
Ի՞նչ է արագ հղումները․
Արագ հղումները իրենցից ներկայացնում են կարճ ճանապարհ դեպի կարևոր ինֆորմացիա։ Այսինքն՝ օգտատերը, սեղմելով հղումի վրա, անցում է կայքի այն էջը, որը պարունակում է տվյալ ինֆորմացիան։
Օրինակ Яндекс Директ-ի միջոցով կարող եք մինչև 4 արագ հղում տեղադրել, որոնք կցուցադրվեն որոնողական համակարգում, գովազդային հարթակում կամ Яндекс-ի այլ ցանցերում։
Ինչու՞ օգտագործել արագ հղումները․
1․ Առաջին հերթին դրանք առանց որևէ ավելորդ ծախսի ավելացնում են սեղմումների (քլիքերի) քանակը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արագ հղումները ավելի շատ են գրավում օգտատերերին։ Ի դեպ, այս արագ հղումները ոչ մի ավելորդ գումար չեն պահանջում։ Այսինքն՝ Դու միայն վճարում եք տեղադրած գովազդային հայտարարության համար, և եթե քլիք են անում արագ հղումի վրա՝ դա հաշվում են այնպես, ինչպես քլիքը հայտարարության վրա։ Բացի այդ, եթե նույնիսկ սեղմեն մի քանի հղումի վրա դա կհաշվի որպես մեկ սեղմում։
2․ Ստեղծում են կայքի հեշտ քարտեզ։
Գովազդային հայտարարության այս լրացուցիչ էլեմենտները օգտատերերին օգնում են առավել հեշտ կողմնորոշվել կայքում և միանգամից անցում կատարել այն էջ, որը որ իրենց հետաքրքիր է։
3․ Մեծացնում են վաճառող տեքստի տիրույթը։
Այսինքն՝ այստեղ կարող եք գրել այն ամենը, ինչը չի տեղավորվել հայտարարության հիմնական տեքստի մեջ։ Դա կարող է լինել առաքման պայմանների մասին ինֆորմացիա, հետաքրքիր առաջարկ կամ ցանկացած այլ ինֆորմացիա։
Ինչպե՞ս ավելացնել կամ փոփոխել արագ հղումները․
Արագ հղումներ կարող եք ավելացնել ինչպես հայտարարությունը ստեղծելու պահին, այնպես էլ այն փոփոխելիս։ Դրա համար ուղղակի անհրաժեշտ է հայտարարության փոփոխման էջում ընտրել Дополнения բաժինը,
Արագ հղումներին կարող եք ավելացնել նաև նկարագրություն։ Ահա, թե ինչպես կարող եք դա անել․
Եթե արագ պետք է համապատասխանեն մոդերացիայի պահանջներին, հակառակ դեպքում հայտարարությունը կցուցադրվի առանց դրանց։
Արագ հղումները բջջային տարբերակով․
Արագ հղումները ցուցադրվում են նաև բջջային տարբերակով, և եթե դրանց տեքստը չի տեղավորվում մի տողի վրա, ապա դրանք ցուցադրվում են հորիզոնական դասավորությամբ։
Leave a Reply