
«Единая Россия»-ն Facebook-ում իր պաշտոնական էջը փորձել է առաջխաղացնել օգտագործելով «Игры престолов» ֆիլմից Վարիսի կերպարը։ Գովազդային հրապարակման մեջ վստահեցնում են, որ ավելի լավ է կարդալ պաշտոնական էջերը, քան telegram-յան անանուն channel-ները։
Վարիսը «Игры престолов» ֆիլմից Դեյեներիս Տարգարիենի խորհրդականն է։ Նա պատասխանատու էր լրտեսության և հետախուզության համար Ռոբերտ Բարատեոնի և թագավոր Ջոֆֆրիի ժամանակաշրջանում։
Եվ արդյունքում, «Единая Россия» կուսակցությունը որոշել է օգտագործել այս կերպարին Facebook-ում իր գովազդային արշավի ժամանակ։ Ու հաշվի առնելով, որ ֆիլմի երկրպագուները մի ահռելի բանակ են կազմում, այս քայլը կարելի է համարել SMM-ի լավագույն օրինակներից մեկը։
Leave a Reply