավարել Windows-ը աչքերի միջոցով։

10․ The New York Times-ի նամակների ծանուցումը՝ рассылка-ն «Игре престолов» ֆիլմի մասին 3 շաբաթում ստացել է 100%-անոց արդյունք(մոտ 61 հազար օգտատեր)։ Սա նշանակում է, որ նամակները ոչ միայն բացել են, այլև վերընթերցել են։

11. «Единая Россия»-ն էլ Facebook-ում իր պաշտոնական էջը  առաջխաղացման համար օգտագործել է «Игры престолов» ֆիլմից Վարիսի կերպարը։ Գովազդային հրապարակման մեջ վստահեցնում են, որ ավելի լավ է կարդալ պաշտոնական էջերը, քան telegram-յան անանուն channel-ները։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*