
Օրերս Mashable կայքը նշեց, որ Google-ը հնարավորություն է տալիս անջատել նյարդայնացնող գովազդը ու որպես պատճառ նշել այն, որ գովազդը գիտի ավելին, քան պետք է։
Բացի այդ, այն նաև օգտագործելու է հետադարձ կապը, որպեսզի այլևս այդ գովազդը ցույց չտա այլ սարք կամ բրաուզեր օգտագործելիս։
Բայց․․․
Բայց ինչպես միշտ Հայաստանում այն դեռևս հասանելի չէ 🙁
Մեզ մնում է միայն ինքնուրույն կարգավորել գովազդի ցուցադրությունը և գոնե նշել այն կոնտենտը, որը մեզ հետաքրքիր է։
Չգիտե՞ք՝ ինչպես։ Մենք կպատմենք 😉
Եվ այսպես, մտել եք որևէ կայք և հանդիպել Google-ի գովազդի, ի՞նչ անել հետո․
Սեղմեք սլաքով ցույց տրված կոճակի վրա
Դրանից հետո կբացվի պատուհան, որը Ձեզ կներկայացնի, թե ինչ է իրենից ներկայացնում Google ads-ը։
Control Google ad personalization բաժնում գտեք Ads Settings-ը և սեղմեք դրա վրա։
Այստեղ ներկայացված են թեմաները, որոնք Ձեզ հետաքրքիր են։ Կարող եք ջնջել, որը Ձեզ հետաքրքիր չէ, կամ ավելացնել նոր թեմաներ։ Նույնսիկ կարող եք նշել թեմաներ, որոնք Ձեզ դուր չեն գալիս։
Հետո, բացի այդ գովազդի կոնտենտը կախված է նրանից, թե Ձեր անձնական տվյալներում ինչ է նշված։ Այսպես օրինակ մեր բերած օրինակում կա սեռային սահմնափակում, բայց չկա տարիքային։ Եվ եթե գովազդը թիրախավորելիս նշել են տղամարդկան համար, ապա այս դեպքում չի ցուցադրվի։
Սակայն եթե որոշել եք անջատել գովազդի անհատականացման (Ads Personalization) գործիքը, ապա
- Ձեզ ցույց կտան գովազդ, որը այդքան էլ օգտակար չի լինի Ձեզ համար,
- Կլինեն հայտարարություններ, որոնք Դուք չեք կարողանա փակել կամ անջատել,
- Գովազդը, որը Դուք կտեսնեք, կթիրախավորվի ըստ Ձեր գտնվելու վայրի կամ վերջին որոնումների,
- Թեմաները, որոնք նշված են գովազդի կարգավորման բաժնում, կջնջվեն,
- Այս գործիքի անջատումը հնարավոր է անմիջապես չիրականցավի։
Դե ինչ, ՎԵՐՋ նյարդայնացնող գովազդին։ Համենայն դեպս մասամբ, մինչև մեզ մոտ էլ ակտիվանա նոր գործիքը։
Նշեք Ձեզ դուրեկան թեմաներ, ավելացրեք նրանք, որոնք չենք սիրում, անհատականացրեք գովազդը և փորձեք անտեսել կամ հաճույք ստանալ ցուցադրվող գովազդից 🙂
Ի դեպ, ՉՄՈՌԱՆԱՔ մեր մասին․ եթե Ձեզ մոտ ակտիվանա նոր հնարավորությունը, անպայման կիսվեք մեզ հետ։
Leave a Reply