10 գործիք վիզուալ կոնտենտի համար

Ի՞նչ է պետք օգտատերեի ուշադրությունը գրավելու համար․

Նախ և առաջ հետաքրքիր ու յուրօրինակ վիզուալ կոնտենտ։

Իսկ ի՞նչ է պետք այդպիսի կոնտենտ ստանալու համար․

Կարդալ մեր պատրաստած նյութը և օգտվել առաջարկված գործիքներից 😉

 

1․ Awesome Screenshot

Այստեղ կարող եք՝

  • ստանալ սքրինշոտեր (screenshot) ավելացնելով տարբեր տեքստեր, նշաններ և այլ պատկերներ,
  • ավելացնել սեփական նկարները,
  • նկարի կոնկրետ հատվածի վրա նշել, թողնել մեկնաբանություն և կիսվել արդյունքով։

 

2․ GIMP 

GIMP-ը տրամադրում է գործիքներ, որոնք անհրաժեշտ են բարձր որակի նկարների հետ աշխատելու համար։

Գրաֆիկական պատկերներ, նշաններ, կոլաժ, ինֆոգրաֆիկա․․․ ուսումնասիրեք ինքներդ ))

 

3․ Infogr.am

Կարծում ե՞ք ինֆոգրաֆիկա պատրաստելը չափազանց բարդ է։ Սխալվում եք․

Այս ծառայությունը հնարավորինս հեշտացնում է Ձեր աշխատանքը, այնպես որ ժամանակ մի կորցրեք ))

Բացի այդ այս կայքի օգնությամբ կարող եք ներկայացնել տարբեր հաշվետվություններ, գրաֆիկներ, քարտեզներ և այլն։

 

4․ Piktochart

Ինֆոգրաֆիկա պատրաստելու ևս մի հիանալի գործիք։

Կարող եք ստանալ գունեղ, հետաքրքիր և տարբերվող ինֆոգրաֆիկա կամ պրեզենտացիա՝ օգտագործելով ավելի քան 600 շաբլոններից մեկը, բազմազան ֆոնտերը, պատկերները, նշանները և այլն։

 

5․ Venngage 

Ստեղծեք ինֆոգրաֆիկա, որը մարդկանց դուր կգա․

Այս սկզբունքն է գործում Venngage-ում, ինչը հնարավորություն է տալիս ընդամենը 3 պարզ քայլով ստանալ ինֆոգրաֆիկա։ Թերևս միակ բարդությունը կլինի բազում հետաքրքիր տարբերակներից ընտրել մեկը։ Ուղղակի փորձեք․

 

6․ Adobe Creative Cloud

Թերևս Adobe-ն ներկայացման կարիք չունի, թե չէ՞ 😉

Adobe-ի մեզ ծանոթ և անծանոթ բոլոր ծառայությունները կարող եք գտնել այս կայքում։ Պարզապես ընտրեք դրանցից մեկը և անցեք գործի ))

 

7․ Camtasia  

Բումմմ, ներկայացնում ենք մի հետաքրքիր ծառայություն ))

Տեսանյութերի մշակման բավականին հեշտ տարբերակ։ Բացի այդ․ ծառայությունը կարողանում է ֆիքսել էկրանին տեղի ունեցող բոլոր գործողությունները + վեբ տեսախցիկինը + ձայները․․․ մի խոսքով փորձարկեք և մեզ հետ կիսվեք ))

 

8. GoAnimate

Պրոֆեսիոնալ անիմացիոն տեսանյութեր HD որակով․ դժվա՞ր է պատրաստվում, երկա՞ր, խա՞ռը․․․

Պատճառներ մի փնտրեք, ուղղակի օգտվեք այս ծառայությունից և 5 րոպե անց կստանաք այդ «դժվար» անիմացիան։

 

9․ GameSalad 

Երազել ե՞ք ստեղծել Ձեր սեփական խաղը․ երազանքներն իրականացնելու ժամանակն է ))

Բեռնում եք նկարներ, ձայն, երաժշտություն, մտածում սցենարը․ մի խոսքով ստեղծեք Ձեր խաղը 😉

 

10. Canva 

Դե իսկ վերջում չէինք կարող չնշել ամենահայտնի ու տարածված Canva-ի մասին ))

Շաբլոններ, ֆիլտրեր, պատկերներ ու էլի բազում-բազումմմ գործիքներ․ դե Դուք ինքներդ էլ գիտեք 😉

 

Ընտրեք Ձեզ համապատասխան գործիքը, ստեղծեք օրիգինալ կոնտենտ և տարբերվեք:

Չմոռանաք արդյունքով կիսվել նաև մեզ հետ 😉

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*