Վիրուսային #հեշթեգի հաջողված օրինակներ (Red Bull)

Շարունակում ենք ներկայացնել վիրուսային հեշթեդների օրինակներ։ Հիշում ե՞ք անցած նյութում ուսումնասիրեցինք Airbnb-ի #WeAccept հեշթեգի պատմությունը։

Այսօր էլ կխոսենք Red Bull-ի հետաքրքիր արշավի մասին։

 

Red Bull

#PutACanOnIt

 

 

Möge die Nacht mit dir sein ?? #halloherbst #autumnsky #putacanonit

Публикация от Red Bull Germany (@redbullgermany)

Ինչպե՞ս Red Bull-ը իրար խառնեց սոց․ ցանցերը․ շատ հեշտ ))

Ընկերությունն ուղղակի իր հետևորդներին առաջարկեց հրապարակել լուսանկարներն՝ օգտագործելով օրիգինալ հեշթեգը՝ #PutACanOnIt։ Եվ ընդամենը մի քանի ամիս ու 10 հազար լուսանկար:  Օգտատերերը հրապարակում էին նկարներ, որտեղ Red Bull տարան դրված է հեծանիվի, ինքնաթիռի, ընտանի կենդանիների և ինչի վրա ասես ))

Այս արշավն այնքան էր գրավել մարդկանց, որ նույնսիկ այլ խոշոր բրենդեր սկսեցին մասնակցել դրան։ Առաջինը Pepsi -ն էր, ով նմանատիպ ակցիա ստեղծեց Twitter-ում։

Բայց Red Bull-ն անպատասխան չթողեց )) Ընկերությունը հրապարակեց լուսանկար, որտեղ Red Bull -ի տարան առջևում է իսկ Pepsi-ինը ետևում։

Այս հետաքրքիր արշավից չցանկացավ հետ մնալ նաև Perrier-ը, որն էլ լուսանկարում առաջնային դիրքում դրեց իր ապրանքը։

 

Այս 3 ընկերությունների հակամարտությունը հեշթեգները դարձրեց բավականին տարածված և զվարճալի։

Այնպես որ հետևեք Red Bull -ի օրինակին․ ստեղծեք զվարճալի, հետաքրքիր որևէ արշավ․ մի մոռացեք հումորի մասին 😉

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*