Առաջխաղացումը Instagram-ում

Այն մասին, որ Instagram-ն այսօր սոց․ ցանցերի առաջատարներից մեկն է համարվում, բազմիցս խոսվել է և դրա մասին է վկայում այն, որ Instagram-ի օգտատերերի թիվն անցել է 700 միլիոնը:

Գեղեցիկ լուսանկար կամ հետաքրքիր տեսանյութ, հեշթեգների ճիշտ օգտագործում և Դուք կգտնեք Ձեր լսարանը: Հենց սա է պատճառը, որ օր օրի ավելի ու ավելի շատ բրենդեր են Instagram-ն օգտագործում որպես առաջխաղացման հարթակ և համոզվում, որ հաճախորդներին գրավելու համար այն հիանալի և արդյունավետ միջոց է:

Եվ եթե ցանկանում եք պարզել, թե առաջխաղացման ժամանակ ինչի վրա պետք է կենտրոնանաք և ինչին ուշադրություն դարձնել, ապա հետաքրքիր և օգտակար փաստերով լի մեր այս նյութը կօգնի Ձեզ:

1. Հեղինակային հեշթեգներ

Այսօր հնարավոր չէ պատկերացնել smm-ն առանց հեշթեգների: Դրանք ոչ միայն օգնում են դասակարգված կոնտենտ ունենալ, այլև մարքեթինգային արշավների շարժիչ ուժն են համարվում:

Բացի այդ, Instagram-ում հեշթեգներով հրապարակումները 12,6%-ով ավելի շատ ներգրավվածություն են ունենում: Եվ չնայած ամեն հրապարակման համար կարող եք օգտագործել մինչև 30 հեշթեգ, մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակվել 11-ով:

Առաջխաղացման, ինչպես նաև էֆֆեկտիվ կոնտենտ ունենալու  լավագույն տարբերակը սեփական հեշթեգի կիրառումն է, որն իրականում նաև բավականին տարածված է. Instagram-ում ամեն 10 հեշթեգից 7-ը պատկանում է որևէ բրենդի:

Օրինակ մենք հրապարակումներ անելիս օգտագործում ենք մեր հեղինակային հեշթեգը՝ #Smartology-ին:

 

2. Բիզնես էջերի աճը

Խոսելով Instagram-ի մասին չենք կարող չնշել դրա դինամիկ աճի մասին: Օրիանակ eMarketer-ի տվյալներով եթե ԱՄՆ-ում 2016-ին բրենդերի միայն 48,8% էին օգտագործում այս հարթակը, ապա այսօր այդ թիվն աճել է՝ հասելով 70,7%-ի:

smm, instagram, продвижение в инстаграме, статистика instagram, контент-маркетинг

Այսօր բիզնես էջերի թիվը Instagram-ում հասնում է 8 միլիոնի, որոնց աճին է նպաստում  նոր և օգտակար ֆունկցիաների,  գովազդային զանազան գործիքների, ինչպես նաև կոնտակտային տվյալների բաժնի ավելացումը:

 

3. Բիզնես էջերի լայն տարածումը

Եվ այսպես, բիզնես էջի գլխավոր առավելությունն այն է, որ այստեղ կարող եք ավելացնել այնպիսի տվյալներ ինչպիսիք են հեռախոսի համարը կամ էլ․ փոստի հասցեն և ակտիվացնել CTA կոճակները։ Իսկ սովորական էջից անցումը բիզնես էջի այնքան էլ բարդ գործընթաց չէ, պարզապես ընկերությունը պետք է ունենա Facebook-յան էջ։

Բիզնես էջերն այնքան տարածում են գտել, որ այսօր Instagram-ի օգտատերերի 80%-ը հետևում են գոնե մեկ բիզնես էջի, իսկ 60%-ն էլ այդ հարթակի միջոցով են իմանում որևէ ապրանքի կամ ծառայության մասին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ օգտատերերի նվազագույնը 30%-ը գնում են այն ապրանքը, որը տեսնում են այդտեղ։

Համաձայնեք, որ վատ ցուցանիշներ չեն։ Դեռ ավելին 2017-ի մարտի դրությամբ մոտ 120 մլն․ օգտատեր Instagram-ի միջոցով այցելել է բրենդի կայք, զանգահարել կամ նամակ է գրել։ Եվ հենց այս քայլերով էլ կարող եք ենթադրել, որ օգտատերերը հետաքրքրված են և դիտարկենք նրանց որպես պոտենցիալ հաճախորդ։

 

4. Instagram գովազդից ստացված եկամուտը

2017-ի մարտի տվյալներով Instagram-ում գովազդ տեղադրող օգտատերերի թիը կազմում է մոտ 1 մլն։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ բիզնես էջերի ի հայտ գալուց հետո մոտ մեկ տարվա մեջ այդ օգտատերերի թիվը ավելացել է 800 հազարով։

Նույնիսկ eMarketer -ը դեռևս 2015-ին արված իր հետազոտություններից հետո նշել էր, որ Instagram-ի 2017-ի գովազդից ստացված եկամուտը կարող է լինել մոտ 2,81 մլրդ դոլլար, որը Facebook-ի ընդհանուր եկամտի 10%-ն է կազմում։ Բացի այդ, կանպատեսվում է, որ Instagram-ը  գովազդից ավելի շատ մաքուր շահույթ կստանա, քան օրինակ Google-ը կամ Twitter-ը։

smm, instagram, продвижение в инстаграме, статистика instagram, контент-маркетинг

Եվ ուշադրություն․ կարծես թե Instagram-ն արդեն անցել է կանխատեսված ցուցանիշների սահմանը։ Ըստ ընկերության տրված գնահատականի 2017-ի վերջին գովազդից ստացված եկամուտը կկազմի 4 մլրդ դոլլար։

 

5. Վիդեոգովազդ Instagram-ում

Իսկ գովազդային արշավների ժամանակ վիդեոներ օգտագործում ե՞ք։ Եթե ոչ, ապա իզուր․ այսօր դրանք բավականին տարածված են և կազմում են գովազդային հրապարակումների 25%-ը։

Ձեր տեսանյութը կարող է տևել 60 վայրկյան, կամ ավելի շատ, բայց ըստ Wista-ի տվյալների որքան երկար է տեսանյութը այնքան ընկնում է դրա ներգրավվածությունը։ Ձեր խնդիրն է գրավել լսարանին առաջին 30 վայրկյանի ընթացքում, որպեսզի նրանց մոտ ցանկություն առաջանա դիտել տեսանյութը մինչև վերջ։

 

smm, instagram, продвижение в инстаграме, статистика instagram, контент-маркетинг

 

Եվ հիշեք, եթե ցանկանում եք որևէ տեղեկություն տալ օգտատերերին, ապա չմոռանաք սուբտիտրների մասին։ Facebook-ում տեսանյութերի 85% դիտում են առանց ձայն։ Նույնը կարելի է ասել նաև Instagram-ի մասին։

Վիդեոգովազդը լայն կիրառում ունի այնպիսի բրենդերի մոտ, ինչպիսիք են Lululemon-ը, Ford-ը, MTV-ին և  Disney-ը։ Բերենք Lululemon-ի օրինակը․ տեսանյութի տարածումից մի շաբաթ հետո այն 2 անգամ ավելի շատ ներգրավվածություն ապահովեց, քան լուսանկարը։

Այնպես որ, Ձեր գովազդային արշավը կազմակերպելիս հաշվի առեք այս փաստերը և օգտագործեք վիդեոգովազդը առավելագույն արդյունքի հասնելու համար։

Բայց հիշեք, որ Ձեր տեսանյութերը պետք է ինչ-որ բանով տարբերվեն համացանցում տարածված բազմաթիվ այլ տեսանյութերից։

 

6. Instagram Story-ները մարքեթինգում

Չնայած նրան որ Instagram story-ները մոտ մեկ տարի է ինչ հայտնվել է մեր կյանքում, բայց այն արդեն հասցրել է ակտիվ օգտատերերի քանակով անցնել Snapchat -ից և դառնալ ամենակիրառելի և տարածված գործիքներից մեկը։

Պատկերացնում եք օրական մոտ  250 մլն մարդ օգտվում է Instagram Stories-ից։ Սա հսկայական ցուցանիշ է, որն էլ մարքեթոլոգներին դրդում է ավելի հաճախ օգտագործել story-ները։ Այդ մասին արդեն խոսել ենք և ներկայացրել օրինակներ մեր այս նյութում։

Իսկ այս հարթակում գովազդային արշավների արդյունավետության մասին փաստում են մի շարք խոշոր ընկերություններ։ Հայտարարություններ մեջ կարող եք տեղադրել ֆոտո կամ վիդեո, որը կհայտնվի օգտատերերի story-ների միջև։ Օրինակ AirBnB-ը արդեն իսկ փորձարկել է դրա արդյունավետությունը, և ըստ իր տվյալների գովազդի արձագանքը 2 անգամ ավելի շատ էր։

7. Գեոթեգեր և ներգրավվածություն

Միայն չասեք, որ չեք օգտագործում գեոթեգերի հնարավորությունը։ Հրապարակումները, որտեղ կոնկրետ նշված է վայրը ունեն 79%-ով ավելի բարձր ներգրավվածություն։

smm, instagram, продвижение в инстаграме, статистика instagram, контент-маркетинг

Առաջխաղացման ռազմավարությունը մշակելիս չմոռանաք այս անվճար, բայց արդյունավետ գործիքի մասին։ Սա ևս մի հիանալի հնարավորություն է ապահովել ներգրավվածություն և գրավել օգտատերերի ուշադրությունը։

 

8. Չափից շատ ինֆորմացիա

Բացի այն որ Instagram-ը մյուս սոց․ ցանցերի համեմատ լսարանի հետ փոխազդեցության ամենաբարձր ցուցանիշներն ունի, այն նաև գերծանրաբեռնված է հրապարակումներով։

Պատկերացնում եք օրական մոտ 95 մլն նկար է հայտնվում ցանցում։ Եվ նոր ալգորիթմի շնորհիվ կոնտենտի միայն 70%  է ցուցադրվում էջի պատին։ Այն ցուցադրում է հրապարակումներ ելնելով նախկին ներգրավվածությունից և օգտատերերի վարքագծից։

Կարող եք առավելագույնս օգտագործել Instagram-ի գործիքները, հաճախակի story-ներ և live-եր, որոնք կապահովեն օգտատերերի հետ փոխազդեցությունը։ Ինչպես նաև նշեք նկարի վայրը, ունեցեք հատուկ հեշթեգ, որոնք կօգնեն օգտատերերին այդ ահռելի ինֆորմացիայից գտնել Ձեր հրապարակումը։

 Դե ինչ, հաշվի առեք այս ցուցանիշները առաջխաղացման ռազմավարությունը մշակելիս, չմոռանաք, որ Instagram-ն անընդհատ փոփոխվում և թարմացվում է, այնպես որ փորձեք օգտագործել բոլոր գործիքներն ու հնարավորությունները, և մի մոռացեք Ձեր լսարանի հետ պահել ակտիվ փոհհարաբերություններ։
Իսկ մենք սպասում ենք Ձեր մեկնաբանություններին և արդյունքներին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*