
Ի՞նչ է landing page-ը․․․․ Լու՞րջ․․․ Լենդինգ էջ ))
Իսկ եթե լուրջ, Instagram-ում լենդինգ էջերն օգտագործվում են, որպեսզի օգտատերերին ուղորդեն դեպի հիմնական էջ կամ կայք։
Նկարն ավելի լավ կմեկնաբանի ?
Հետաքրքիր մոտեցում է չէ՞․ այ սա է լենդինգը 😉
Իսկ ինչպե՞ս պատրաստել․ շատ հեշտ ?
Քայլ 1․ Ընտրեք բարձր որակի նկար․ այն կարող եք ստեղծել ինքներդ կամ պատվիրել դիզայների մոտ։
Կարևոր․ նկարի լայնությունը պետք է լինի 1080px և օրինակ 360px 3 նկարի համար, կամ 1080px / 1080px՝ 9 նկարի և 1080px / 1440px՝ 12 նկարի համար։
Քայլ 2․ Կտրում ենք նկարը․ դրա համար imagesplitter -ում բեռնում եք նկարը և ընտրում քանակը։
Քայլ 3․ Եվ վերջ․ բեռնեք նկարներ Instagram` հետադարձ դասավորվածությամբ:
Այս հնարավորությունից կարող եք օգտվել նաև Ձեր էջում կարևոր հրապարակումներ հետաքրքիր ձևով մատուցելու համար 😉
Leave a Reply