
Facebook-ը ներկայացրել է նոր գործիք, որի միջոցով կարող եք ավելացնել լոգո հրապարակումների համար։ Սա ստեղծվել է հատկապես մեդիայի համար, որպեսզի ընդհանուր լրահոսից առաձնանա մեդիայի ծանուցումը:
Ըստ ընկերության, քանի որ նյութի հեղինակի ճանաչման համար աղբյուրի հղումը բավարար արդյունք չի ապահովում, ուստի այս քայլով հեղինակներին հնարավորություն են տալիս իրենց կոնտետնը պաշտպանել՝ սեփական լոգոն ավելացնելով։
Իսկ ինչպե՞ս դա անել։ Նախ և առաջ Ձեզ պետք է Brand Assets գործիքը, որ ըստ ընկերության ժամանակի ընթացքում կակտիվանա բոլոր օգտատերերի մոտ։ Եվ այսպես․
1․ Բացեք Ձեր էջը և մտեք Publishing Tools բաժին․
2․ Ձախ անկյունում պետք է հայտնված լինի նոր Brand Identity գործիքը։ Սեղմեք Brand Asset Library վրա և բացեք այն։
3․ Բեռնեք լոգոյի ֆայլերը։ Որպեսզի տարբեր ֆոների վրա լոգոն հնարավորինս պարզ և ընկալելի լինի, բեռնեք 3 տեսակի ֆայլ՝ գունավոր տարբերակը սպտակ ֆոնի համար, և սև ու սպիտակ տարբերակներ տարբեր գունային ֆոների համար, օրինակ նկարների կամ վիդեոների դեպքում։
Ուշադրություն․ Քանի որ Ձեր լոգոն ցուցադրվելու է տարբեր վայրերում և տարբեր չափերով, լավ կլինի որ դրա հորիզոնական հարաբերակցությունը չգերազանցի 1։10 -ը։
Լավագույն արդյունքի հասնելու համար կարող եք ներառել պարզ գրաֆիկա մեկ անվանմամբ կամ պատկերով։ Ինչպես նաև տեղաշարժեք պատկերն այնպես, որ լոգոն լինի կենտրոնում և այլ դետալներ չլինեն պատկերի վրա՝ լոգոն չփոքրացնելու և ընթեռնելի դարձնելու համար։
Ձեր ֆայլը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին․
- Լինի PNG ֆայլ,
- եթե հնարավոր է ունենա հորիզոնական տեսք,
- թույլատրելի են ամենամեծ ֆայլերը․ խորհուրդ է տրվում օգտագործել 300 px կամ ավելի մեծ ֆայլեր
- թափանցիկ ֆոն,
- լոգոյի շուրջը ոչ մի ավելորդ բան չլինի․ տեղափոխեք ավելորդ թափանցիկ փիքսելները պատկերի կոնտուրի շուրջ,
- ոչ մի ավելորդություն, ոչ մի երկրորդական տեքստ։
Ստորև ներկայացնում ենք լոգոյի տեսքի լավ և վատ աշխատող օրինակներ․
- Ֆայլը 1:10 հարաբերակցության սահմաններում է,
- Ֆայլը կարող է լինել 1:10-ից փոքր (կարիք չկա վերջից բացատներ ավելացնել)
- Սև ու սպիտակ տարբերակները միագույն են,
- Միայն հորիզոնական և քառակուսային տեսք,
- Ոչ մի ավելորդություն պատկերի շուրջը։
- Ֆայլը չպետք է գերազանցի 1:10 հարաբերակցությունը,
- Ոչ մի ավելորդություն կամ երկրորդական տեքստ,
- Ջնջեք լոգոյի շրջակայքի ավելորդությունները,
- Ուղղահայաց տարբերակը անհամապատասխանություն է առաջացնում,
- Լոգոյի հետևում չպետք է լինեն գույներ կամ ոչ թափանցիկ փիքսելներ,
- Սև ու սպիտակ տարբերակներում չլինեն մոխրագույն երանգներ,
- Ոչ մի գույն չպետք է լինի սև ու սպիտակ տարբերակներում։
4․ Ավելացրեք Ձեր ֆայլը։ Լոգոներից մեկը ավելացնելու համար այցելեք asset library, որոշեք, թե որ տարբերակն եք նախընտրում և սեղմեք Add image։ Բացված պատուհանից գտեք Ձեր ֆայլը և նշեք այն։ Ի դեպ, կարող եք տեղաշարժել ֆայլը կուրսորի օգնությամբ։
Բեռնելուց հետո կարող եք տեսնել Ձեր լոգոյի նախնական տեսքը։
Եթե ցանկանում եք փոփոխել Ձեր ակտիվները (assets), ապա ցանկացած պահի կարող եք դա անել սեղմելով Remove կոճակը և կրկնելով վերը նշված քայլերը։
Լոգոյի օգտագործման օրինակները․
Leave a Reply