
Եթե Instagram, ապա #hashtag, եթե #hashtag, ապա առաջխաղացում, ճանաչում, հայտնիություն․․․ Լավ հիմա սկզբից 😉
Ձեզ ենք ներկայացնում մեր նոր նյութերի շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի էջերի հաջողված օրինակները։
Ուսումնասիրեք, վերլուծեք, մոտիվացվեք և ինչու ոչ, Դուք էլ ստեղծեք նման վիրուսային էֆֆեկտով հեշտեգներ 😉
Airbnb
#WeAccept
Հանրահայտ Airbnb ընկերությունը այս տեսանյութը իր Instagram-յան էջում տեղադրեց այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակեց ներգաղթի հետ կապված արգելքները։ Մասնավորապես տեսանյութում ներկայացվում են տարբեր ազգության մարդիկ, ովքեր ասում են․ «Անկախ նրանից, թե դուք ով եք, որտեղից, ինչ ազգության կամ ում եք ենթարկվում, մենք հավատում ենք, որ մենք բոլորս կապված ենք։ Որքան շատ մարդ է դա ընդունում, աշխարհն այնքան գեղեցիկ է դառնում»։
Եվ․․․ Տեսանյութի հրապարակումից հետո #WeAccept հեշթեգը դարձավ վիրուսային ?
Այս արգելից բացի Airbnb-ը ուներ նաև սեփական պատճառները նման հրապարակում անելու համար։ Ընկերությունը կասկածներ ուներ, որ իրենց որոշ գործընկերներ տարբեր մարդկանց տարբեր մոտեցումներ են ցուցաբերում՝ կախված իրենց մաշկի գույնից։
Ընկերությունը նշում էր, որ ցավալի է, որ Airbnb-ի հյուրերի մի մասը հանդիպում են խտրականությունների, իսկ դա հակասում է ընկերության արժեքներին։
Ինչևէ, անկախ այն բանցից, թե ընկերությունն ինչ նպատակ էր հետապնդում #WeAccept հեշթեգը կիրառելիս, այն շատ արագ տարածվեց և սիրվեց օգտատերերի կողմից։ Եվ դրան նպաստեցին հիմնականում 2 կարևոր գործոն․ առաջինը, որ անդրադարձել էր թեժ քննարկվող թեմայի, և երկրորդը, որ տեսանյութը արտահայտում էր բրենդի գլխավոր գաղափարախոսությունը։
Դե ինչ, փորձեք գտնել այնպիսի թեմա, որն արդիական է և քննարկվող, համապատասխանեցրեք այն Ձեր բրենդին, եղեք կրեատիվ, փորձեք, փորձարկեք և հասեք հաջողության 😉
Leave a Reply