
Եթե Ձեր բիզնես առաջխաղացման համար օգտագործում եք նաև Vk-ն, ապա Ձեզ հաստատ պետք կգան այս գործիքները ?
1. Media-vk
Եթե ցանկանում եք պարզել, թե ովքեր են Ձեր հիմնական հետևորդները, ապա այս ծառայությունը հենց դրա համար է։ Կայքի միջոցով կարող եք պարզել Ձեր լսարանի միջին տարիքային խումբը, հետաքրքրությունները, տարածաշրջանը և այլն։
Բացի այդ, կայքի հաշվետվության մեջ առկա է տեղեկատվություն օգտատերերի նախընտրած էջերի վերաբերյալ, այնպես որ հետևեք, վերլուծեք և Ձեր էջի համար ընտրեք ճիշտ ռազմավարություն։
2․ SocialStats
Եթե նախորդ գործիքը չբավարարեց, ապա այս մեկն ավելի խորքային վերլուծություն է տալիս․ ֆոտոներ, վիդեոներ, հրապարակումներ և ընկերների ցուցակ։ Ու այդ վերլուծության մեջ տեղ են գտնում ինչպես անհատական էջերը, այնպես էլ ինչպես ասում են сообщества-ները )
Հրաշք․ Ուշադրություն․ այն ԱՆՎՃԱՐ է ?
3․ Popsters
Փնտրում ե՞ք գործիք կոնտենտի վերլուծության համար․ pospters-ը կօգնի բացահայտել վիրուսային հրապարակումները։
Այստեղ հնարավոր է խմբավորել հրապարակումները, օրինակ ըստ լայքերի, կիսումներ և այլն։ Եվ բացի այդ, ծառայությունը կարող եք օգտագործել նաև Facebook-ի և Ok-ի վերլուծության համար։
Կայքն ունի ինչպես անվճար փորձնական տարբերակ, այնպես էլ վճարովի ծառայություններ։
4․ Jagajam
Եվ մի գործիք էջերի և խմբերի վերլուծության համար, որը տալիս է խորքային ստատիստիկա, կարողանում է վերլուծել ներգրավվածությունը, կոնտենտի որակը և այլ ցուցանիշներ։
Այստեղ նույնիսկ առկա է հարթակ էջերի համեմատման և լսարանային համընկնումների որոնման համար։
Անպայման փորձեք, վերլուծեք Ձեր և մրցակիցների էջերն ու պլանավորեք հետագա քայլերը։
5․ AllSocial Media
Այս մեկն էլ ծառայություն է, որը վերլուծում է փաբլիկները (паблик)․
Կայքը տալիս է տվյալներ օգտատերերի, լսարանի աճի, գովազդի տեղադրման արժեքի և այլնի մասին։ Բացի այդ կարողանում է վերլուծեք այն խմբերը, որոնք հնարավոր չէ գտնել որոնման միջոցով։
Արդյունքում Դուք կստանաք գովազդի տեղադրման համար ամենահարմար փաբլիկի տվյալները։
Leave a Reply