
Այսօր սոց․ ցանցերն այնքան արագ են փոփոխությունների ենթարկվում և նոր գործիքներ ավելացնում, որ սկսում ենք նույնիսկ մոռանալ դրանց նախկին տեսքը։ Էլ չենք խոսում տարբեր փորձարկումների մասին, որոնց ժամանակ որոշ օգտատերերին հասանելի են դառնում մի շարք հնարավորություններ, սակայն շատ կարճ ժամանակով։
Այդպիսի դինամիկ արագությամբ զարգացող սոց․ ցանցերից մեկն էլ Instagram-ն է ?
Նույնսիկ եթե Instagram-ի ակտիվ օգտատեր չենք, անհնար է նկատած չլինեք դրա թարմացումները։ Բայց այնուամենայնիվ մենք որոշել ենք վերհիշել վերջին շրջանի փոփոխությունները և ներկայացնել Ձեզ։ Եթե որևէ մեկը չեք կիրառել դեռ, ապա հիմա հենց ժամանակն է։
Իսկ եթե որևէ թարմացում բաց ենք թողել, սպասում ենք Ձեր լրացումներին ?
1․ Փոխվել է գովազդային հղումների ցուցադրությունը․
Այսինքն՝ ծանոթ եք չէ՞ Facebook-ի canvas գործիքին, այստեղ էլ կարծես նույն սկզբունքն է գործում։ Այսպես, երբ սեղմում եք գովազդային հայտարարության վրա, ապա ոչ թե գնում եք դրա կայքը, այլ շատ արագ բացվում է մի պատուհան, որն ավելի արագ է բեռնվում։
2․ Instagram stroy-ները տեղափոխել Facebook
Կարծես Facebook-ի story-ները այդքան էլ տարածում չգտան, ինչպես Instagram-ինը, երևի դրա համար էլ ընկերությունը որոշեց օգտատերերին հնարավորություն տալ Instagram story-ները տեղափոխել Facebook։ Աշխատեց, թե ոչ դժվար է ասել։
Բայց դատելով այն փաստից, որ այդ կոճակը մի մասի մոտ հասանլի չէ, կարող ենք ենթադրել, որ այն փորձնական շրջանում է և մոտ ժամանակներս հասանելի կլինի բոլորին։
Իսկ Ձեզ մոտ կոճակն ակտիվ է՞ ?
3․ 800 մլն օգտատեր
Սոց․ ցանցը սեպտեմբերին հայտարարություն տարածեց, որ իր ակտիվ օգտատերի թիվը հասել է 800 միլիոնի։ Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ էր հատել 700 մլն․-ի շեմը։
Պատկերացնում ե՞ք, օրական 500 մլն մարդ օգտվում է Instagrm-ից։ Սա ահռելի ցուցանիշը, որը աճում է օր օրի։
4․ Instagram Story ցանկացած պահի արված լուսանկարից
ՎԵՐՋ 24 ժամին
ՎԵՐՋ տարբեր ծրագրերին
ՎԵՐՋ նկարը screen անելուն
Instagram-ը հանեց ժամային սահմանափակումը և հնարավորություն տվեց story-ներում տեղադրել ցանկացած պահի արված լուսանկար։
5. Հարցում Instagram story-ներում
Այսուհետ կարող եք հարցում անցկացնել story-ում ու միանգամից էլ տալ քվեարկելու հնարավորություն։
Ուղղակի սեղմեք վերևում գտնվող սթիքերների կոճակի վրա, այնտեղից ընտրեք հարցման գործիքը և գրեք ցանկացած հարց ու ավելացրեք ցանկացած պատասխան։ Այնուհետև ուղղակի սպասեք Ձեր հետևորդների պատասխաններին:
6․ Story-ներն ուղարկեք direct-ով այլ օգտատերերի
Instagram-ն ավելացրեց ևս մի հնարավորություն story-ներում։
Այսուհետ դրանք դիտելիս կարող եք ոչ միայն direct-ով պատասխան նամակ ուղարկել տվյալ օգտատիրոջը, այլև այդ story-ին ուղարկել մեկ այլ օգտատիրոջ։
7․ Branded Content
Սեպտեմբերին Instagram-ը բիզնես էջերում բրենդերին նշելու հնարավորություն ավելացրեց։ Այսինքն՝ գովազդային հրապարակում անելիս կարող եք նշել գովազդատուին։
Բացի այդ կարգավորումներում հնարավորություն կա նշելու, թե որ էջերին եք թույլ տալիս նշել Ձեր էջը իրենց գովազդային հայտարարություններում։
8․ Նոր դիզայն
Հիշում ե՞ք նախկինում տեսանյութերը տեղակայված էր վերևում փոքրիկ ուղանկյան տեսքով։ Հիմա դրանք տեղափոխել են մի անկյունի վրա և տվել են քառակուսի տեսք։
Հետաքրքիր է՝ որն է պատճառը․ հայնի չէ։ Բայց հուսանք Ձեզ դուր կգա և կհարմարվեք նոր դիզայնին։
Թերևս փորձեցինք ներկայացնել վերջին փոփոխություններն ու թարմացումները։ Եթե կան հետաքրքիր նորություններ, որոնք մենք բաց ենք թողել անպայման կիսվեք մեզ հետ։
Leave a Reply