Instastory-ի համեղ օրինակ Heinz-ից

Instagram-ի story-ները և հատկապես այդտեղի գովազդը շատ կազմակերպությունների առաջխաղացման ամենասիրելի գործիքներից մեկն է դարձել։ Օրինակները բազում են, արդեն իսկ համոզված պետք է լինեիք ))

Բայց ընկերություններն ու նրանց գովազդային արշավները չեն դադարում զարմացնել․ միայն նայեք այս օրինակը, ինչպե՞ս կարող եք անտարբեր անցնել նման story-ի կողքով )

Ներկայացնում ենք Africa և Heinz ընկերությունների հաջողված գովազդային արշավը Սան Պաուլոյում։ Այն գրավիչ է, հետաքրքիր և անտարբեր չի թողնում հատկապես սոված մարդկանց ))

Այնպես որ, ուսումնասիրեք, վերլուծեք, փորձարկեք և կիրառեք նման օրինակներ Ձեր բիզնեսի առաջխաղացման համար 😉

Ոչ մի բարդ բան, բայց ֆանտաստիկ արդյունք․

Ուղղակի ընդմիջման ժամերին միացնում էին վճարովի գովազդ story-ների համար և նշում տարածաշրջանը։ Ու վերջ․ սոված օգտատերերին մնում էր միայն սեղմել դրա վրա և անցնելով ընկերության կաք՝ պատվեր կատարել։

Ընկերությունը նույնիսկ սկսեց Direct-ով օգտատերերին ուղարկել պատրաստման ընթացքի տեսանյութը։ Պատվերի սպասումը դառնում էր ոչ թե անտանելի, այլ հետաքրքիր ))

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*