
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Facebook-ը ավելացրել է նոր ֆունկցիաներ Facebook Messenger գովազդում, որոնք ստեղծում են նոր հնարավորություններ հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների հետ հաղորդակցության համար։ Բայց ցավոք, գովազդ տեղադրողները հաճախ թերանում են այս ֆունկցիաներից օգտվելիս։
Այս հոդվածը հնարավորություն կտա գովազդ տեղադրողներին տարբերակել Facebook Messenger-ի գովազդի հիմնական ֆունկցիաները․
- Messenger Destination
- Messenger Home Placement
- Sponsored Messages Placement
Messenger Destination-ը` գովազդ տեղադրողներին հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի գովազդ, որը մարդկանց կդրդի Messenger-ում երկխոսության։
Այստեղ կարևոր է գիտակցել, որ Messenger Destination-ը ոչ թե Ձեր հայտարարության տեղադրման վայրն է, այլ այն վայրը, որտեղ պետք է հայտնվեն մարդիկ սեղմելով Ձեր հայտարարության վրա։
Որպես կանոն դա լինում է արտաքին URL, բայց կարող է լինել նաև Messenger-ը։ Վերջինիս դեպքում սկզբում Դուք պետք է ներբեռնեք նկար Ձեր հայտարարության համար։
Facebook-ի թույլատրելի չափերն են նկարի համար 1200 x 628 px կամ 1.91:1 կողմերի հարաբերակցություն։
Հաջորդիվ Դուք պետք է ավելացնեք հայտարարության կոնտենտի մնացած մասը՝ վերնագիր, տեքստ, գործողության կոճակ (Call to Action Button), Newsfeed-ի հղման նկարագրություն։
Երբ այս բոլոր նշվածները անեք Ձեր գովազդը կունենա հետևյալ տեսքը․
Ինչպես արդեն վերևում նշել էինք, գովազդի վրա սեղմումները տանում են Facebook Messenger-ում երկխոսության։ Դուք պետք է նաև կարգավորեք, թե այն ինչ տեսք կունենա։

Ձեր Messenger կոնտենտը կարող է լինել միայն տեքստ, նկար ու տեքստ կամ տեսանյութ։ Սկզբում եկեք կենտրոնանանք տեքստի վրա՝ օգտագործելով «արագ ստեղծման մեթոդը» (Quick Creation)։
Անհրաժեշտ է ավելացնել ներածական տեքստը՝ ըստ ցանկության, հաղորդագրության տեքստը և կոճակը։
Ներածական տեսքտը հայտնվում է հաղորդագրության տեքստի վերևում, իսկ կոճակը ներքևում։ Վերջինս իրենից ներկայացնում է հղում, որը օգտատերերին տանում է մեկ այլ վայր։ Եթե Դուք ունեք բոտ, ապա կարող եք այս կոճակն օգտագործել հետադարձ կապի համար։
Գովազդի հայտարարության վրա սեղմելով օգտատերը տեղափոխվում է Facebook Messenger, որտեղ էլ տեսնում է նման հաղորդագրություն․
Ցանկության դեպքում Դուք կարող եք ավելացնել մի քանի կոճակ․
Իսկ այստեղ պատկերված է, թե ինչ տեսք ունի հաղորդագրությունը, երբ օգտագործում ենք նկար և տեքստ․
Իսկ տեսանյութի դեպքում Դուք պետք է ավելացնեք ներածական տեքստը, 25 MB-ից ոչ ավել տեսանյութը և արագ պատասխանի կոճակը։ Արագ պատասխանն ուղարկվում է օգտատերերին նամակ ուղարկելուց անմիջապես հետո, այնպես որ համոզվեք, որ այն համապատասխան է բոլոր իրավիճակների համար։
Messenger Home Placement
Messenger Destination-ի դեպքում Ձեր գովազդը հայտնվում էր տարբեր վայրերում (desktop news feed, mobile news feed, Instagram feed և այլն), բայց մարդկանց հետ կապի մեջ էր մտնում Facebook Messenger-ում։ Սակայն Facebook Messenger-ն էլ իր հերթին ունի տարբեր վայրեր։
Այսպես․ նշելով վայրը Դուք կնկատեք, որ Messenger-ն ունի 2 տարբերակ․
Messenger destination-ով ստեղծված գովազդը կարող է փաստացի հայտնվել Messenger Home placement-ում։
Այս գովազդը կհայտնվի օգտատերերի Messenger-ում գլխավոր էջին և նրանց նամակների ներքևում։
Ի դեպ ուշադրություն դարձրեք, որ Messenger Home placement-ում չկա թիրախավորման սահմանափակումներ։
Sponsored Messages Placement
Ինչպես արդեն վերևում նկատեցիք Sponsored Messages-ը նույնպես տեղադրման վայրի տարբերակ է։ Sponsored Messages-ը կարող է ոչ միայն ուղղակր հայտնվել Messenger-ի գլխավոր էջին, այլև ինչ-որ մեկի նամակի մեջ։
Բայց այս դեպքում արդեն կա թիրախավորման սահմանափակում։ Դուք կարող եք միայն ընտրել նրանց, ովքեր նախկինում նամակ են գրել Ձեր էջին։ Բացի այդ Sponsored Messages-ի տեղադրման վայրը չի ստուգվում։ Եթե Դուք փորձում եք ստուգել այն, Դուք ստանում եք հետևյալ նամակը․
Այս ֆունկցիան միացնելուց հետո մյուս բոլոր տեղադրման վայրերը հեռացվելու են։
Բացի այդ, չմոռանաք նշել Ձեր ֆեյսբուքյան էջը։
Հաջորդ տարբերությունը լսարանի բաժնում է։ Միակ լսարանը, որ Դուք կարող եք ընտրել, դա այն մարդկանց թիրախային խումբն է, ովքեր երբևէ գրել են Ձեր էջին։ Սա լսարաններից մեկն է, որը Դուք կարող եք ստեղծել Custom Audiences բաժնում։
Եթե Դուք երբևէ ստեղծել եք լսարան, ապա այն կհայտնվի, երբ սեղմեք Custom Audiences-ի տեքստի դաշտի վրա․
Եթե Դուք նախկինում ստեղծել եք լսարան, բայց հիմա համապատասխան դաշտում սեղմելիս ոչինչ չի հայտնվում ապա համոզվեք, որ Ձեր էջը նշված է եղել։
Ուշադրություն դարձրեք, որ Դուք կարող եք թիրախավորել ըստ տարածաշրջանի, տարիքի, սեռի, լեզվի և այլն։
Չմոռանաք, որ այս ամբողջ թիրախավորումը տեղի է ունենում Ձեր լսարանի հետ, որն էլ կազմված է միայն Ձեզ նամակ գրած մարդկանցից։ Այսինքն՝ այն ի սկզբանե կարող է շատ փոքր լինել։
Հաջորդիվ “Optimization” բաժինն է, որտեղ Ձեր ընտրության տարբերակները սահմանափակ են․
Դուք կարող եք օպտիմալացնել ցուցադրությունների քանակը, թե Facebook-ը Ձեր լսարանի մարդկանց քանի անգամ ցուցադրի Ձեր գովազդը։ Հաշվի առնելով, որ Ձեր լսարանն ի սկզբանե այդքան էլ մեծ թիվ չի կազմում, ապա խելամիտ չի լինի չօտվել այս հնարավորությունից։
Դուք պետք է ինքնուրույն նշեք bid-ը։ Facebookճ-ը սովորաբար օգտագործում է $30-ը։ Բայց Դուք կարող եք փորձարկումներ կատարել, թե ինչպես այն կաշխատի ավելի լավ։
Եվ վերջապես, ստեղծելով Ձեր գովազդը Դուք կնկատեք, որ Ձեր ընտրության միակ տարբերակը “Single Image”-ն է։
Դուք պետք է նշեք՝
- Website URL – այն վայրի հղումը, որտեղ օգտատերը կհայտնվի գործողության կոճակի (CTA) վրա սեղմելով,
- Headline – Ձեր նկարի տակի մուգ տառերով տեքստը,
- Call to Action – ներքևում գտնվող հղման կոճակը,
- Link Description – վերնագրի տակ գտնվող մոխրագույն տեքստը։
Այս ամբողջ գործողություններից հետո Ձեր գովազդը օգտատերերի մոտ կունենա այս տեսքը․
Իսկ նամակի վրա սեղմելուց հետո կբացվի սա․
Այսպիսով օգտագործելով Messenger Ads-ը․
Messenger Destination – Սա հիանալի միջոց է խոսակցություն սկսել այնպիսի թեմայի մասին, որը կարող է բարդ թվալ։ Մտածեք թանկ ապրանքների, ծառայությունների կամ որևէ այլ բանի մասին, ինչև կարող է հարցեր առաջացնել որոշում կայացնելիս։
Այստեղ լսարանը ավելի մեծ է։ Բացի այդ սա լավ տարբերակ է Ձեր էջին նամակ գրող մարդկանց քանակն ավելացնելու համար, ինչը կդառնա լսարան Sponsored Messages placement-ի ժամանակ։
Messenger Home Placement – Սա լրիվ այլ վայր է։ Եթե Դուք օգտագործում եք ավտոմատ տեղադրման վայրերը, ապա Դուք ուղղակի կարող եք օգտագործել այս եղանակը։
Չնայած նրան, որ այս եղանակը այդքան բծախնդիր չէ, որքան Sponsored Messages-ը, այնուամենայնիվ Դուք պետք է հետևեք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենում և անմիջապես արձագանքեք։
Sponsored Messages Placement – Դուք ուղարկում եք անձնական նամակ հենց իրենց Facebook Messenger-ում։ Սա իրականում գովազդի նման նյարդայնացնող է, բայց դա չի նշանակում, որ չպետք է օգտագործեք այն։ Ուղղակի պիտի շատ ուշադիր լինեք։
Եվ դա շատ լավ է, որ կա սահմանափակում։ Այսինքն՝ Դուք թիրախավորում եք միայն նրանց, ովքեր նախկինում Ձեզ գրել են։ Սա էապես կկրճատի բողաքները։ Իսկ գրագետ իրականացման դեպքում նույնիսկ կբերի դրական արձագանքի։
Եվ այսպես, հերթը Ձերն է։ Եթե դեռ չեք օգտագործում Messenger գովազդը, ապա օգտագործեք այս ուղեցույցը և անցեք գործի։
Չմոռանաք մեզ հետ կիսվել Ձեր փորձով։
Leave a Reply