
Ըստ Kinetic Social-ի տվյալների այսօր կարուսելով տեղադրված գովազդը 10 անգամ ավելի շատ արդյունք է տալիս, քան Facebook-ի և Instagram-ի գովազդի այլ տեսակաները։
Այս տեսակի գովազդը հնարավորություն է տալիս 1 հրապարակման մեջ մինչև 10 նկար տեղադրել՝ ընդորում ամեն նկար կարող է ունենալ իր հղումը։
Մի կարևոր հանգամանք ևս․ Facebook-ում կարուսել գովազդի դեպքում ամեն կոնվերսիայի արժեքը 30-50% -ով, իսկ սեղմումների արժեքը 20-30%-ով ավելի քիչ է, քան մի նկարով գովազդինը։
Եվ այսպես․ եթե ցանկանում եք ստեղծել Ձեր կարուսել գովազդը, ապա հայտնի ապրանքանիշների այս 6 կրեատիվ օրինակաները կօգնեն Ձեզ։
1․ Airbnb
Airbnb -ը օգտագործեց Instagram-ում իրենց սլայդով հրապարակումներից մեկը և դարձրեց այն կրեատիվ կարուսել գովազդ՝ առաջարկելով նոր փորձ։
Հրապարակումն իրենից ներկայացնում է նավակի նկարի հիանալի պանորամա, որը բաժանված է 3 մասի։ Պատկերը լրացնում է տեքստը, որտեղ խոսվում է մի յուրօրինակ տարբերակի մասին, որ առաջարկում են հյուրընկալ տերերը։
Airbnb-ի օրինակին հետևելով կարող եք Դուք էլ Ձեր գովազդը ստեղծել՝ օգտագործելով պանորամա։ Այն հատկապես օգտակար կլինի, եթե Դուք ցանկանում եք՝
- ցույց տալ նոր գրասենյակը,
- պատմել իրադարձության մասին,
- ցուցադրել ապրանքները,
- կիսվել առօրյա կյանքում Ձեր ապրանքի կիրառման նկարով։
2․ Tanishq
Tanishq -ը Հնդկաստանում խոշոր ոսկերչական ապրանքանիշ է, որը օգտագործում է կարուսել գովազդը, որպեսզի Facebook-ում ստեղծեն ավելի մեծ լսարան և մեծացնեն վաճառքը։
Այս ապրանքանիշը օգտագործեց զարդերի լավագույն նկարները և առաջարկեց մարդկանց հատուկ զեղչեր կարուսել գովազդի միջոցով։ Նա նաև ավելացրեց «Գնել հիմա» կոճակը, որպեսզի մարդկանց դրդեն անմիջապես անցնել գործողության։ Արդյունքում այս գովազդային արշավի շնորհիվ վաճառքները ավելացան 30%-ով, իսկ գովազդի եկամտաբերությունը մեծացավ 3 անգամ։
Դուք նույնպես կարող եք դրդել օգտատերերին կատարել գնումներ, եթե
- հետևեք Facebook-ի խորհուրդներին և օգտագործեք 1800/1800 պիկսելով լուսանկարներ,
- օգտագործեք ապրանքի լուսանկարը՝ օգտատերերին հետաքրքրելու համար,
- տեղադրեք նկար առօրյա կյանքից՝ օգտատերերին վստահությունը շահելու համար,
- պահպանեք միանման ոճը և թեման յուրաքանչյուր կարուսելի համար,
- ցուցադրեք Ձեր ապրանքանիշի յուրօրինակությունը։
3․ Wondermall
Wondermall -ը բջջային ծրագիր է, որը օգտատերերին տալիս է մուտք դեպի ավելի քան 100 խանութներ և միլիոն ապրանքներ։ Եվ քանի որ Wondermall-ի հիմնական ուղղությունը նորաձևությունն է, այն կարուսել գովազդներ է տեղադրում Instagram-ում։
Գովազդային արշավի թիրախային խումբը հիմնված է եղել 18-44 տարեկան ամերիկուհիներից, ովքեր հետաքրքրվում են ամառային հագուստով և աքսեսուարներով։ Իսկ նպատակ եղել է ծրագրի բեռնումների ավելացումը, որի հիամար օգտագործվել էր այնպիսի կոճակներ, ինչպիսիք են «Գնել» կամ «Բեռնել ծրագիրը»։
Արդյունքում 9 շաբաթվա ընթացքում 36%-ով աճեց կոնվերսիաները, 28%-ով մեծացավ զաբյուղ ավելացրած ապրանքների քանակը և ավարտված գնումների քանակը ավելացավ 8,5% -ով։
Եվ ստացվում է, որ լավ արդյուքնի հասնելու համար պետք է ճիշտ թիրախավորում կատարել, ինչը կարող եք անել օգտագործելով հետևյալ չափանիշները՝
- տարածաշրջանը,
- տարիքը,
- սեռը,
- հետաքրքրությունները (հավանած էջերը),
- վարքը (նախորդ գնումները, օգտագործվող սարքերը),
- կապը (հավանում է Ձեր էջը, ծրագիրը, իրադարձությունը)
4․ Fido
Fido-ն կանադական բջջային կապերի մատակարար է, որը նոր ծառայության առաջխաղացման համար ստեղծեց #GetCurious կարուսել գովազդ Instagram-ում։
Օգտագործելով հատուկ հեշթեգ՝ ընկերությունը կարողացավ հեշտությամբ հետևել օգտատերերի ներգրավվածությունը և ընդլայնել բովանդակությունը։
Արդյունքում ապրանքանիշը կարողացավ գրավել 2 միլիոն օգտատերերի ուշադրություն, 21 կետով ավելացնել ապրանքանիշի ճանաչելիությունը և 19 կետով էլ գովազդի հիշելիությունը։
Դուք նույնպես կարող եք օգտագործել հեշթեգներ, որպեսզի
- հավաքեք օգտատերերի կոնտենտը,
- ստեղծեք գովազդ օգտատերերի հատուկ խմբի համար,
- պատմեք ապրանքանիշի պատմությունը՝ օգտագործելով օգտատերերի լուսանկարները,
- ստանաք գրավիչ վիզուալ էֆֆեկտ` խմբավորելով նկարները ըստ գույների
5. Kit and Ace
Հագուստի ապրանքանիշ Kit and Ace-ը օգտագործեց կարուսել գովազդը իր նոր տաբատների ցուցադրության համար: Գովազդում տաբատները պատկերված էին տարբեր կողմերից` ցույց տալով ամեն մոդելի յուրահատկությունը:
Որքան շատ տեղեկություն Դուք տաք, այնքան մեծ է հավանականությունը, որ օգտատերերը կցանկանան սեխմել գովազդի վրա: Իսկ առօրյա կյանքից տեղադրված լուսանկարը նրանց հնարավորություն կտա պատկերացնել, թե ինչպես տվյալ հագուստը տեղ կգտնի իրենց կյանքում:
6. Target
Target-ը օգտագործեց կարուսել գովազդը Marimekko հավաքածուի առաջխաղացման համար: Ամեն կադրում մի սենյակ է պատկերված, որտեղ մոդելը ներկայանում է տարբեր հագուստներով: Այսպիսի նկարները օգտատերերին հնարավորություն են տալիս իրենց պատկերացնել այդ մոդելների դերում` տվյալ հագուստով:
Կարուսել գովազդ ստեղծելիս օգտագործեք տարբեր կրեատիվ հնարքներ, որպեսզի բարձրացնեք գովազդի արդյունավետությունը:
Օգտագործե’ք կարուսել գովազդը Ձեր բիզնեսի առաջխաղացման համար և կիսվե’ք մեզ հետ Ձեր փորձով:
Leave a Reply