
Բոլորս էլ գիտենք, որ բրենդի Facebook-յան էջից շատ բան է կախված։ Յուրօրինակ, գրավիչ և գրագետ կոնտենտը ոչ միայն գրավում է օգտատերերին, այլև ապահովում է պոտենցիալ հաճախորդների աճը։
Եվ այսպես, եթե չգիտեք ինչպես ստանալ հետաքրքիր և օրիգինալ էջ, մի՛ տխրեք, դրա համար կանք մենք ?
Եկեք միասին վերլուծենք ամենահայտնի և հաջողակ բրենդերի Facebook-յան էջերը և գտնեք ոգեշնչման աղբյուր։
Starbucks
Նախ ամենահետաքրքիրը․ ուշադրություն դարձրեք cover-ին։ Ընկերությունը ակտիվորեն օգտագործում է վիդեոյի հնարավորությունը և էջին հաղորդում գրավիչ տեսք։ Այ օրինակ ներկա պահին այնտեղ տիրում է աշնանային տրամադրություն ))
Բացի այդ, էջում կգտնեք հետաքրքիր կոնտենտ, տարբեր տեսանյութեր, սուրճի գրավիչ լուսանկարներ, ինչպես նաև մեկնաբանություններում ակտիվորեն շփվում է օգտատերերի հետ;
Disney
Վիդեո cover-ի օգտագործման ևս մի ստացված օրինակ։
Դե գլխավոր նկարում հանգրվանած Disney-յան ամենահայտնի դեմքի՝ Միկի մասին խոսք չկա, իսկ այ cover-ում պարբերաբար տեղադրվում են հետաքրքիր վիդեոներ, որոնք տեղեկացնում են սպասվող պրեմիերաների մասին։
Nike
Ոչ մի վիդեո, ոչ մի գունեղ կերպարներ․ դասական տարբերակ։
Nike-ի օրինակն էլ ապացուցում է, որ հնարավոր է հետաքրքիր լինել նույնսիկ մինիմալությամբ։ Պարզապես լոգո գլխավոր նկար փոխարեն և «Just do it» կարգախոս։
Red Bull
Red Bull-ը թևեր է տալի՞ս։ Հենց այդ թևերից էլ սկսվում են արկածները։ Իսկ այ այդ արկածների վիդեոներն էլ հայտնվում են ընկերության ֆեյսբուքային պատին։
Բացի միայն վիդեոները չէ, որ գրավում են օգտատերերին։ Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է իրենց թեմատիկային համապատասխան զվարճալի միջոցառումներ։
NESCAFÉ
Սրճային հետաքրքրություն ))
Գրավիչ, հետաքրքիր ու յուրօրինակ նկարներ, տարբերվող կոնտենտ, սուրճի բաղադրատոմսեր և խաղեր։ Ուղղակի նայեք ինքներդ 😉
ZARA
Ինքնաոճ լուսանկարներից բացի, տեսանյութեր ետնաբեմից, նորությունների ներկայացում cover-ի միջոցով և առցանց խանութի առկայություն։ Ահա և հանրահայտ ZARA-ի օրինակը։
Nutella
Քաղցրակերների դրախտը )
Գունեղ նկարներ, իդեալական նախաճաշի տարբերակներ և gif-եր ու վիդեոներ, որոնց կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք։ Փորձեք ինքներդ 😉
Leave a Reply