Ի՞նչն է ստիպում օգտատերերին կիսվել հրապարակումներով

The New York Times-ը հետազոտություն է կատարել և բացահայտել է, որ օգտատերերին ստիպում են կիսվել հրապարակումով հետևյալ գործոնները․

1․ Այլ մարդկանց կյանքը բարելավելու ցանկությունը (94%)

Այս օգտատերերը ցանկանում են օգնել իրենց ընկերներին և բարելավել նրանց կյանքը, ուստի ստեղծեք այնպիսի կոնտենտ, որը օգտակար կլինի ինչպես իրենց, այնպես էլ իրենց հետևորդներին։

 

2․ Ինքնարտահայտում (68%) 

3 հարցվողից 2-ը նշել են, որ կիսվում են հրապարակումներով իդեալական օնլայն անձնավորություն ստեղծելու համար։
Այս առումով Ձեր կոնտենտը պետք է հետաքրքրի լսարանին և լինի այնպիսին, որ նրանք հպարտությամբ կիսվեն դրանով։

 

3․ Հարաբերությունների ամրապնդում․

5 հարցվողներից 4-ը կիսվում են կոնտենտով իրենց հետևորդների հետ կապի մեջ մնալու համար։ Այնպես որ մտածեք, թե Ձեր հրապարակումները ինչպես կարող են օգնել նրանց փոխհարաբերությունների բարելավմանը։ Օրինակ եթե բաղադրատոմս եք հրապարակել՝ կարող եք կոչ անել հետևորդներին կիսվել հրապարակումով լավագույն խոհարար ընկերոջ հետ և որպես բոնուս նշել, որ դրանով կստանան հնարավորություն շահելու ինչ-որ մրցանակ։

 

4․ Ինքնադրսևորում․

Բոլորին էլ դուր է գալիս ստանալ շատ լայքեր և դրական արձագանքներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտատերերը մեծ բավականություն են ստանում այն կոնտենտից, որով կիսվում են իրենք և որով կիսվում են ուրիշներն իրենց հետ։ Ուստի կարող եք ստեղծել տեղեկատվական հրապարակումներ, որոնցով հաճելի կլինի կիսվել։

 

5․ Կարևորի մասին պատմելու ցանկություն (84%)

5-ից 4-ը ասում են, որ իրենց համար տեղեկատվության փոխանակումը իրենց համար կարևոր գործի կամ ընկերության պահպանման միջոցն է։ Հասկացեք, թե Ձեր բրենդը ինչ գործունեություն է քարոզում և ստեղծեք դրա մասին հրապարակումներ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*