5 գործիք Instagram առաջխաղացման համար

Instagram-ն այսօր դարձել է մեր կյանքի մի մասնիկը․ like, follow, story, hashtag, tag․․․

Համոզված ենք, որ արդեն ծանոթ եք բազում հնարքների, գործիքների, վերլուծությունների և գրեթե ամեն ինչի հետ։ Բայց իրականում Instagram-ն այնքան արագ է զարգանում և թարմացվում, որ դրա հետ մեկ տեղ փոխվում են առաջխաղացման մեթոդները։

Մենք մեր հերթին հավաքել ենք օգտակար գործիքների, ծառայությունների շարք, որոնք Ձեզ հաստատ դուր կգան և կհեշտացնեն Instagram-յան Ձեր գործունեությունը։

Դե արդյունավետության մասին կլռենք․ հետո Դուք մեզ հետ կկիսվեք 😉

 

Hootsuite

  • Նախորոք պատրաստել կոնտենտը

  • Վերլուծել լսարանի վարքը

  • Վերահսկել էջի նշումները, հիշատակումները, նամակները և այլ գործողությունները։

Այս ամենից կարող եք անվճար օգտվել 30 օր, սակայն հետո պետք է օգտվեք վճարովի տարբերակից։ Վերջինիս արժեքն էլ սկսվում է 19$-ից։

Crowdfire

  • Ցույց է տալիս այն օգտատերերին, ովքեր Ձեզ պատասխան follow չեն արել,
  • Տեսնում եք ովքեր են հետևում կամ դադարել են հետևել Ձեզ,
  • Տալիս է այն օգտատերերի ցուցակը, ովքեր հետևում են Ձեր էջի թեմատիկային մոտ էջերին,
  • Նշված ժամին հրապարակում է հետաձգված փոստերը։

Այստեղ առկա է և անվճար և վճարովի տարբերակներ։ Վճարովի տարբերակը սկվում է 10$-ից։

 

Buffer

  • Նախորոք պատրաստում է նկարագրությամբ, նկարով և հեշթեգներով հրապարակումներ,
  • Հարմար է ինչպես համակարգչից, այնպես էլ հեռախոսից աշխատելու համար։

Եթե ընտրում եք անվճար տարբերակը, ապա Ձեզ հասանելի է լինում աշխատանքը միայն մեկ սոց․ ցանցի հետ և նախորոք մինչև 10 փոստ պատրաստելու հնարավորությունը։

 

Social Insight

  • Հետևում է էջի ամբողջական ստատիստիկային,
  • Էջի ստատիստիկայից ելնելով խորհուրդ է տալիս հրապարակման լավագույն ժամը,
  • Հնարավոր է ստեղծել կոնտենտ պլան և ճիշտ ժամանակին հրապարակել անհրաժեշտ կոնտենտը։

Ծրագիրն առաջարկում է 3 վճարովի տարբերակ։ Բայց կարող եք անվճար փորձարկել այն 14 օրվա ընթացքում։

 

Hashtagify

  • Ներկայացնում է առավել շատ օգտագործվող հեշթեգները,
  • Հրապարակման համար մշակում է թեմատիկ հեշթեգներ,
  • Ներկայացնում է ստատիստիկա ամեն հեշթեգի համար։

Ծառայությունից կարող եք 10 օր անվճար օգտվել, որից հետո պետք է ընտրեք վճարովի տարբերակներից մեկը։

Ի դեպ, սահմանափակ հնարավորությունների դեպքում հեշթեգներից կարող եք օգտվել կիայն Twitter-ի համար, իսկ այ Instagram-ի ստատիստիկայի համար պետք է վճարել։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*