Instagram Stories․ լավագույն օրինակները և խորհուրդներ բիզնեսի համար

Պատկերացնում եք օրական մոտ  250 մլն մարդ օգտվում է Instagram Stories-ից։ Սա հսկայական ցուցանիշ է, որն էլ մարքեթոլոգներին դրդում է ավելի հաճախ օգտագործել story-ները։ Բայց որքան էլ story-ները մեծ ոգևորությամբ ստեղծված լինեն, միևնույն է դրանցից ոչ բոլորին է բախտ վիճակված հաջողության հասնել։

Մենք արդեն իսկ խոսել ենք մի շարք հնարքների մասին, որոնք կարող եք օգտագործել հետաքրքիր story-ներ ստեղծելու համար։

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք բրենդեր, որոնց story-ները տարբերվում են և չեն կորում Instagram-ի անթիվ փոստերի մեջ։ Դրանք զվարճալի են, անսպասելի, կրեատիվ, դրանք կարողանում են ապահովել բազմաթիվ դիտումներ և նոր հետևորդներ։

Բայց ո՞րն է նրանց հաջողության գաղտնիքը։

Եկեք միասին ուսումնասիրենք մի քանի հաջողված օրինակներ և հասկանանք դրանց արդյունավետության գաղտնիքը։

 Կատարյալ ներկայացված story-ներ

Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ  ինքնաթիռների և շարժիչների նկարները կհետաքրքրեն մարդկան և այդ աստիճան հայտնի կդառնան։

Եվ այսպես, General Electric ընկերությունը վարպետորեն օգտագործում է Instagram-ում հասանելի բոլոր հնարավորությունները, և երևի հենց դա է այն գլխավոր գործոններից մեկը, որը նրան օգնում է սոց․ ցանցերում զբաղեցնել առաջատար դիրք։

Այս ընկերություն առաջիններից մեկն էր, ով սկսեց ստեղծել Instagram Stories: Ուշադրություն դարձրեք հրաբուխների նկարների այս շարքին․

smm, Instagram, продвижение в инстаграме, Instagram Stories, посты в историях инстаграма

Բացի այն, որ story-ին կոչ էր անում մարդկանց հետևել նրանց Snapchat-ին, այն նաև այնքան գրավիչ սյուժե ուներ, որ օգտատերերին ստիպում էր մինչև վերջ թերթել նկարները։

Ինչպե՞ս օգտագործել այս օրինակը․

Անկախ նրանից թե ինչ եք վաճառում կամ առաջարկում, միևնույն է story-ին առանցքային դեր ունի։ Ուսումնասիրություններն ու փորձարկումները ցույց են տվել, որ սյուժետային story-ները նպաստում են վաճառքի մեծացմանը։

Հրապարակում անելիս ուշադիր եղեք․ այն հանդիսանում է Ձեր ընկերության դեմքը։ Համոզվեք, որ այն ունի սյուժե՝ պատմության սկիզբ, մեջտեղ և ավարտ։ Ամեն story-ի համար որոշեք նպատակ և նշանակություն։

 

Հրապարակումներ, որոնք առաջխաղացնում են այլ փոստեր կամ էջեր

smm, Instagram, продвижение в инстаграме, Instagram Stories, посты в историях инстаграма

NASA-ն story-ի օգտագործման հիանալի օրինակ է։ Եվ այստեղ խոսքը միայն աստղերի և տիեզերքի հիասքանչ նկարների մասին չէ։ Ընկերության հաջողության գաղտնիքը Stories-ների ճիշտ օգտագործման մեջ է։ Նրանք կարողանում են օգտատերերի մոտ առաջ գնալու և լրացուցիչ ֆակտեր և տվյալներ իմանալու ցանկություն առաջացնեն։ Եվ արդյունքում, նրանց հրապարակումները ոչ միայն պարունակում են տեղեկատվություն տիեզերքի սիրահարների համար, այլև կարողանում են օգտատերերին դրդել նայելու մյուս հրապարակումները ևս։

Ներկայացնում ենք օրինակ, թե ինչպես են story-ի միջոցով կոչ անում հետևել իրենց Twitter-յան էջին․

smm, Instagram, продвижение в инстаграме, Instagram Stories, посты в историях инстаграма

Ինչպե՞ս օգտագործել այս օրինակը․

Իհարկե NASA-ն իր story-ում կիսվում է ունիկալ և կարևոր կոնտենտով, բայց դա չի նշանակում, որ story-ները նման կերպ չեն կարող կիրառել մարքեթոլոգները՝ օգտագործելով սեփական գիտելիքները։

Ամենակարևորը հիշեք, որ story-ները չպետք է այլ սոց․ ցանցերի կամ ինստագրամի էջի ուղղակի գովազդ լինեն։ Ամեն հրապարակումը է պետք է կարողանա էջին հաղորդի կարևորություն։ Ուստի էջի հրապարակումները և story-ները ստեղծեք այնպես, որ դրանք լրացնեն միմյանց։ Այդ դեպքում արդեն օգտատերերը մեծ հաճույքով կսկսեն հետևել 2-ին էլ։

 

Ընկերության և օգտատերերի կոնտետների խառնուրդ

smm, Instagram, продвижение в инстаграме, Instagram Stories, посты в историях инстаграма

GoPro ընկերության կողմից ստեղծված տեսանյութերը մի անգամ չէ, որ հայտնվել են վիրուսային տեսանյութերի շարքում։ Եվ կասկած չկա, որ տեսախցիկներ արտադրող բրենդը կունենա հիանալի հնարավորություն ստանալու անհավանական կադրեր ինչպես իր աշխատակիցների կողմից, այնպես էլ հաճախորդների։

Պատահական չէ, որ GoPro-ն ասոցացվում է արկածների հետ։ Ընկերության հաճախորդները նկարում են հիասքանչ տեսարաններ աշխարհի տարբեր անկյուններում։ Եվ եթե հետևեք ընկերության story-ներին, ապա կգտնեք, թե՛ ընկերության և թե՛ օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտների խառնուրդ։

smm, Instagram, продвижение в инстаграме, Instagram Stories, посты в историях инстаграма

Ինչպե՞ս օգտագործել այս օրինակը․

Այստեղ պետք է հաշվի առնել 2 կարևոր պահ․

1․ Նախ և առաջ մի հրաժարվեք պրոֆեսիոնալ նկարահանումներից։ GoPro-ի նկարներն ու վիդեոները բարձր որակի են և գրավիչ, ինչն էլ դրանց հաջողության գրավականն է։ Աշխատեք ստանալ նման հրապարակումներ։

2․ Օգտագործեք Ձեր հետևորդների կոնտենտը Ձեր էջում։ Եթե Ձեր հաճախորդներն էլ են հրապարակում այնպիսի փոստեր, որոնք կարող են հետաքրքրել Ձեր թիրախային լսարանին, ապա օգտագործեք դրանք։ Տեղադրեք դրանք Ձեր էջում կամ story-ներում՝ բնականաբար օգտատերերին զգուշացնելուց հետո։

Եվ այսպես․ մտածեք գրավիչ story-ներ, շարժեք Ձեր օգտատերերի հետաքրքրությունը և ստացեք դրանցից մաքսիմալ արդյունք։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*