
Insagram-ը կամ Facebook-ը ջնջել է՞ տեսանյութը․ էլի ու էլի երաժշտության խնդիր ?
Լավ, իսկ ինչպե՞ս ազատվել այս խնդրից, ինչպե՞ս հանգիստ սրտով տեսանյութ հրապարակել և չվախենալ դրա հեռացումից, կամ վերջապես, որտեղի՞ց գտնել այդ թույլատրելի երաժշտությունը։
Այստեղ օգնության ենք գալիս մենք 😉
Նախ, ինչու՞ են հեռացվում տեսանյութերը․
Պարզվում է ցանկացած երաժշտություն ունի իր հեղինակը։ Պատկերացնում ե՞ք, և դա էլ բավական չէ, այդ հեղինակները իրականում բավականին ժլատ են և չեն ցանկանում կիսվել իրենց ստեղծագործությամբ։ Ուստի այստեղ սկսում է գործել հեղինակային իրավունքը, և սոց․ ցանցերն էլ ակտիվորեն հեռացնում են այն տեսանյութերը, որոնցում հնչում է որևէ երաժշտություն։
Լավ իսկ որտեղի՞ց գտնել համապատասխան երաժշտություն․
Կան, իրականում կան անհեղինակ երաժշտություններ, կամ ուղղակի դրանց հեղինակները ժլատ չեն ))
Ուղղակի պետք է գտնել դրանք և հենց դրանք օգտագործել։ Լավ, գտնելու հարցում էլ մենք Ձեզ կօգնենք 😉
Օրինակ՝ VK-ից կարող եք գտնել մոտ 3.000 այդպիսի երաժշտություն, կամ էլի VK , բայց արդեն 15․000 տարբերակով,
երաժշտությունը ընդամենը մեկ քայլով կարող եք բեռնել նաև YouTube-ից,
ու էլի VK` իր անհեղինակ երաժշտությամբ, ու էլի մի հարթակ՝ dig.ccmixter
audionautix-ի դիզայն այդքան էլ լավը չէ, բայց ունի որոնման հնարավորություն,
օգտվեք նաև Free Music Archive -ից, որտեղ հասանելի է 100․000 տարբերակ և որոնման համակարգ,
իսկ այ այստեղ կգտնեք ամեն-ամեն ինչ, իրոք 😉
Կամ կարող եք կիրառել այլ խորամանկություններ՝ ալգորիթմին մոլորեցնելու համար։
Օրինակ ձայնագրեք Ձեր հավանած երաժշտությունը ձայնագրիչի վրա, կամ հենց տեսանյութի նկարահանման ժամանակ որպես հետևի ֆոն օգտագործեք այն։ Կարող եք նույնիսկ մի փոքր արագացնել կամ դանդաղացնել այն։
Մի խոսքով, օգտվեք մեր առաջարկած տարբերակներից մեկից կամ մտածեք հետաքրքիր լուծում, ինչու չէ, նաև կիսվեք մեզ հետ 😉
Leave a Reply