
21 դարում Google-ը դարձել է բոլորի լավագույն ընկերը։ Այն գտնում է ցանկացած բան, տալիս է ամենատարօրինակ հարցերի պատասխանները, ցույց է տալիս անիրականն ու անհնարինը․ մի խոսքով Google-ն անում է ամեն ինչ, այն ամենա-ամենան է ?
Չե՞ք հավատում։ Հաաա, իհարկե, հավատում եք ))
Իսկ որ մեր լավագույն ընկերը նաև հիանալի խաղընկեր է գիտեի՞ք։ Դե եթե գիտեք` եկեք միասին վերհիշենք նրա զվարճալի ֆունկցիաները, իսկ եթե դեռ չգիտեք, ապա շտապե՛ք։
Պատկերացրեք, որ ազատ ժամանակ կարող եք ուղղակի X/O խաղալ Ձեր ինտերնետ ընկերոջ հետ 😉
Goolge-ի հետաքրքիր և թաքնված ֆունկցիաները․
1․ Sonic the Hedgehog – որոնման դաշտում գրում եք այս արտահայտությունը և աջ կողմում հայնտված Sonic-ի հետ սկսում խաղալ 😉 Սեղմեք անկյունում հանգրվանած Sonic-ի վրա և այն կսկսի պտտվել և թռվռալ, իսկ եթե սեղմեք 25 անգամ, ապա այն կվերածվի Super Sonic-ի։
2. Spinner – գրում եք spinner և ամենաթրենդային խաղալիքը վայլում նաև օնլայն ))
Կարող եք ընտրել նաև թվային տարբերակը․
3. Tic tac toe – Դպրոցական տարիների ամենասիրելի խաղը՝ X/O
4․ Fun Fact – գրում եք fun fact և կարդում հետաքրքիր և զվարճալի փաստ։
5․ Solitaire – չգիտենք ինչու, բայց դե այս խաղը նաև օնլայն ?
6․ PAC-MAN
7․ What sound does a zebra make – գրում եք այս արտահայտությունը և լսում, թե որ կենդանին ինչ ձայն է հանում․
8․ Breakout – գրում եք Breakout և խաղում ամենահայտնի արկադային խաղերից մեկը․
Leave a Reply