Բոտերի նոր խմբաքանակ

Telegram -ն իր բոտոներով օր օրի ավելի տարածված և սիրելի է դառնում։ Դեռ չունե՞ք ?

Ժամանակն է արդեն, սկսեք օգտագործել։ Միայն պատկերացրեք կարող եք մի բոտի շնորհիվ բարելավել անգլերենը, գտնել և ներբեռնել ցանկացած գիրք, ստանալ անսահմանափակ ծավալով անպիկ և բազում այլ հնարավորություններ, որոնց մասին միայն երազել կարող էինք։

Արդեն իսկ պատմել ենք մի շարք բոտերի մասին, այսօր էլ կներկայացնենք հերթական հետաքրքիր ու օգտակար բոտերի շարքը։

@GetMusicBot  – Բոտ, որը գտնում և բեռնում է ցանկացած երգ SoundCloud-ից և տեսանյութ YouTube-ից։

@Best_Music_bot – Երաժշտասերներ, իսկ այս մի բոտն էլ ամեն օր ուղարկում է այդ օրվա ամենատարածված երգերը։ Այնպես որ, այլևս նոր երգեր որոնելու կարիք չեք զգա և հաճախակի կթարմացնեք Ձեր երգացանկը։

Картинки по запросу music bot

@storebot – Բոտերի խանութ․ Այո՛, այո՛, այս մեկին էլ կարող ենք այդպես անվանել, քանի որ այստեղ կարող եք գտնել ցանկցած բոտ։ Ուղղակի նշում եք լեզուն, թեման և այլ հատկանիշներ։

@kinomanbot – Պատահել է չէ, որ ֆիլմ փնտրելն ավելի երկար է տևում, քան հենց ֆիլմը։ Այս բոտը կօգնի կրճատել որոնման ընթացքը։ Եվ այսպես՝ ԲՈՏ-ԿԻՆՈՄԱՆ

@Weatherman – Առավոտյան միայն սուրճ բավարար չէ, առավոտյան պետք է նաև ճշտել սպասվում է անձրև, թե ոչ։ Բոտ, որը փոխարինում է Գագիկ Սուրենյանին ))

@grammarnazibot – ԲՈՏ-ՓՐԿԻՉ։ Այս բոտը ուղղում է Ձեր ուղարկած տեսքստի սխալները և հետ ուղարկում ճիշտ տարբերակը։ Գրեք անսխալ 😉

@country_bot – Դրոշներ, երկրներ․․․ Համարում ե՞ք Ձեզ գիտակ, եկեք ստուգենք, քանի երկրի դրոշ կճանաչեք։

@zombiebot – Իսկ հիմա ամենատարօրինակ բոտը՝ ԶՈՄԲԻ-ԲՈՏ ))

@nationalgeographic_bot – National Geographic-ի լավագույն լուսանկարները ամբողջ աշխարհից, թեման ընտրելու հնարավորություն և ուղղակի հրաշք բոտ։ Վայելեք։

@footballquizbot – Մի բոտ էլ ֆուտբոլասերների համար։ Եթե իսկապես Ձեզ համարում եք այս սպորտաձևի վառ երկրպագու, ապա փորձեք Ձեր ուժերը այս բոտի առաջարկած վիկտորինաներում։

@deagle_bot – Այս բոտը գիտի, թե որ թվականին և որտեղ ինչ է տեղի ունեցել հենց այս օրը։ Եթե հետաքրքիր փաստերի սիրահար եք, ապա անպայման կգնտահատեք այս ԲՈՏ-ՕՐԱՑՈՒՅՑԻՆ։

@gymbossbot – Մարզասրահ գնալու ժամանակ չկա՞։ Ուրեմն ժամանակն է օգտվել օնլայն մարզիչից 😉

@ComplBot Այ սա հաստատ աղջիկները կգնահատեն  )) Բոտին ուղարկում եք Ձեր լուսանկարը և ստանում մեկնաբանություն, հաճոյախոսություն։ Փորձեք, ազատվեք հավերժ տանջող հարցից՝ ինչպիսի տեսք ունեք այսօր )))

@simplewine_bot  – Հատուկ գինու սիրահարների համար։ Բոտ, որը կօգնի ընտրել գինու ամենալավ տարբերակը երեկոյի համար։

@delorean_bot – Տեղափոխվեք ապագա և զրուցեք Ձեզ հետ։ Կամ ուղղակի գրեք ինքներդ Ձեզ նամակ ապագայի համար ))

@InstaRusBot – Եվ իհարկե Instagram․ Բոտ, որը հնարավորություն կտա բեռնել նկարներ Instagram-ից։

@alisearchbot@ebayglobalbot@amazonglobalbot – AliExpress, Ebay և Amazon։ Կարիք չկա ներկայացնելու, ուղղակի որոնեք ցանկացած ապրանք և վերջ։

Բոնուս

@Armenia – Իսկ վերջում կառաջարկենք ոչ թե բոտ, այլ channel: Հետևեք և վայելեք Հայաստանի ամենագեղեցիկ լուսանկարներն ու ամենահետաքրքիր զբոսաշրջային վայրերի մասին տեղեկատվությունը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*