10 քայլ Instagram-ում առաջատար ինտերնետ-խանութ ունենալու համար

Այն, որ ինտերնետ-խանութները օր օրի ավելի արդյունավետ են դառնում, ոչ ոք կասկած չունի։ Բայց մի քանի տարի հետո սովորական ինտերնետ-խանութները կսկսեն համեմատաբար ավելի քիչ եկամուտ ունենալ։ Պատճառը սմարթֆոնները և պլանշետներն են, որոնք առավել հարմար են։

Սա չի նշանակում, որ Դուք պետք է հենց միանգամից լայնածավալ ծրագիր մշակեք դրանց համար, կարող եք ուղղակի սկսել Instagram-ից, իսկ ինչու՞ հենց Instagram.

  • հանրահայտ միջազգային ապրանքանիշների 49%-ը օգտագործում են Instagram-ը որպես մարքեթինգային գործիք,
  • 2016-ի ընթացքում ընկերությունները մոտ $1.5 մլրդ․ են ծախսել Instagram-ում գովազդի վրա,
  • Այսօր Instagram-ում գրանցված են մոտ 700 մլն մարդ ամբողջ աշխարհից:

Եվ այսպես, ներկայացնում ենք 10 քայլ, որոնց միջոցով Դուք կկարողանաք Instagram-ում ստեղծել առաջատար ինտերնետ-խանութ։

1․ Instagram-ի Ձեր էջը դարձրեք բիզնես էջ․

Որևէ մասշտաբային փոփոխություն չի լինի, բայց Դուք կստանաք մի քանի օգտակար ֆունկցիաներ․

  1. էջի ստատիստիկայի վերլուծություն,
  2. հնարավորություն կապ հաստատել Ձեզ հետ անմիջապես էջից։

Ինչպե՞ս անցնել բիզնեսի էջի՝

  • Մտեք կարգավորումների բաժին և սեղմեք “Переключиться на бизнес-аккаунт”,
  • մուտք գործեք Facebook-ի միջոցով և այնտեղից Instagram-ի Ձեր էջը դարձրեք բիզնես էջ,
  • ավելացրեք կոնտակտային տվյալներ, որպեսզի Ձեր էջում արդեն հասանելի կոճակով կարողանան կապ հաստատել Ձեզ հետ:

Ահա թե ինչ տեսք ունի էջը այս գործողությունից հետո.

 

2. Օգտագործեք որակյալ և ուշադրություն գրավող նկարներ.

Ի սկզբանե Instagram-ը ստեղծվել էր որպես ծրագիր, որտեղ մարդիկ կարող էին անմիջապես կիսվել սմարթֆոնի տեսախցիկով արված նկարով: Բայց եթե սոց. ցանցն օգտագործում եք բիզնեսի համար, ապա հետևեք նկարների որակին:

Իհարկե ժամանակակից սմարթֆոններով էլ է հնարավոր ստանալ գեղեցիկ նկարներ մեծ չափերով, բայց ամեն դեպքում լավ կլինի օգտագործեք թվային տեսախցիկներ: Պատկերները պետք է գրավիչ տեսք ունենան: Եթե ապրանքները, որոնք Դուք վաճառում եք, այդքան էլ հաջող տեսք չունեն, ապա մտածեք դրանց համար որևէ սցենար: Հրավիրեք մոդելների:

Տեսեք, թե ինչպես է դա անում Rozetka-ն.

 

3. Օգտագործեք Instagram-ում առաջխաղացման ստանդարտ տեխնիկաներ 

  1. Միացրեք բիզնես էջը ինտերնետ-խանութին                       

Դուք կստանաք մեկ հարթակ, բայց կկարողանաք հետևել էջի արդյունավետությանն առանձին: Հաճախորդները կկարողանան մանրամասն ծանոթանալ ապրանքին և անել ավտոմատ գնում, առանց ծրագրից դուրս գալու:

Այս հարցում Ձեզ կօգնի Yotpo ծրագիրը:

  1. Օգտագործեք սեփական հեշթեգը

Instagram-ում սա հրապարակումների որոնման հիմնական միջոցն է: Մտածեք Ձեզ համար հեշթեգ, որպեսզի Ձեր հրապարակումները հեշտ լինի գնել: Ձեր թեմատիկային և անվանմանը հնարավորինս մոռ հեշթեգ մտածեք:

Օրինակ տեսեք, թե ինչպիսի հեշթեգներ է օգտագործում Citrus խանութը.

 

4. Վերլուծեք Ձեզ մոտ հեշթեգները և օգտագործեք դրանք.

Այնպես արեք, որ օգտատերերը Ձեր ապրանքանիշը գտնեն պատահաբար, բայց Ձեզ հետ երկար մնան: Պարզեք, թե Ձեր բիզնեսի թեմային մոտ որ հեշթեգներն են հիմա ակտուալ և ավելացրեք դրանք Ձեր հրապարակումների մեջ:

Կարող եք նաև հեշթեգներով ավելացնել այն ապրանքների անունները, որոնք պատկերված են նկարում:

Ահա հեշտեգների օգտագործման օրինակ.

 

5. Օգտագործեք հաճախորդների նկարները ռեփոստների ծրագրերի միջոցով.

Մտածեք, թե ինչպես կարող եք հաճախորդներին դրդել հրապարակել իրենց Instagram-ում Ձեր ապրանքի նկարը: Դա կլինի հիանալի սոցիալական ապացույց: Իհարկե Դուք կարող եք հրապարակել սեփական նկարները հաճախորդների կարծիքներով, բայց համաձայնեք, որ առավել վստահելի կլինի հենց հաճախորդի էջից արված ռեփոստը:

Մի որևէ ակցիա մտածեք: Օրինակ նա, ով կհրապարակի Ձեր մոտից գնված ապրքանի նկար, կստանա 5% զեղչ հաջորդ գնումի համար: Հավատացեք՝ ցանկացողները քիչ չեն լինի: Իսկ այդ ակցիան նույնիսկ կբերի հավելյալ վաճառքների:

Նշեք, որ ակցիային կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր հրապարակծ նկարների տակ կավելացնեն Ձեր հեշթեգը: Այդպես էլ հենց կկարողանաք գտնել ռեփոստի համար նկարներ:

Հաճախորդի կարծիքի ռեփոստի հիանալի օրինակ.

 

6. Համագործակցեք հայտնի Insta-բլոգերների հետ. 

Եթե նոր եք ստեղծել էջ և չգիտեք, թե ինչպես գրավել լսարանի ուշադրությունը, ապա բլոգերները հիանալի տարբերակ են: Գտեք հայտնի բլոգերների և ուսումնասիրեք նրանց լսարանը: Եթե այնտեղ կան մարդիկ, ում կհետաքրքրի Ձեր ապրանքը, ապա այդ բլոգերին առաջարկեք համագործակցել:

Բլոգերների հետ աշխատանքի կա 2 տարբերակ՝

  • Վճարովի գովազդ. բլոգերներն ունեն վճարովի գովազդներ: Նրանք ուղղակի իրենց հետևորդներին ցուցադրում են ապրանքը և պատմում դրա մասին՝ նշելով Ձեր էջի հղումը:
  • Բարտեր. եթե Ձեր ապրանքը դուր է եկել բլոգերին, կարող եք համագործակցել փոխանակման միջոցով: Դուք տրամադրում եք նրան ապրանքտ, իսկ նա պատմում է դրա մասին՝ նշելով Ձեր էջի հղումը:

 

7. Կազմակերպեք մրցույթ.

Այս եղանակն էլ է ուշադրության գրավման ամենաարագ միջոցներից մեկը: Պարզեք, թե Ձեր հաճախորդներին որ ապրանքը ավելի շատ կհետաքրքրի կամ օգտագործեք ստատիստիկան: Առաջարկեք մի քանի մրցութային տեղեր և մտածեք կանոններ:

Օրինակ՝

Տարբերակ 1. հետևել էջին, մրցույթի հրապարակումը ռեփոստ անել,

Տարբերակ 2. հետևել էջին, գրել մեկնաբանություն, ռեփոստ անել,

Տարբերակ 3.  հետևել էջին, լայքել, կարճ ժամանակահատվածում գրել մեկնաբանություն:

Նման մրցութային հրապարակման օրինակ.

 

8. Առաջխաղացրեք Ձեր բիզնես էջը վճարովի գովազդի միջոցով.

Սա հիանալի միջոց է ոչ միայն առաջխաղացնել բիզնես էջը, այլև վաճառել ապրանքը: Խնդիրն է ճիշտ ընտրել թիրախային լսրանաը գովազդային հրապարակումների համար, ընտրել որակյալ նկարներ և ճիշտ գործողության դրդել:

Գովազդային հրապարակման օրինակ.

 

9. Կիսվեք հետաքրքիր կոնտենտով.

Լսարանի ուշադրությունը գրավելու համար Դուք կարող եք ստեղծել օգտակար նյութեր: Օրինակ՝

  • Վաճառում եք հեծանիվներ՝ պատմեք, թե ինչպես ճիշտ պահել այն:
  • Վաճառում եք գրքեր՝ տարբեր թեմաներով ցանկեր հրապարակեք:
  • Վաճառում եք ճամփորդական իրեր՝ հստակ հրահանգներ տվեք ապրանքի ընտրության համար՝ կախված նպատակից:

Տարբերակները բազում են. ուղղակի հստակ կոնտենտ պլան ստեղծեք և պարբերաբար հրապարակեք հետաքրքիր ինֆորմացիա:

 

 

10. Օգտագործեք Instagram Live-ը և Instagram Story-ները.

Հաճախ Ձեր հետևորդների էջերի պատը այնքան շատ հրապարակումներ է ունենում, որ շատերը ուղղակի անտեսվում են: Բայց դա խնդիր չէ: Դուք հաստատ նկատել եք ուղիղ եթերները, որոնք երևում են ամենասկզբում: Իսկ հիմա դրանք նույնիսկ պահպանելու հնարավորություն կա: Օգտագործեք այդ հնարավորությունը:

Live-ի միջոցով Ձեր հետևորդներին պատմեք ապրանքի մասին կամ թեկուզ և կիսվեք հետաքրքիր ու օգտակար կոնտենտով:

Story-ները ևս հինալաի միջոց են Ձեր մասին հիշեցնելու: Քչերն են մինչև վերջ իջնում՝ բոլոր հրապարակումները նայելու, իսկ այ story-ները նայում են գրեթե բոլորը:

Այսպիսով, եթե ծանկանում եք որ Ձեր ինտերնետ խանութը վաղը լինի առաջատար, պետք է հիմա ԳՈՐԾԵԼ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*