5 քայլ արդյունավետ չատբոտ ստեղծելու համար

Մենք բազմիցս անդրադարձել ենք չատբոտերի արդյունավետությանն ու կիրառելիությանը, ներկայացրել ենք հետաքրքիր և օգտակար 30-ից ավել բոտեր, ծանոթացրել ենք մեր սեփական բոտի՝ Սեմի հետ։

Եվ իհարկե կհամաձայնեք, որ չատբոտերը բացի այն որ ապահովում են հաճախորդների հետ անձնական շփում, տալիս են նաև՝

  • հնարավորություն ստեղծել անհատականացված կոնտենտ,
  • բիզնեսը դարձնել առավել հասանելի,
  • հավաքել հաճախորդների անձնական տվյալները,
  • խնայել հաճախորդների հետ աշխատող մասնագետների ժամանակը,
  • ներկայացնել նոր ապրանքը կամ ծառայությունը և այլն։

Եվ այսպես, հիմա արդեն ժամանակն է, որ ստեղծեք Ձեր սեփական չատբոտը։ Իսկ եթե չգիտեք, թե ինչից սկսել, ապա մեր այս նյութը կօգնի Ձեզ։

Ներկայացնում ենք 5 քայլ արդյունավետ չատբոտ ստեղծելու համար։

1․ Որոշեք բոտի օգտագործման նպատակը և հարթակը

Ի՞նչ նպատակով եք ստեղծում չատբոտը, և ինչու՞ հաճախորդները պետք է ցանկանան շփվել դրա հետ։

Մինչ չատբոտ ստեղծելը պատասխանեք այս հարցերին և որոշեք, թե ինչ ֆունկցիա պետք է կատարի այն։

Չատբոտի ամենատարածված ֆունկցիաներից են՝

  • վաճառել ապրանքներ կամ ծառայություններ, ինչպես նաև ընդունել պատվերներ,
  • կիսվել ակտուալ կոնտենտով,
  • օգնել (հաճախորդների ուսուցում կամ օգնություն),
  • զվարճացնել (բոտերը խաղում են հորինված կերպարի կամ հայտնի մեկի դերը),
  • տեղեկացնել (որոնում, ստատիստիկա,)

Չատբոտի նպատակը որոշելուց հետո փորձեք պատկերացնել նրա երկխոսությունը հաճախորդների հետ և որոշեք հարթակը, որտեղ պետք է աշխատի չատբոտը։ Դա արդեն կախված է Ձեր լսարանից։

Օգտագործման հարթակի ընտրութայնն էլ հաջորդում է արդեն բոտի ստեղծման հարթակը։

Եվ այսպես․ բոտի ստեղծման նախնական փուլում պետք է մանրամասն վերլուծել հետևյալը․

  • Ձեր լսարանը ամենից շատ որտեղ է ժամանակ անցկացնում,
  • հաղորդակցման համար, որ հարթակն ընտրել,
  • որ հարթակն ընտրել բոտի պատրաստման համար։

 

2․ Որքա՞ն խելացի պետք է լինի բոտը

Հիմա, երբ արդեն գիտեք, թե մարդիկ որտեղ են շփվելու Ձեր բոտի հետ, պետք է հասկանաք, թե որքան խելացի պետք է լինի այն։ Այսինքն՝ պետք է որոշեք, թե ստեղծելիս արհեստական ինտելեկտ և մեքենայական ուսուցում եք օգտագործելու, թե դա լինելու է հասարակ UI երկխոսություն։

Եթե ցանկանում եք հասարակ հրահանգներ, ապա դա ինքներդ էլ կարող եք կարգավորել, իսկ մեքենայական ուսուցման համար լավ կլինի դիմել մասնագետի։

 

3․ Առաջին տպավորությունը պետք է լավը լինի

Չատբոտի ստեղծման գործընթացի մեջ ամենակարևորը համարվում է ողջույնի խոսքի պատրաստումը։ Առաջին նամակը շատ կարևոր է, քանի որ հենց դա է թողնում առաջին տպավորություն։

Պատմեք, թե ինչ է Ձեր բոտը առաջարկում, և ինչով է այն հետաքրքիր։

Շատ կարևոր է նաև, որպեսզի բոտը արդարացնի զրուցակցի սպասելիքները։ Եթե այն չի կարողանում իրականացնել իր առջև դրված պահանջները, ապա դա հիասթափեցնում է օգտատերերին։

Առաջարկեք օգտատերերին թեթև տարբերակներ և նրանց հենց սկզբից մի ծանրաբեռնեք բարդ ու երկար հրահանգներով։ Դա կարող եք անել աստիճանաբար։

4․ Ստեղծեք Ձեր չատբոտին

Հիմա արդեն կարող եք գրել հրահանգները և բոտի պատասխանները։ Եղեք հակիրճ․ պատասխանները պետք է լինեն կարճ և հստակ, որպեսզի կարողանան հետաքրքրել օգտատերերին։

Բոտի պատասխանները ստեղծելիս մտածեք, թե ինչպես կարող եք լսարանի հետաքրքրությունը պահել հնարավորինս երկար ժամանակ։ Կարող եք գրավել նրանց հետաքրքրությունը՝ առաջարկելով վաղվա կոնտենտը կամ հետաքրքիր մի հանելուկ։

 

5․ Վերլուծեք արդյունքները և դարձրեք բոտն ավելի լավը

Բոտի հետ աշխատանքները երբեք չեն ավարտվում։ Այն ակտիվացնելուց հետո վերլուծեք դրա արդյունքները՝ բոտն ավելի լավը դարձնելու համար։ Ավելին, պետք չէ երկար սպասել, սկսեք հենց առաջին օրվանից։

Ներկայիս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր բրենդի ունենալ իր սեփական չատբոտը․ կարևորը այն չափից շատ խելացի չլինի։ Ամեն ինչ մանրամասն վերլուծեք և օգտատերերին առաջարկեք օգտակար ու հետաքրքիր տարբերակ։

Այս բոլոր քայլերը կիրառելուց հետո կունենաք յուրօրինակ և արդյունավետ չատբոտը, իսկ թե որ հարթակն ընտրել պատրաստման համար, կօգնի բոտերի ստեղծման մեր հետևյալ նյութը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*