
Twitter-ի հրապարակման նիշերի քանակն ավելացել է՝ 280 նիշ
Բայց լավ հրապարակումն իրենից չի ենթադրում ուղղակի նիշերին համապատասխան տեքստ կամ նկար․
Պետք չէ ֆիքսվել միայն տեղեկատվական կոնտենտի վրա․ եղեք հետաքրքիր և յուրօրինակ, հրապարակեք զվարճալի ու մտածված կոնտենտ, որպեսզի կարողանաք գրավել օգտատերերի ուշադրությունը։
Եկեք միասին ուսումնասիրենք հրապարակման մի քանի տարբերակ, որոնք կակտիվացնեն Ձեր էջը և առաջխաղացման համար կդրաձնեն առավել արդյունավետ։
1․ Ֆոտոկոլաժ
Անկասկած ցանկացած սոց․ ցանցում վիզուալ կոնտենտ ավելի մեծ ուշադրության է արժանանում, քան չոր տեքստը։ Ի դեպ վիզուալ կենտենտի համար արդեն իսկ առաջարկել ենք օգտակար գործիքներ։
Մարդկանց դուր է գալիս, երբ տեքստին կցում եք համապատասխան նկար՝ առավել արտահայտիչ դարձնելով այն։
Օրինակ հանրահայտ Oreo ընկերությունը իր «Oreo Snack Hacks» մարքեթինգային արշավի ընթացքում արեց այսպիսի հրապարակում ?
Լուսանկարում պատկերված է թխվածքաբլիթի օգտագործման հետաքրքիր այլընտրանքներ ))
Այսպիսի հեշտ տարբերակը հասկանալի և ընդունելի է ցանկացած լսարանի համար, ինչն էլ հանդիսացել է հաջողության գրավականն ու հաջողությամբ կատարեց իր առջև դրված խնդիրը՝ օգտատերերի ուշադրությունը ուղղեց դեպի բրենդը։
Միայն ուշադրություն դարձրեք նկարների որակին․ բարձր որակը խոսում է բրենդի հաջողության մասին և ցույց է տալիս, որ ընկերությունը հարգանքի է արժանի։ Իսկ այդպիսի բրենդի ապրանքներից ունենալու համար օգտատերերը գումար չեն խնայում ?
2. Խորհուրդներ
Ի՞նչ խորհուրդներ գրել․ ցանկացած )
Ցանկացած խորհուրդ, որ կարող եք տալ օգտատերերին կապված Ձեր ապրանքի հետ, կիսվեք դրանցով առանց երկմտելու։ Ուղղակի դուրս եկեք օգտատերերի հետ անմիջական կապի, շփվեք, կիսվեք փորձով, խորհուրդներով։
Այսօր մարդիկ այնքան զբաղված են, որ ամեն հարցում փորձում են գտնել հեշտ լուծում, այնպես որ Ձեր հրապարակումները կարող են շատ տեղին լինել և օգնել խնայել և՛ ժամանակը, և՛ էներգիան։
Մտածում եք՝ ինչ գործ կարող է ունենալ Twitter-ում սուպերմարկետը, ինչ հրապարակել բացի զեղչերի մասին տեղեկատվությունից․
Հետևեք Whole foods-ի օրինակին ?
Whole foods-ը հետաքրքիր կոնտենտի հետ որևէ խնդիր չունի․ այստեղ գրեթե միշտ հետաքրքիր և օգտակար խորհուրդներ են ու բաղադրատոմսեր։ Նրանք գիտեն ինչպես հետաքրքրեն իրենց լսարանին, նույնը կարող ես անել և ԴՈՒ ?
Բայց ընկերությունը միայն բաղադրատոմսերով կիսվելով չի սահմանափակվում։ Յուրաքանչյուր բաղադրատոմսի հրապարակման տակ առկա է «ավելացնել զաբյուղի մեջ» ֆունկցիան, որը հասանելի է բոլոր գրանցված օգտատերերին։ Ու սա հիանալի և աշխատող քայլ է․ այնպես որ մտածեք ))
3. Մրցույթներ
Մրցույթներ հիանալի աշխատում են բոլոր սոց․ ցանցերում։ Հենց լսարանը ստանում է հնարավորություն շահելու որևէ բան, այն անմիջապես ակտիվանում է և սկսում ավելի ինտեսիվ հետևել ընկերության գործունեությանը։
Միայն համոզվեք, որ Ձեր մրցույթի համար ճիշտ և գրավիչ մրցանակ եք ընրտել, սահմանել եք հեշտ կանոններ և ոչ բարդ պայմաններ։ Թեթև, փոքրիկ մրցույթը բավականին մեծ ուշադրության կարժանացնի Ձեր էջը։
4․ Հրապարակում հենց այդ պահին և չատեր
Հետաքրքիր, գունեղ իրադարձությու՞ն․ իսկ ինչու չտեղափոխենք Twitter․
Հենց այդ պահին տեղի ունեցող իրադարձության նկարներն ու հրապարակումները հիանալի միջոց են հետևորդների ուշադրությունը գրավելու և նրանց այդ ամենի մի մասնիկը դարձնելու համար։ Օգտատերերը կփորձեն տեղյակ լինել ամեն ինչից, ինչու ոչ, գնտել նաև իրենց նկարներում․ այնպես որ Ձեր ընկերության կամ ոչ Ձեր, ցանկացած հետաքրքիր իրադարձություն փորձեք լուսաբանել իրական ժամանակում։
Օրինակ այդպիսի ռազմավարություն ունի MTV-ին, որը American Music Awards-ի ժամանակ գերակտիվ էր սոց․ ցանցում և իր հետևորդներին էլ հրավիրում էր զրույցների։ Նրանք գործում էին հենց այդ պահին, հետաքրքրում էին լսարանին և ակտիվ ու էֆֆեկտիվ հաղորդակցվում նրանց հետ։
5․ Ձեր ընկերության իրադարձությունները
Եթե պլանավորում եք որևէ միջոցառում, ապա անպայման մտածեք Ձեր ընկերության համար հատուկ հեշթեգ։ Կարող եք ստեղծեք այնպիսի հեշթեգ, որը բաղկացած կլինի Ձեր ընկերության և միջոցառման անուններից․ դա կլինի հետաքրքիր, օրիգինալ և գրավիչ․ բայց հիշեք, որ այն պետք է լինի հեշտ և հիշվող։
Որպես օրինակ կարող եք Twitter-ում որոնել #barcampevn2016
6. Զեղչեր և ակցիաներ
Զեղչերի և ակցիաների հայտարարումը պատկանում են այն տեսակի հրապարակումներին, որոնց դեմ օգտատերերը ոչինչ չունեն, դրանք նույնիսկ կարող են դուր գալ իրենց։
Չէ որ բոլորն էլ ցանկանում են գնել որևէ իր ավելի մատչելի գնով, այնպես որ նման առաջարկը կարող է գրավել և դուր գալ օգտատերերին, այդ քայլով իսկ ստեղծելով դրական մթնոլորտ և հավատարիմ հետևորդներ։
7. Մտքեր
Բոլորին էլ դուր է գալիս մոտիվացնող, ոգևորող գրառումները․ դրանք մարդկանց մտածելու և գործելու են դրդում։ Այնպես որ, եթե օգտագործեք նման մոտեցումը Ձեր էջում, ապա կարող են բավականին մեծ լսարան ձեռք բերել։ Դուք կարող եք գրել ինքներդ կամ օգտագործել որևէ հայնտի մեկի խոսքերը՝ իհարկե նշելով հեղինակին։
Այսպիսի հրապարակումները հիմնականում շատ հավանումներ և կիսումներ են ունենում, այնպես որ գործի անցեք։ Եղեք կրեատիվ, հետաքրքիր և ոգեշնչող 😉
Իդեալական օրինակ է Nike-ը․ ընկերությունը հաճախ է հրապարակում ոգևորող ցիտատներ՝ չմոռանալով ավելացնել իր կարգախոսով հեշթեգ․ այսպիսի մի բան ? “Եթե կա ցանկություն, միշտ կա նաև հնարավորություն #justdoit #nike ”
Ի դեպ, եթե չեք օգտագործում Twitter-ը, չնայած իզուր, բայց այնուամենայնիվ այս մոտեցումները արդյունավետ են նաև այլ սոց․ ցանցերի համար․
Օգտագործեք, փորձարկեք, գտեք Ձերը, եղեք կրեատիվ և ամեն ինչ կստացվի ?
Leave a Reply